Ծրագիր՝ Ֆիզիկա (հիմնական դպրոցի 7–9-րդ դասարանների համար).



12-ամյա դպրոցի համակարգում հիմնական դպրոցը (7- 9-րդ դասարաններ) պետք է ապահովի կրթվածության այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից հասարակության անդամին: Այս տեսանկյունից, նշված դասարաններում ֆիզիկայի դասընթացը չի կարող դիտվել սոսկ որպես ֆիզիկան ավելի բարձր դասարաններում խորությամբ ուսումնասիրելու համար առաջին` նախապատրաստական աստիճան:

Նեկայացվող ծրագիրը իր խնդիրներով, դասապրոցեսի կազմակերպման ձևով և ուսուցման արդյունքների ստուգման համակարգով որոշակիորեն տարբերվում է եղածներից:

Ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները.

  • սովորողներին  սովորեցնել  ինքնուրույն    գիտելիքներ  կուտակելու   հմտություններ;
  • օգնել   սովորողներին    ինքնուրույն    գործնական – հետազոտական  աշխատանքի միջոցով  յուրացնել բնության ճանաչման գիտական մեթոդները;
  • սովորողների    մոտ    ձևավորել   բնագիտական – տրամաբանական մտածողություն;
  • հասնել նրան, որ սովորողը  կարողանա  ֆիզիկան ուսումնասիրելիս  յուրացրած գիտական մտածողության տարրերը՝ դասակարգում, մասնատում, մոդելավորում, ինդուկցիա, դեդուկցիա, համանմանություն, համաչափություն և այլն հաջողությամբ կիրառել կյանքի  այլ ոլորտներում տարաբնույթ խնդիրներ լուծելիս;
  • սովորողների   մոտ   ձևավորել   տեսական  և  գործնական այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրան կյանքում հանդիպող անծանոթ երևույթները և իրադրությունները ճիշտ վերլուծել և համապատասխան լուծումներ գտնել;
  • սովորողների    մոտ      ձևավորել    բնության   մասին   գիտական, ամբողջական պատկերացում;
  • նախագծային մեթոդով սովորեցնել խմբի ներսում համագործակցության, արդյունավետ, առանց կոնֆլիկտների  աշխատանքի:

Թվարկված նպատակները դասընթացի առջև դնում են հետևյալ խնդիրները.

  1. ֆիզիկայի դասընթացի հենքի վրա սովորողների մոտ ձևավորել բնագիտական մտածողության հիմնական տարրերը` դասակարգելու, մասնատելու, մոդելավորելու, ընդհանրացնելու, հիպոթեզներ առաջադրելու, համանմանություններ գտնելու, համաչափություններ հայտնաբերելու հմտություններ,
  2. սովորողների մոտ մշակել տարբեր ձևերով (խոսքային` բանավոր և գրավոր, գրաֆիկական, աղյուսակային, բանաձևային, սխեմաներով, նկարներով  և այլն) կոդավորված ինֆորմացիան վերծանելու  և ցանկացած ձևով կոդավորելու հմտություններ,
  3. սովորողներին ծանոթացնել     ֆիզիկայի   հիմունքներին   և նրա       հիմնական հասկացություններին,  ձևավորել որոշակի պատկերացում  ֆիզիկական օրենքների և տեսությունների մասին, սովորեցնել տեսնել այդ օրենքների կիրառություննեը կյանքում;
  4. ձևավորել փորձարարական հմտություններ` օգտվել գործիքներից և տարբեր ֆիզիկական սարքերից, նախագծել ֆիզիկական փորձը, հավաքել համապատասխան սարքավորումը և իրականացնել փորձը;
  5. կարողանալ բազմապիսի    չափիչ    սարքերի    օգնությամբ   չափել ֆիզիկական մեծություններ, որոշել չափման բացարձակ և հարաբերական սխալները: Չափումների արդյունքները ներկայացնել աղյուսակների, գրաֆիկների  և մաթեմատիկական բանաձևերի տեսքով;
  6. ուսումնասիրվող երևույթի   բացատրության    համար    կարողանալ հիպոթեզ առաջարկել, դրա հիման վրա անել տրամաբանական կառուցումներ և կանխագուշակել որոշակի նոր արդյունքներ: Սպասվելիք արդյունքները կարողանալ ստուգել նոր փորձերով:
  7. սովորողների մոտ     ձևավորել    խմբում   աշխատելու, ուսուցման   պրոցեսում ընկերների հետ համագործակցելու հմտություններ:

Ծրագիրը   հաջողությամբ   յուրացնելու   համար   սովորողը պետք է ունենա հետևյալ նախնական պատրաստվածությունը.

– հայերեն լեզվով վարժ կարդալու, կարդացած նյութից հիմնականը առանձնացնելու և այն բանավոր ու գրավոր վերարտադրելու հմտություններ;

– կարողանալ համեմատել ամբողջ դրական և բացասական թվերը, դրանց հետ կատարել թվաբանական գործողություններ;

– կարողանալ հասարակ և տասնորդական կոտորակների հետ կատարել թվաբանական գործողություններ, բաղդատել այդ կոտորակները;

– կարողանալ լուծել հանրհաշվական պարզագույն հավասարումներ (ax+b=0; b=x/a; b=a/x և այլն);

– ծանոթ լինել պարզագույն երկրաչափական պատկերներին` ուղիղ գիծ, շրջանագիծ, եռանկյուն, քառանկյուն, զուգահեռագիծ: Իմանալ դրանց հիմնական հատկությունները;

– կարողանալ դիտել երևույթը, առանձնացնել երևույթի հիմնական կողմերը, նկարագրել դրանք:

Սովորողը պետք է տանը ունենա համակարգիչ և ինտերնետ կապ,

  1. Սովորողների ուսումնական գործունեության հիմնական ձևը  նախագծային առաջադրանքներով ինքնուրույն, փորձարարական, հետազոտական աշխատանքն է:
  2. Կիրառվում է դասի  կազմակերպան լեկցիոն, խմբային քննարկումների, լաբորատոր աշխատանքների և այլ ձևեր:
  3. Ինքնուրույն հետազոտական   աշխատանքների   իրականացում   և նախագծերի պաշտպանություն:

Կիրառվում  է   սովորողների  գիտելիքների  ստուգման  և  գնահատման հետևյալ ձևերը.

  1. բանավոր հարցում
  2. գործնական (լաբորատոր) աշխատանքներ և փորձարարական սարքերի ինքնուրույն պատրաստում:
  3. թեմատիկ ամփոփիչ թեստեր:
  4. կիսամյակային ամփոփիչ թեստեր:
  5. ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և տարբեր նախագծերի իրականացում:

Ֆիզիկայի ուսուցման պրոցեսում խիստ կարևորվում է ժամանակակից ՏՀՏ-ների կիրառումը: Նոթբուք-նետբուքը դարձել են ուսուցման կազմակերպման հիմնական միջոց: Այն օգտագործվում է.

  • նոր նյութի ուսումնասիրության ժամանակ
  • համակարգչային լաբորատոր աշխատանքները  կատարելիս;
  • նշված      դասընթացում      զետեղված      խնդիրների     լուծումները համակարգչային փորձերով ստուգելիս;
  • տարբեր   թեմաների  վերաբերյալ  համակարգչային ներկայացումներ նախապատրաստելիս և ցուցադրելիս;

համացանցում հանդիպող տարատեսակ նյութերի հետ աշխատելիս:

Ուսումնական ճամփորդություններ

7-րդ դաս.

Մեխանիկական գործարան:

Շինհրապարակ:

Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

Տիեզերքի թանգարան

Բյուրականի աստղադիտարան

Քարահունջի աստղադիտարան

8-րդ դաս.

Հիդրոէլեկտրակայան:

Ջերմաէլեկտրակայան:

Օդերևութաբանական կայան:

Մեխանիկական գործարան:

Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

ԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետ

Բյուրականի աստղադիտարան

9-րդ դաս.

Էլեկտրամեխանիկական գործարան;

Երևանի ֆիզիկայի ինստիտուտ;

Մեծամորի ատոմակայան

Սովորողը ֆիզիկայի դասընթացը յուրացնելիս պետք է կարողանա.

  1. Գիտական մտածողության  տարրերը,  որոնք  յուրացնում  է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս,  հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
  2. Կարողանա վերլուծել   հանդիպող   անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
  3. Կարողանա արդյունավետ   աշխատել   ցանկացած   կոլեկտիվում, հաջողությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագող կոնֆլիկտները:
  4. Ստանալով սովորելու    որոշակի     հմտություններ,     հետագայում ինքնուրույն  շարունակել իր հետագա կրթության գործը:
  5. Կարողանա առօրյա   կյանքում  անվտանգ   շահագործել  ռադիո  և հեռահաղորդակցության   միջոցներ,  էլեկտրասարքավորումներ:
  6. Կարողանա տալ շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու օգանիզմի վրա թողած ազդեցության ինքնուրույն վերլուծություն և գնահատում, էկոլոգիական պրոբլեմներին սեփական մոտեցումներ մշակել:

Հանձնարարելի գրականություն՝

  1. Է.Ղազարյան և ուրիշներ, ՙՖիզիկա 7՚ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚::
  2. Ա. Վ. Պյորշկին, Ն.Ա. Ռոդինա ՙՖիզիկա 7՚ ; ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚:
  3. Վ. Ի. Լուկաշիկ ՙՖիզիկայի խնդիրների ժողովածու 7-8 դաս. համար՚:
  4. Էլեկտրոնային ռեսուրսներ

7-րդ դասարան.

Թեմա 1. Ներածություն

Բնության ուսումնասիրության գիտական մեթոդները: Չափումներ:

Բնությունը և ֆիզիկան: Ֆիզիկական երևույթների դիտումները և դրանց նկարագրությունը: Ֆիզիկական փորձեր: Ֆիզիկական մեծություններ և դրանց չափումները:

Լաբորատոր աշխատանքներ

Երկարությունների չափումը տարբեր միավորներով: Չափման բացարձակ սխալը:

Մակերեսների չափումները:

Ծավալների չափումը:

Ժամանակ: Ժամանակի չափումները:

Թեմա 2. Կինեմատիկա

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը

Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականությունը: Նյութական կետ: Շարժման հետագիծ, ճանապարհ և տեղափոխություն: Նախնական պատկերացումներ վեկտորական մեծություններ մասին (տեղափոխության օրինակով): Հավասարաչափ շարժում: Արագություն: Արագության միավորը: Ճանապարհի կախումը ժամանակից:

Հավասարաչափ շարժման պատկերումը գրաֆիկների օգնությամբ:

Դիտել տարբեր մեխանիկական երևույթներ՝ թեք ճոռով գնդիկի գլորվելը, ճոճանակի տատանումները:

Լաբորատոր աշխատանքներ.

  1. Շարժվող գնդիկի հետագիծը:
  2. Մարմնի անցած ճանապարհի չափումը:

Գործնական աշխատանք-խնդիրների լուծում:

Հանձնարարություններ սովորողներին.

Նախագծային աշխատանքներ.

ա. Հնում օգտագործվող չափման միավորները:

բ. Արեգակնային համակարգի մարմինները:

գ. Գալակտիկաներ:

Դիտումներ աստղացուցարանում:

Թեմա 3. Իներցիայի երևույթը: Մարմինների փոխազդեցություն: Զանգվածը` մարմնի իներտության չափ: Նյութի խտություն:

Լաբորատոր աշխատանքներ

Հավասարաչափ շարժման դեպքում Ճանապարհի և ժամանակի առնչության ուսումնասիրումը:

  1. Մարմինների ծավալի և զանգվածի չափում:
  2. Պինդ մարմինների խտության որոշում:
  3. Գործնական աշխատանք-խնդիրների լուծում:

Թեմա 4. Բնության ուժերը:

Հիմնական փոխազդեցությունները բնության մեջ: Ուժ: Գրավիտացիոն փոխազդեցություն: Տիեզերական ձգողականության օրենքը: Ծանրության ուժ: Առաձգականության ուժ: Հուկի օրենքը: Ուժաչափ: Շփման ուժեր:

Ուժերի համազոր: Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

Լաբորատոր աշխատանք

Ուժի չափումը ուժաչափով

Գործնական աշխատանք-խնդիրների լուծում:

Թեմա 5 Աշխատանք և հզորություն: Պարզ մեխանիզմներ

Մեխանիկական աշխատանք: Հզորություն:

Պարզ մեխանիզմներ: Լծակ, ճախարակ: Թեք հարթություն:

Մեխանիզմի ՕԳԳ-ն:

Լաբորատոր աշխատանքներ՝

  1. Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը
  2. Թեք հարթության ՕԳԳ-ի որոշումը

Գործնական աշխատանք-խնդիրների լուծում:

Թեմա 6. Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը

Ճնշում և ճնշման ուժ: Գազի ճնշումը: Ճնշման հաղորդումը գազերում և հեղուկներում: Պասկալի օրենք:

Հիդրոստատիկ ճնշում, հաղորդակից անոթներ

Մթնոլորտային ճնշում, Տորիչելիի փորձը

Արքիմեդյան ուժ: Այդ ուժի առաջացումը, մեծությունը, ուղղությունը: Մ արմինների լողալու պայմանները մարմինների լողալու պայմանները

Լաբորատոր աշխատանքներ

Արքիմեդյան ուժի որոշումը

Գործնական աշխատանք-խնդիրների լուծում.

7-րդ դասարան



Թեմայի համարը

Թեմայի  անվանումը

Գործնական  աշխատանքներ

Լաբորատոր աշխատանքներ; 

պահանջվող առաջադրանքներ և համակարգչային ներկայացումներ (պրեզենտացիա)
   1.













    2.


Բնության ուսումնասիրության գիտական մեթոդները: Բնությունը և ֆիզիկան: Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ֆիզիկոսների մասին: Հայ ֆիզիկոսներ:

Ֆիզիկական երևույթների դիտումները և դրանց նկարագրությունը: Ֆիզիկական փորձեր: Ֆիզիկական մեծություններ և դրանց չափումները: 

Երկարությունների չափումը: Չափման բացարձակ սխալը:

Մակերեսների չափումները:








Կինեմատիկա: Մարմնի դիրքի որոշումը տարածության մեջ: Հաշվարկման մարմին:

Մեխանիկական շարժում: Շարժման  հարաբերականությունը: Նյութական կետ Շարժման հետագիծ, ճանապարհ և տեղափոխություն: Նախնական պատկերացումներ վեկտորական մեծություններ մասին (տեղափոխության օրինակով): Վեկտորական մեծությունների գումարումը:


1.Դիտել տարբեր   ֆիզիկական    երևույթներ՝  թեք   ճոռով գնդիկի գլորվելը, ճոճանակի տատանումները, ջրի եռալը, էլեկտրական կայծը, մագնիսների փոխազդեցությունը, լույսի անդրադարձումը,  մանրամասն նկարագրել դիտարկվող երևույթները:
Չափիչ սարքեր, ցուցմունքների գրանցում:
2. ա. Երկարությունների չափումը,

բ.  Մակերեսների  չափումը,

գ. Ծավալների չափում
3.Խնդիրների լուծում խտության, նյութի զանգվածի և ծավալի հաշվման վերաբերյալ:




1.  Մարմնի անցած ճանապարհի չափումը:

2.Կատարել արագության միավորների ձևափոխություններ:

Լուծել հավասարաչափ շարժումը բնութագրող ֆիզիկական մեծությունների (արագություն, ճանապարհ, ժամանակ) վերաբերյալ որակական և հաշվարկային խնդիրներ: Արագության որոշման նպատակով կատարել ճանապարհի և ժամանակի չափումներ:


1. Նախապատրաստել կոմպյուտերային ներկայացումներ՝ «Հնում օգտագործվող չափման միավորները»:

Լաբորատոր աշխատանք
1. Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով:
Լաբորատոր աշխատանք
2. Չափումներ պարզագույն չափիչ սարքերով (ծավալի, զանգվածի, երկարության, ջերմաստիճանի որոշման նպատակով):



Լաբորատոր աշխատանք. 1.Հավասարաչափ շարժման արագության որոշումը՝ անցած ճանապարհի և շարժման ժամանակի չափման միջոցով Ուսումնական նախագիծ՝
Տարբեր կենդանիների շարժման արագությունները (ներկայացնել պրեզենտացիայի տեսքով)
2.Պինդ մարմնի խտության որոշումը:
3.Ուժի չափումն ուժաչափով:

Թեմայի

համարը

   Թեմայի  անվանումը

  Գործնական   աշխատանքներ

Լաբորատոր աշխատանքներ; Համակարգչային առաջադրանքներ     

  3.










Հավասարաչափ շարժում: Արագություն: Արագության միավորը: Ճանապարհի կախումը ժամանակից: 

Հաստատուն և փոփոխական մեծություններ: Առնչություններ փոփոխական մեծությունների միջև : Երկու փոփոխական մեծությունների միջև եղած կախվածության պատկերումը աղյուսակների, բանաձևերի և գրաֆիկների օգնությամբ: Հավասարաչափ շարժման պատկերումը գրաֆիկների օգնությամբ:

Արագությունը որպես վեկտորական մեծություն: Արագության ուղղությունը: 

1.  Դիտարկել՝ 

Ժամացույցի սլաքից պտույտը՝ որպես հավասարաչափ շարժման օրինակ, թեք հարթությամբ սայլակի շարժումը՝ որպես անհավասարաչափ շարժման օրինակ, շարժվող գնդիկի հետագիծը, գրատախտակի վրա կավճի գծած հետագծի երկարության (ճանապարհի) չափումը, օդի բշտիկի հավասարաչափ շարժումը ջրով լցված ապակե խողովակում: 

2.Հավասարաչափ շարժումը բնութագրող ֆիզիկական մեծությունների (ճանապարհային արագություն, ճանապարհ, ժամանակ) որոշման վերաբերյալ խնդիրների լուծում:


1. Հավասարաչափ շարժման  դեպքում ճանապարհի և ժամանակի առնչության ուսումնասիրումը:

Պատրաստել նյութեր՝

ա համեմատել արագության տարբեր արժեքներ՝ անդրադարձ կատարելով քայլքին և վազքին: 

բ. Գնդակի շարժման հետագծի քննարկմամբ տարբերել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի:

գ. Համեմատել տարբեր կենդանիների շարժման արագությունները:


Թեմայի

համարը


Թեմայի  անվանումը

Գործնական   աշխատանքներ

Լաբորոտոր աշխատանքներ; Համակարգչային առաջադրանքներ  


  4.

Դինամիկայի օրենքները:

Իներցիայի   երևույթը:   Նյուտոնի  I օրենքը: Փոխազդեցություն: Զանգվածը` մարմնի իներտության չափ: Զանգված: Զանգվածի չափումը: Նյութի խտություն: Խտության չափումը:

Բնության  ուժերը:

Հիմնական փոխազդեցությունները բնության մեջ:

 Ուժ: Ուժի միավորը: Ծանրության ուժ:  Ուժի չափումը: 

Ուժերի համազոր: Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: 

Մարմնի դեֆորմացիա:Մարմինների  դեֆորմացիաների տեսակները: Առաձգականության ուժ: 

Հուկի օրենքը: Կոշտություն: Ուժաչափ:  Մարմնի կշիռ:

Շփման ուժեր: Դադարի շփման ուժ. ուժի մեծությունը, ուղղությունը , առավելագույն արժեքը: Սահքի շփման ուժ: Շփման գործակից: Գլորման շփման ուժ: Շփումը բնության մեջ և տեխնիկայում;








1. Խնդիրների լուծում՝ ծանրության, առաձգականության, շփման ուժերի որոշման վերաբերյալ։ 

2.Մի քանի հետաքրքիր փորձեր մարմինների փոխազդեցության վերաբերյալ՝

 Իներցիայի երևույթը և մարմինների փոխազդեցությունը լուսաբանող փորձեր, մարմնի զանգվածի չափումը կշեռքով, միևնույն ծավալն ունեցող տարբեր մարմինների զանգվածների և միևնույն զանգվածն ունեցող տարբեր մարմինների ծավալների համեմատումը, ուժի չափումը ուժաչափով, առաձգականության ուժի կախումը մարմնի դեֆորմացիայի մեծությունից, շփման ուժի համեմատումը մարմնի կշռի հետ, շփման ուժի մեծացման և փոքրացման եղանակները, առանցքակալներ: 

4.Դինամոմետրով մկանային ուժի չափումը:

Լաբորատոր աշխատանք՝ 

1. Ուժաչափի աստիճանավորումը;

2. Զսպանակի կոշտության որոշումը ;

3. Շփման ուժի կախվածությունը տրված հարթության հետ հպվող մարմնի զանգվածից, մակերևույթի մակերեսից Հետազոտական աշխատանք՝ Ծանրության, առաձգականության և շփման ուժերը բնության մեջ և տեխնիկայում:

4. Պատրաստել ուսումնական նյութ՝

«Կենդանիների, բույսերի օրինակներով շփման ուժերի դրսևորումները բնության մեջ»:




   
































5.





































Մեխանիկական աշխատանք:
Հզորություն:
Պարզ մեխանիզմներ:
Լծակ: Լծակի կանոնը:
Թեք հարթություն:
Ճախարակ:
Մեխանիզմի օգտակար գործողության գործակից ՕԳԳ:








1. Փորձով համոզվել, որ շարժական ճախարակը ուժի մեջ երկու անգամ շահում է տալիս:

2. Տրված առաջադրանքների օգնությամբ ուսումնասիրել մեխանիկական էներգիա թեման:

3. Ծանրության ուժի աշխատանքի հաշվումը:

4. Հորիզոնական հարթությամբ մարմինը տեղափոխելիս շփման ուժի աշխատանքի հաշվումը:

6. Փորձով համոզվել, որ շարժական ճախարակը օգտագործելիս աշխատանքի մեջ շահում չենք ունենում:

Խնդիրների լուծում՝ մեխանիկական աշխատանքի, հզորության, պարզ մեխանիզմների վերաբերյալ:

Լաբորատոր աշխատանք՝

1. Լծակի հավասարակշռության պայմանների ուսումնասիրություն:

2. Թեք հարթությամբ մարմինը բարձրացնելիս օ.գ.գ.-ի հաշվումը: 

Պատրաստել ուսումնական նյութեր՝

1. Ներկայացնել հնագույն ժամանակաշրջաններում պարզ մեխանիզմների կիրառությունների օրինակներ: 2. Միջառարկայական նախագիծ՝

Ֆիզիկա-Բնագիտություն՝ Ներկայացնել հենաշարժողական համակարգի կառուցվածքը: 


         

  Թեմայի անվանումը       

       Գործնական աշխատանքներ

Լաբորոտոր աշխատանքներ; Համակարգչային առաջադրանքներ









  

   6.  


























Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը:
1. Ճնշման ուժ և ճնշում: Ճնշման միավորները:
2. Գազի ճնշումը
3. Ճնշման հաղորդումը գազերում և հեղուկներում, Պասկալի օրենքը:
4. Հիդրոստատիկ ճնշում, հեղուկի ճնշումը անոթի հատակին և պատերին
5.Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկի հավասարակշռության պայմանները:
6. Ջրաբաշխական մամլիչ:

7. Մթնոլորտային ճնշում: Տորիչելլիի փորձը: 

Բարոմետր - աներոիդ: Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից:

8. Մխոցավոր հեղուկային պոմպ:

9. Հեղուկի և գազի ազդեցությունը իր մեջ ընկղմված մարմնի վրա: Դուրս հրող ուժի առաջացումը: 

10. Արքիմեդյան ուժ, մեծությունը, ուղղությունը:

 Մարմինների լողալու պայմանները:

Օդագնացություն:




Դիտարկել և ուսումնասիրել՝

 1. Հենարանի   վրա   մարմնի    գործադրած   ճնշման   կախումը ազդող ուժից և հենման մակերեսի մեծությունից:

2. Ռետինե փուչիկի ուռչելը օդահան պոմպի զանգի տակ:

3. Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում, հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին, ճնշման կախումը հեղուկի խտությունից, հաղորդակից անոթներ, մթնոլորտային ճնշման գոյությունը հաստատող փորձեր, .թնոլորտային ճնշման չափումը մարոմետր-աներոիդով, ջրաբաշխական մամլիչի կառուցվածքը և գործողությունը, պոմպի կառուցվածքը և գործողությունը, տարբեր խտություն ունեցող հեղուկների սյան բարձրությունները հաղորդակից անոթներում: 

Դիտարկել սնդիկային բարոմետրի աշխատանքը:

«Մարմինների լողալու պայմանները» փորձնական առաջադրանքների կատարում:

Մթնոլորտային ճնշումը հաստատող

 փորձեր:

Ճնշման կախումը հեղուկի խտությունից:

Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Ճնշման կախումը հեղուկի սյան բարձրությունից:

Խնդիրների լուծում պինդ մարմինների, հեղուկների ճնշման, հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության, ջրաբաշխական մամլիչի, մթնոլորտային ճնշման վերաբերյալ։









Լաբորատոր աշխատանք՝

1. Գազերի և հեղուկի ճնշման չափումը։ 

2. Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանի ստուգումը https://www.golabz.eu/lab/fluids-in-u-tube-lab 

3.Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը:

 «Ինչպես է մարդը շնչում»: (Պատրաստել ուսումնական նյութ պրեզենտազիայի տեսքով և ներկայացնել):

 Ուսումնական նախագիծ «Ճնշումը ծովերի և օվկիանոսների հատակին, ծովային խորությունների ուսումնասիրումը»:

Միջառարկայակն նախագիծ՝

Կենսաբանություն-ֆիզիկա: Ներկայացնել ջրլող թռչունների, կենդանիների լողալու առանձնահատկությունները, տարբեր խորություններում ձկների լողալու կառավարումը լողափամփուշտի միջոցով:

«Մթնոլորտային ճնշումը պայմանավորված է օդի կշռով»: 

«Սկաֆանդր, բատիսկաֆ, սուզանավ»: 












                                                                                                                                                               Կազմեց՝    Նունե Թեմուրյանը:




                                                                                                                                                                           

8-րդ դասարան



Թեմայի 

համարը

              Թեմայի անվանումը

 Գործնական աշխատանքներ

Լաբորոտոր աշխատանքներ; Համակարգչային առաջադրանքներ


1.













2.












3.14ժ








4.15ժ















5.14ժ

ԿԻՆԵՄԱՏԻԿԱ:

1. Անհավասարաչափ շարժում, միջին արագություն։ 

2. Հավասարաչափ արագացող շարժում, արագացում։

 3. Արագությունը հավասարաչափ արագացող շարժման դեպքում

 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում։ 

5. Ազատ անկում։ Ազատ անկման արագացում։ 

6. Հավասարաչափ շարժում շրջանագծով, պտտման պարբերություն և հաճախություն։












ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ (10 ԺԱՄ) 

1. Նյուտոնի առաջին օրենքը։ 2. Նյուտոնի երկրորդ օրենքը։ 3. Նյուտոնի երրորդ օրենքը։ 4. Իմպուլսի պահպանման օրենքը, ռեակտիվ շարժում, հրթիռային տեխնիկայի զարգացումը։ 5. Մեխանիկական էներգիա։ Կինետիկ էներգիա։ Պոտենցիալ էներգիա։ 6. Մեխանիկական էներգիայի փոխակերպումները մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը: 7. Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը: 8. Օգտակար գործողության գործակից:

Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը: Արևային էներգիա:


Նյութի կառուցվածքը:

 Շոգեմեքենայի և ավտոմեքենայի հայտնագործումը: ներքին այրման շարժիչներ: Շոգետուրբին:


ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ (14 ԺԱՄ) 

1. Գաղափար մեխանիկական տատանումների մասին, տատանման պարբերություն, հաճախություն, լայնույթ։ 

2. Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակներ։ 

 3. Ազատ և հարկադրական տատանումներ, ռեզոնանս։ 

4. Էներգիայի փոխակերպումը տատանողական շարժման ժամանակ։ 5. Մեխանիկական ալիքներ։ Լայնական և երկայնական ալիքներ։ 6. Ալիքի երկարություն և ալիքի տարածման արագություն: 7. Սեյսմական ալիքներ։

 8. Ձայնային ալիքներ։ Ձայնը տարբեր միջավայրերում։ 

9. Ձայնի ուժգնություն և ձայնի բարձրություն, արձագանք:

10.Ենթաձայն և անդրաձայն:


ՆԵՐՔԻՆ ԷՆԵՐԳԻԱ (7 ԺԱՄ) 

1. Ներքին էներգիա։ 2. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները՝ աշխատանք և ջերմափոխանակություն։ 3. Ջերմահաղորդականություն։ Կոնվեկցիա։ Ճառագայթում։ 4. Ջերմաքանակ։ Տեսակարար ջերմունակություն, մարմնի տաքացման համար անհրաժեշտ կամ դրա հովացման դեպքում անջատվող ջերմաքանակի հաշվումը։






ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (8 ԺԱՄ) 

1. Նյութի ագրեգատային վիճակները։ 2. Բյուեղային մարմինների հալումն ու պնդացումը, բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը, հալման տեսակարար ջերմություն։ 3. Գոլորշիացում և խտացում։ Եռում, եռման ջերմաստիճան։ Շոգեգոյացման համար անհրաժեշտ ջերմաքանակը, շոգեգոյացման տեսակարար ջերմություն։ 4. Վառելանյութի այրումից անջատված ջերմաքանակ, այրման տեսակարար ջերմություն։ 5. Ջերմաշարժիչներ։ Ներքին այրման շարժիչներ։

Ճանաչել տարատեսակ մեխանիկական շարժումները , դրանց օրինաչափությունները նկարագրելու կարողություններ՝

ներկայացնել անհավասարաչափ շարժումը և  բերել օրինակներ;

 2.  տարբերակել հավասարաչափ արագացող և դանդաղող շարժումները, բերել օրինակներ :

Զարգացնել հավասարաչափ փոփոխական և պտտական շարժումները բնութագրող ֆիզիկական մեծությունները որոշելու գործնական կարողություններ։

Խնդիրների լուծում հավասարաչափ փոփոխական շարժման, ազատ անկման, շրջանագծային շարժման վերաբերյալ:

Փորձարարական առաջադրանքներ՝

1. Որոշեք ձեր շարժման միջին արագությունը 100մ ճանապարհը վազքով անցնելիս:

2. Եթե ձեր տանը կա լարովի խաղալիք ավտոմեքենա, ապա կատարելով համապատասխան չափումներ՝ որոշեք մրա միջին արագությունը որոշակի ճանապարհ անցնելիս: Չափման արդյունքները գրանցեք տետրում:

3. Քանոնն օգտագործելով որպես թեք հարթություն՝ նրա վերին ծայրին մետաղադրամ դրեք և բաց թողեք: Կշարժվի արդյոք մետաղադրամը, եթե այո ապա ինչպես հավասարաչափ, թե հավասարաչափ արագացող? Փորձեք պարզել թե դա ինչպես է կախված քանոնի թեքության անկյունից:












Խնդիրների լուծում՝

 Նյուտոնի օրենքների. իմպուլսի, էներգիայի փոխակերպումների և պահպանման վերաբերյալ:




     

Խնդիրների լուծում՝

 մեխանիկական տատանումների, մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների, ձայնային ալիքների վերաբերյալ:

2Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը:


















Խնդիրների լուծում մարմնի ներքին էներգիայի փոփոխության եղանակների, տեսակարար ջերմունակության, մարմնի տաքացման կամ դրա հովացման դեպքում անջատվող ջերմաքանակի վերաբերյալ:

Ցուցադրումներ՝ ջերմային շարժման մոդելը, մարմինների տաքանալն աշխատանք կատարելիս և ջերմահահաղորդման ժամանակ, պինդ մարմինների, հեղուկների և գազերի ջերմահաղորդականությունը, կոնվեկցիան հեղուկներում և գազերում, մարմինների տաքանալը ճառագայթային ջերմահաղորդման միջոցով, հավասար զանգվածներով տարբեր հեղուկները մինչև միևնույն ջերմաստիճանը տաքացնելու համար անհրաժեշտ ջերմության քանակների համեմատումը, կալորիմետր:



Խնդիրների լուծում հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման, վառելանյութի այրման ջերմաքանակների, ջերմային շարժիչների ՕԳԳ-ի հաշվարկման վերաբերյալ: 

Ցուցադրել՝ բյուրեղային մարմնի հալուն ու պնդացումը, տարբեր հեղուկների գոլորշացումը, հեղուկի սառելը գոլորշանալիս, եռացող հեղուկի ջերմաստիճանի հաստատուն մնալը, ներքին այրման շարժիչի և շոգետուրբինի կառուցվածքը և գործողությունը:


Լաբորատոր աշխատանք 1.Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Համակարգչային լաբորատոր աշխատանք. << Ազատ անկման արագացման որոշումը>>:

1. Ներկայացնել տարբեր կենդանիների զարգացրած արագությունը, արագացումը:
2. Արագության տարածված արտահամակարգային միավորների, ավտոմեքենաների, նավագնացության, օդագնացության և այլ բնագավառներում գործածվող արագաչափերի մասին:
3. Արգելակման ճանապարհի կախումը մարմնի սկզբնական արագությունից:



























Լաբորատոր աշխատանք՝

 1. Նյուտոնի երկրորդ օրենքի փորձարարական ստուգում 

2. Էներգիայի պահպանման օրենքի ուսումնասիրումը Ուսումնական նախագիծ Այլընտրանքային էներգիա:



Լաբորատոր աշխատանք 

1. Զսպանակավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը 

2. Մաթեմատիկական ճոճանակի տատանումների ուսումնասիրումը 

3. Ազատ անկման արագացման որոշումը մաթեմատիկական ճոճանակի միջոցով: 

Միջառարկայական նախագծեր՝

1.Կենսաբանություն: Ներկայացնել անդրաձայն արձակող կենդանիների օրինակներ: 

2. Աշխարհագրություն: Ներկայացնել սեյսմական գոտիները, երկրակեղևի ձևավորմամբ պայմանավորված հորիզոնական և ուղղաձիգ շարժումների բնութագրիչներն ու դրսևորումները: 


Լաբորատոր աշխատանք Պինդ մարմնի տեսակարար ջերմունակության ուսումնասիրումը Ուսումնական նախագիծ Ջերմահաղորդականության, կոնվեկցիայի, ճառագայթման օրինակները բնության մեջ և դրանց կիրառությունները:

Միջառարկայական կապեր `

Քիմիա: Կարողանա ներկայացնել նյութի կառուցվածքը: Կենսաբանություն: Կարողանա ներկայացնել աշխարհագրական տարբեր լայնություններում բնակվող կենդանիների, թռչունների արտաքին պայմաններին հարմարվածության մեխանիզմները: Աշխարհագրություն: Կարողանա ներկայացնել քամիների տեսակները: 

Միջառարկայական նախագիծ

«Ջրի շրջապտույտը»:

Լաբորատոր աշխատանք Ջրում լուծված աղի առկայությունից եռման ջերմասստիճանի կախվածության փորձնական ուսումնասիրումը: 

Միջառարկայական կապեր՝

Քիմիա: Ներկայացնել նյութի կառուցվածքը:

 Պատմություն: Ներկայացնել արդյունաբերական հասարակության զարգացման արդյունքում ջերմամեքենաների ստեղծման պատմությունը: