Ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագիր


Ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագիր
Ֆիզիկա ընտրության խումբ՝ 
Ծրագիր.
Ծրագիրը բաղկացած է 3 մոդուլներից՝
1. Ֆիզիկա (նախնական փուլ)
2. Աստղագիտություն (հիմնական փուլ)
3. Միկրոէլեկտրոնիկա (նախատեսվում է դասընթացի ավարտին)
«Աստղաֆիզիկա և միկրոէլեկտրոնիկայի հիմնական սկզբունքներ» ընտրության խմբի գործունեություն.
2020-21 ուստարի.
Դասավանդող՝ Նունե Թեմուրյան

1. Ծրագրի նպատակը.
Բնության և տիեզերքի մասին գիտելիքները խորացնելու նպատակով, աստղագիտության, երկնային մարմինների, աստղաֆիզիկայի, ինչպես նաև նոր սերնդի մոտ օրեցօր ավելացող հետաքրքրություններն ուսումնասիրելու (այնպիսին, օրինակ, ինչպիսին է արհեստական բանականություն, թվային տեխնոլոգիաներ, միկրոէլեկտրոնիկա), այն հասկանալու կարողությունները զարգացնելու նպատակով 2020-21 ուստարում «Աստղաֆիզիկա և միկրոէլեկտրոնիկայի հիմնական սկսզբունքներ» միջին դպրոցի ընտրության խմբում կարող են մասնակցել միջին դպրոցի 6-9-րդ դասարանների սովորողները, ինչպես նաև այս բնագավառում գիտելիքները խորացնել ցանկացող ավագ դպրոցի սովորողները:

Դասընթացը կազմում է շաբաթական 4 ժամ:
Ֆիզիկա և աստղագիտություն բաժինների (տիեզերքը և ամբողջ ֆիզիկան) բովանդակությունը ձևավորվում է համախմբվելով հետևյալ 4 հիմնարար գաղափարների շուրջ՝
1.Շարժում և փոխազդեցություն;
2.Նյութի կառուցվածք և հատկություններ;
3.Ֆիզիկական դաշտեր:
4.Աստղագիտություն, գալակտիկաներ, տիեզերք:
Դասընթացի ավարտին ծրագրի մեջ ներառվում է նաև միկրոէլետրոնիկայի հիմնական գաղափարներն ու սկզբունքները: (Նպատակն է նորարար գիտելիքներ փոխանցել սովորողին՝ հետագայում նրան տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, ինչպես նաև պատրաստել մասնագետներ հենց դպրոցից սկսած՝ ունենալով գոնե նվազագույն գիտելիքներ տվյալ ոլորտում):

Նպատակը՝
Սովորողին տալ բնագիտական գիտելիքներ՝ զրույցների, քննարկումների, փորձերի, դիտումների միջոցով, զարգացնել գիտական մտածողություն և սովորություններ՝ հետաքրքրասիրություն, ստուգելու պահանջ, պատճառի և հետևանքի քննարկում, ուշադրություն, ճշգրտություն, համբերություն և համառություն, սովորողների հետազոտական կարողություններ, գիտական լեզվամտածողություն, տրամաբանելու ունակություններ, ուսումնասիրել ֆիզիկայի և աստղագիտության ասպարեզին առնչվող առաջընթացի հնարավորություններն ու հետաքրքրությունները, ծանոթանալ գիտության և տեխնիկայի վերջին հայտնագործություններին:
Բնության մեջ պարզ և միաժամանակ բնական երևույթների ընդհանուր օրինաչափությունների ուսումնասիրում, աշխարհում սեփական տեղի գիտակցում: Հասկանալ անկենդան և կենդանի բնությունների կապը: Իմանալ, թե ինչ է երևույթը, մոդելը, հիպոթեզը, օրենքը, տեսությունը, բնական երևույթների ուսումնասիրման ինչ մեթոդներ կան և ինչպես են դրանք օգտագործվում:
Ֆիզիկայի ո՞ր օրենքներն են համարվում հիմնական, դրանցից որո՞նք են, որ կիրառելի են և երկրային, և տիեզերական մարմինների համար, ի՞նչ նպատակով են կատարվում տիեզերական թռիչքները և ստեղծվում ուղեծրային կայաններ:
Գրավիտացիայի դերը երկրի վրա և տիեզերքում (օգուտ է թե վնաս):
Ֆիզիկան, աստղագիտությունը մեկուսացված գիտություններ չեն, դրանք սերտորեն կապված են քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, աստղագիտության հետ: Գտնել կապը այս գիտությունների և աստղագիտության միջև: Միջառարկայակն նախագծերի միջոցով տարբեր կողմերից ուսումնասիրել տվյալ թեման, կատարել գիտահետազոտական աշխատանքներ:
Ֆիզիկան փորձնական գիտություն է, օրենքները հիմնվում են փորձնական ճանապարհով ստացված փաստերի հիման վրա: Օգտագործելով դպրոցական լաբորատորիայի ֆիզիկական սարքերը, դիտվում է բազմազան երևույթներ, նախագծվում և կատարվում են էքսպերիմենտներ, մշակվում են արդյունքները:
Լայնացնել սովորողի աշխարհայացքը, նախապատրաստել տարածաշրջանային և միջազգային օլիմպիադաների մասնակցությանը, զարգացնել օտար լեզուներով նոր նյութերի հասկանալը և ներկայացնելը:
Միկրոէլեկտրոնիկա - բաժնի դասընթացի նպատակն է ուսումնասիրել միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմքերը, միկրոէլեկտրոնային սարքերի և նրանց կառուցման սկզբունքները, ձևավորել ինտեգրալային սխեմաների հասկացությունները: Ծանոթանալ միկրոէլեկտրոնիկայի պատմությանը, իմանալ նրա դերը տեղեկատվական
տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի բնագավառում:
Ծանոթանալ դիոդների և տրանզիստորի ֆիզիկական սկզբունքներին և տեսակներին:
Այս գիտելիքի հիման վրա դիտարկել և ուսումնասիրել միկրոպրոցեսորները՝ որպես ժամանակակից համակարգիչների միկրոէլեկտրոնային հիմք, ինչպես նաև հետազոտել օպերատիվ և երկարաժամկետ հիշող սարքերի աշխատանքի հիմունքները:

Ծանոթանալ թվային տեխնոլոգիաների հիմնարար գաղափարներին, միկրոէլեկտրոնիկայի հիմնական սկզբունքների, ժամանակակից էլեկտրոնային սարքերի և ինտեգրալային սխեմաների արտադրության մեջ օգտագործվող տեխնոլոգիական մեթոդներին և ընդհանուր պատկերացում կազմել այդ գործընթացների մասին(ծրագիրն իրականացվում է Սինոփսիս Արմենիա ընկերության հետ համատեղ)՝ հաշվի առնելով, որ նորարար գիտելիքներ փոխանցելով սովորողին՝ մենք նրան հետագայում մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: (Սկսենք պատրաստել մասնագետներ հենց դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ: Այսօր որակյալ կրթությունն անհնար է պատկերացնել առանց այս ամենի...):
Ծանոթացում հեղափոխական հայտնագործությունների հետ, որոնք փոխում են աշխարհը և ցույց են տալիս, թե ինչպես կարելի է ապրել ավելի լավ, հետաքրքիր ու հարմարավետ: Փոխում ենք աշխարհը, կերտելով ստեղծարար նոր սերունդ:


2. Ուսումնական միջավայր.
  • կահավորված բնագիտական լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան ինքնուրույն փորձեր կատարել
  • աստղադիտակով դիտումներ
  • համացանցի ուսումնական միջավայր՝ էլեկտրոնային ռեսուրս, ֆիլմեր, թվայնացված բնագիտական և գիտահանրամատչելի գրականութուն,  էլեկտրոնային գրատախտակ, ուսուցչի բլոգ, կայք
  • թանգարաններ, աստղադիտարններ
  • բնություն
 

Ուսուցչին անհրաժեշտ է համացանցին միացված անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ:
Սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, մեդիամիջոցների գործածության հմտություններ, թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ:

3. Բովանդակությունը
Տեսական մաս.
  1. Ֆիզիկան և աստղագիտությունը
  2. Բնական երևույթների ուսումնասիրման մեթոդները ֆիզիկայում և աստղագիտության մեջ
  3. Ֆիզիկական և աստղագիտական մեծություններ
  4. Հիմնական հասկացություններ
  5. Չափումների դերը ֆիզիկայում և աստղագիտության մեջ
  6. Տիեզերքի ընդհանուր պատկերը
  7. Ջերմային շարժում, ջերմաստիճան,
  8. Նյութը տիեզերքում,
  9. Գազերի և հեղուկների հատկությունները,
  10. Պինդ մարմինների կառուցվածքը,
  11. Բյուրեղները բնության մեջ,
  12. Արեգակնային ճառագայթումը և կյանքը Երկրի վրա, արեգակնային էներգիա
  13. Ներքին էներգիա, ներքին էներգիայի փոփոխման ձևերը
  14. Ջերմափոխանակություն, ջերմափոխանակությունը բնության մեջ
  15. Մարդը և շրջակա միջավայրը
  16. Միկրոէլեկտրոնիկան՝ էլեկտրոնիկայի ենթաբաժին, որը կապված է մի քանի միկրոմետր և ավելի քիչ կարգի  երկրաչափական չափսերով բնութագրական տարրերի էլեկտրոնային բաղադրիչների ուսումնասիրության և արտադրության հետ: (Ռեզիստորները, կոնդենսատորներ, ինդուկտորներ, դիոդներ, տրանզիստորներ, ջերմամեկուսիչներ, հաղորդիչներ և կիսահաղորդիչներ, թվային ինտեգրալային սխեմաներ):
 
Գործնական մաս
Փորձեր բնագիտության լաբորատորիայում
Ֆիլմերի դիտումեր և քննարկումներ
Խնդիրների լուծում
Դիտումներ աստղացուցարանում
Դիտումներ աստղադիտակով
Մակետի վրա հավաքել միկրոպրլատաներ, և տարբեր «պահեստամասեր» պրոցեսորների համար:

4. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Դասընթացը յուրացնելու համար սովորողից պահանջվում է բնագիտությունից նախնական գիտելիքների, մաթեմատիակայի, հայերեն և օտար լեզուներով կարդալու և հասկանալու, ներկայացնելու ունակություններ: Համակարգչային ծրագրերին տիրապետելը, համացանցից օգտվելը նույնպես մտնում են սովորողի պարտականությունների մեջ:

5. Պարապմունքները դպրոցում և տանը
Հիմնական նյութը սովորողը յուրացնում է դասի ընթացքում՝ լսարանում, լաբորատորիայում, աստղացուցարանում, ուսումնական ճամփորդությունների ժամանակ:
Տանը ինքնուրույն, նաև օտար լեզուներով, կարդում է համապատասխան թեմայի նյութերը, գտնում է նյութեր համացանցից, պատրաստում է պրեզենտացիաներ, կատարում է թարգմանություններ, լուծում է խնդիրներ, կազմում է տերմինների բառարան:
Դասարանում աշխատանքը կարող է լինել խմբային կամ զույգերով:
Խրախուսվում է խմբով՝ հատուկ կարիքով սովորողի ընդգրկմամաբ կատարված հետազոտական աշխատանքները, ուսումնա-հասարակական նախագծերը :

6.Գնահատման կարգը

Սովորողները գնահատվում են երկբալային համակարգով՝ ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող աշխատանք էլեկտրոնային եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:
Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին և դրանց անդրադարձը: Խրախուսվում է սովորողի ուսումնա-հասարակական նախագծերին մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Կիսամյակի ընթացքում սովորողի բլոգում ստեղծվում է ուսումնական թղթապանակը, որտեղ ամփոփվում է կատարած աշխատանքները: Տարեկան գնահատումը կատարվում է ըստ կիսամյակային գնահատականների:


7.Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունները և դիտումները կազմում են դասընթացի կարևոր մասը: Ճամփորդությունները կարող են լինել ինչպես սովորական, այնպես էլ վիրտուալ՝ աստղացուցարանում: Գիշերային դիտումների համար, բացի կրթահամալիրի տանիքից, կարող են նաև կազմակերպվել գիշերակացով ճամփորդություններ՝ աստղադիտակով:

Նախատեսվում են հետևյալ ճամփորդությունները.
Այցելություններ և բաց դասեր Տիեզերքի թանգարանում
Սանահին՝ Միկոյանների տուն-թանգարան
Քարահունջ
Բյուրականի աստղադիտարան
Հնարավոր են տարբեր ուսումնական ճամփորդությունների /էկոլոգիական, հայրենագիտական/ համատեղ մասնակցություն և միջառարկայական գիտահետազոտական նախագծային աշխատանքներ:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: