Գործիքներ


1.  Kahoot!

Ներկայացնում եմ իմ (արդեն նաև սովորողների) կողմից սիրված նոր գործիքներից մեկը՝ Kahoot ծրագիրը: Այս անվճար հարթակը հնարավորություն է տալիս ուսուցանումն անցկացնել խաղային ձևաչափի միջոցով, ցանկաած առարկայի և տարիքի համար:
Ծրագիրն աջակցում է դասավանդման պրոցեսին՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող:
Kahoot- ը կրթական նախագծերի հավելված է, որի օգնությամբ դուք կարող եք ստեղծել թեստ, հարցում, անցկացնել ուսումնական խաղ կամ կազմակերպել գիտելիքների մրցաշար: Ծրագիրն աշխատում է ինչպես համկարգիչների, նոթբուկների, պլանշետների տարբերակում, այնպես էլ սմարթֆոններում:
Առավելություն. Kahoot- ն այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս լսել, տեսնել և իմանալ յուրաքանչյուր սովորողի կարծիքը, որը երբեմն անհնար է լինում մեկ դասաժամի ընթացքում: Ինտերակտիվ հարցման միջոցով ուսուցիչը կարող է բանավեճ սկսել այն հարցի շուրջ, որի պատասխանների արդյունքը շատ ցածր է (հետևելով էկրանի տվյալներին):
Օգտագործել եմ այն ինչպես «Մաթեմատիկա առանց բանաձև», այնպես էլ «Ֆիզիկա» առարկայի դասաժամերին:
Վերջում ավելացնեմ, որ հենց ձեր կազմած ու ընտրած հարցերն են, որ Kahoot-ը դարձնում են լավագույն գործիքը:
Ուղարկում եմ Kahoot! -ով աշխատելու քայլերի հերթականությունը:




2. Նոր գործիք ուսուցչի համար

Super Spinner 22
MSKH.middle. 8-4



Գործիքներ Գործիքներ