Ֆիզիկա 9. Առարկայական ծրագիր


Ավագ դպրոցում ֆիզիկայի դասընթացը նպատակաուղղված է ֆիզիկայի ընդհանուր մշակութային նշանակության բացահայտմանը, սովորողների գիտական աշխարհայացքի ու մտածողության ձևավորմանը և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ հոսքերում սովորողների մասնագիտական կրթության համար անհրաժեշտ հիմքերի ապահովմանը:

Հանրակրթական ավագ դպրոցում ֆիզիկայի դասընթացիհիմնական նպատակներն են.

  • աշխարհի գիտական պատկերի և բնության մասին գիտական աշխարհայացքի
    ձևավորում` հիմնված ֆիզիկայի բնագավառում հայտնի փաստերի և տեսու-թյունների վրա,
  • ծանոթացում գիտական հետազոտության մեթոդաբանությանը և բնության ճանաչման ֆիզիկական մեթոդներին,
  • ստեղծագործական ունակությունների, ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր բնագավառներում կիրառելու, ինչպես նաև սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողությունների և հմտությունների զարգացում,
  • կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ հիմքերի ապահովում,

հիմանական խնդիրներն են․

  • սովորողներին ծանոթացնել ֆիզիկական օբյեկտներին, երևույթներին ու պրոցես-
    ներին, դրանց փոխադարձ կապերին վերաբերող փաստերին և ընդհանրացումներին,
  •  հաղորդել հիմնական գիտելիքներ նյութի կառուցվածքի և ֆիզիկական հատ-կությունների, ֆիզիկական երևույթների և բնության օրենքների մասին,
  •  ձևավորել դիտումներ կատարելու, փորձեր ծրագրելու և իրականացնելու, վարկածներ առաջադրելու, մոդելներ կառուցելու, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից օգտվելու, որոշումներ կայացնելու կարողություններ և հմտություններ:
  • զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, դաստիարակել ֆիզիկական երևույթների բնույթի ճանաչման և ընկալման ունակություններ,
  • զարգացնել ֆիզիկական երևույթները ուսումնասիրելու, համեմատելու և վերլուծելու, ընդհանրացումներ կատարելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու կարողություններ,
  • նպաստել հիշողության, դիտողականության, երևակայության զարգացմանը,

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ:Ֆիզիկա առարկայի ուսուցման գործընթացում օգտագործվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները՝

● տեսական նյութի ուսումնասիրություն,

● խնդիրների լուծում,

● լաբորատոր աշխատանքներ,

● հետազոտական, նախագծային աշխատանքներ,

● ուսումնական նախագծերի իրականացում:

Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանը կարող են նպաստել տարբեր թեմաներով սեմինարների, բանավեճերի կազմակերպումը, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը:

Դասընթացում կարևորվում է սովորողների կողմից ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ բնության տարբեր երևույթները դինամիկ զարգացման մեջ դիտելու, վիրտուալ դիտումներ և փորձեր իրականացնելու համար: Տրվում են ինքնուրույն ուսումնասիրության համար նախատեսված էլեկտրոնային գրականության ցանկեր, աղբյուրներ։

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում,  լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին, ցուցադրումներին,  աշխատանքների կատարում: Գնահատման ժամանակ հիմնականում հաշվի է առնվում`


    1. Նախագծերի մասնակցությունը, դրանց արդյունքները
    2. Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին
    3. Ստացված գիտելիքների կիրառումը
    4. Հետազոտական աշխատանքներ

ԹԵՄԱ 1․ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ձևավորել պատկերացումներ էլեկտրական երևույթների մասին,
  •  ծանոթացնել էլեկտրական երևույթներն ուսումնասիրելու պարզագույն
    մեթոդներին,
  • ձևավորել էլեկտրական հոսանքի օրինաչափությունները բացահայտելու
    կարողություններ,
  • ձևավորել էլեկտրական չափիչ սարքերից օգտվելու, շղթայում հասանքի ուժը
    և լարումը չափելու հմտություններ,
  •  բացահայտել էլեկտրական հոսանքի կիրառական նշանակությունը

ՎերջնարդյունքներըԹեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝

1. փորձերով ներկայացնել մարմինների էլեկտրականացման երևույթները, լիցքավորված

մարմինների փոխազդեցությունը,

2. Էլեկտրաչափի միջոցով ցուցադրել էլեկտրական լիցքի բաժանելիությունը, ներկայացնել

էլեկտրոնի լիցքը՝ որպես բնության մեջ հանդիպող ամենափոքր լիցք,

3. բացատրել մարմինների էլեկտրականացման երևույթը,

4. դասակարգել նյութերն ըստ էլեկտրահաղորդականության, բերել օրինակներ,

5. ներկայացնել էլեկտրական հոսանքի առաջացման պայմանները,

6. ներկայացնել էլեկտրական հոսանքի ազդեցության տեսակները, բերել օրինակներ,

7. ներկայացնել էլեկտրական հոսանքի աղբյուրների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքն ու

տեսակները, բերել օրինակներ,

8. ներկայացնել էլեկտրական հոսանքի բնութագրիչ մեծությունները (հոսանքի ուժ, լարում,

դիմադրություն, տեսակարար դիմադրություն, էլեկտրական հոսանքի աշխատանք, հզորություն),

9. ներկայացնել էլեկտրական շղթաների հիմնական բաղկացուցիչ մասերը, դրանց պայմանական նշանները,

10. փորձնական ճանապարհով ստուգել հոսանքի ուժի, լարման բաշխման օրինաչափությունները հաղորդիչների հաջորդական, զուգահեռ միացումների ժամանակ,

11. ներկայացնել շիկացման լամպի, էլեկտրաջեռուցիչ սարքերի, ապահովիչների կառուցվածքը և կարճ միացումը։Գործնական և լաբորատոր աշխատանքներ1. Էլեկտրական շղթայի կառուցում և հոսանքի

ուժի և լարման չափում։

2. Հաղորդիչի դիմադրության չափումն ամպերաչափի և վոլտաչափի միջոցով։

3. Էլեկտրական լամպի հզորության և ծախսած էներգիայի չափում։

4. Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումների ուսումնասիրություն:Ցուցադրումներ

Տարբեր մարմինների էլեկտրականացումը, էլեկտրականացած մարմինների փոխազդեցությունը, էլեկտրաչափի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, էլեկտրական լիցքերի բաժանելիությունը, հոսանքի աղբյուրներ՝ գալվանական տարր, կուտակիչներ, էլեկտրական շղթայի հավաքում, ամպերաչափ, վոլտաչափ, դիմադրություններ, ռեոստատ, հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումներ:

ԹԵՄԱ 2․ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ձևավորել պատկերացումներ մագնիսական դաշտի հատկությունների,
    էլեկտրամագնիսական ալիքների մասին,
  • լուսաբանել էլեկտրամագնիսական ալիքների կիրառական նշանակությունը:

Վերջնարդյունքները․Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝

1. փորձով ցուցադրել հաստատուն մագնիսների հատկությունները,

2. ներկայացնել, որ մագնիսների փոխազդեցությունն իրականացվում է մագնիսական դաշտի միջոցով, 3. պատկերել պարզագույն մագնիսների մագնիսական գծերը,

4. բացատրել էլեկտրամագնիսի աշխատանքը,

5. կողմնացույցով որոշել երկրագնդի մագնիսական և աշխարհագրական բևեռների ուղղությունները 6. բացատրել էլեկտրաշարժիչի աշխատանքի սկզբունքը,

7. նկարագրել, թե ինչ է էլեկտրամագնիսական ալիքը,

8. ընդհանուր գծերով բացատրել ռադիոյի, հեռուստատեսության, բջջային հեռախոսի և

ինտերնետային կապի իրականացման սկզբունքը:Գործնական և լաբորատոր աշխատանքներ

  • Էլեկտրամագնիսի հավաքումն ու դրա գործողության փորձարկումը:
  • Որակական հացեր և խնդիրներ թեմայի վերաբերյալ

Ուսումնական նախագիծ

Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:Ցուցադրումներ

1. Հոսանքակիր հաղորդչի մագնիսական դաշտի հայտնաբերումը:

2. Մագնիսական սլաքների դասավորությունն ուղիղ հոսանքակիր հաղորդչի շրջակայքում:

3. Էլեկտրամագնիսների կիրառությունները:

4. Հաստատուն մագնիսների փոխազդեցությունը:

5. Երկրի մագնիսական դաշտը:

6. Հոսանքակիր շրջանակի շարժումը մագնիսական դաշտում:

7. Հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչի կառուցվածքը և գործողությունը:

8. Էլեկտրամագնիսական մակածման երևույթը:

9. Ռադիո, հեռուստատեսություն:

10. Բջջային հեռախոս:

11. Ինտերնետային կապ:

ԹԵՄԱ 3․ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ձևավորել պատկերացումներ լույսի, օպտիկական երևույթների մասին,
  • նպաստել երկրաչափական կառուցումներ կատարելու կարողությունների զարգացմանը,
  • լուսաբանել օպտիկական սարքերի կիրառական նշանակությունը,
  • ձևավորել համապատասխան խնդիրներ լուծելու կարողություններ:

Վերջնարդյունքները․Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝

1. հիմնավորել թափանցիկ համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածվելու փաստը՝ բերելով

համապատասխան օրինակներ իրական կյանքից,

2. ստուգել լույսի անդրադարձման և բեկման օրենքները՝ իրականացնելով չափումներ և կատարելով

համապատասխան հաշվարկներ, որոնց ժամանակ կօգտագործի նաև երկրաչափությունից ձերք բերած հմտությունները,

3. ներկայացնել լույսի բեկումը որպես տարբեր միջավայրերում լույսի տարածման արագության փոփոխության հետևանք,

4. թեմայի ուսումնասիրության ժամանակ ստացված գիտելիքների միջոցով բացատրել բնության և տիեզերքի լուսատու օբյեկտների, օպտիկական երևույթների փոխադարձ կապերը, լուծել խնդիրներ,

5. դասակարգել ոսպնյակները, կապել դրանց բեկող հատկությունները մակերևույթի կորության հետ, 6. բացատրել տարբեր օպտիկական սարքերում պատկերների ստացման օրինաչափությունները՝

հիմնվելով երկրաչափական օպտիկայի օրենքների վրա,

7. ֆիզիկայից և կենսաբանությունից ստացած գիտելիքների հիման վրա բացատրել մարդու և

կենդանիների տեսողության օրինաչափությունները, պատկերացնել աչքը որպես փոփոխական օտիկական ուժով ոսպնյակի մոդել,

8. կարճատեսությունը և հեռատեսությունը կապել աչքի բյուրեղիկի հատկությունների փոփոխության հետ, բացատրել ակնոցների և կոնտակտային ոսպնյակների ազդեցությունը տեսողության վրա,

9. գիտակցելով առողջ ապրելակերպի կարևորությունը առօրյա կյանքում առաջնորդվել տեսողության պահպանման կանոններով:Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Պատկերի ստացումը բարակ ոսպնյակի միջոցովՈւսումնական նախագիծ

Գալիլեյի աստղադիտակըՑուցադրումներ

Մանրադիտակ, հեռադիտակ, լույսի ճառագայթման տարբեր աղբյուրներ, ստվերի և կիսաստվերի առաջացումը, լույսի անդրադարձումը, առարկայի պատկերը հարթ հայելում, լույսի բեկումը, լուսային ճառագայթի ընթացքը ոսպնյակներում, պատկերի ստացումը ոսպնյակի օգնությամբ, աչքի մոդելը, հեռատես և կարճատես աչքերի մոդելներ:

ԹԵՄԱ 3․ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կրթական հիմնական խնդիրները.

  • Ընդարձակել սովորողների պատկերացումները աստղագիտության գործնա-
    կան ու տեսական նշանակության, աստղային երկնքի վերաբերյալ:
  • Ձևավորել գիտելիքներ արեգակնային համակարգի կառուցվածքի, մոլորակների, փոքր մարմինների` աստղակերպերի, գիսավորների, ասուպների և երկնաքարերի մասին:
  • Ձևավորել Լուսնի փուլերը, Արեգակի և Լուսնի խավարումները բացատրելու կարողություններ:
  • Ձևավորել պատկերացումներ Արեգակի և աստղերի կառուցվածքի, ֆիզիկական բնութագրերի, Արեգակի ակտիվության մասին:
  •  Ձևավորել պատկերացումներ Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվուլյու-ցիայի մասին:
  •  Գիտելիքներ հաղորդել հայ հնադարյան աստղագիտության, Բյուրականի աստղադիտարանի և Վ. Համբարձումյանի կյանքի ու գործունեության մասին, կարևորել հայ աստղագիտական մտքի նվաճումներն ու ավանդը գիտության մեջ:

Վերջնարդյունքները․Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝

1. ներկայացնել հին աշխարհի աստղագիտությունը,

2. կատարել աստղային երկնքի դիտումներ անզեն աչքով և կողմնորոշվել տարածության մեջ,

3. բացատրել ասղադիտակի դերը աստղագիտության մեջ,

4. բացատրել աստղադիտարանների գիտական նշանակությունը և դերը ժամանակակից

կյանքում,

5. նկարագրել Արեգակնային համակարգի կառուցվածքը,

6. բացատրել աստղերի կառուցվածքը և դրանց դասակարգումը, ներկայացնել Արեգակը որպես Երկրին ամենամոտ աստղ,

7. նկարագրել Արեգակի տեղը Արեգակնային համակարգում և նրա ազդեցությունը համակարգի մյուս մարմինների վրա,

8. նկարագրել Երկիր մոլորակի տեղը Արեգակնային համակարգում և նրա շարժման հետևանքները,

9. բացատրել Երկրից և տիեզերքից աստղագիտական հետազոտությունների տարբերությունները, առավելությունները,

10. նկարագրել ահեստական արբանյակների անհրաժեշտությունը և նշանակությունը գիտության և տնտեսության զարգացման համար,

11. ներկայացնել միջմոլորակային թռիչքների պատմությունը և կանխատեսել դրանց նշանակությունը ապագայում:Գործնական և լաբորատոր աշխատանքներՏիեզերական մարմինների չափերի և հեռավորությունների հաշվարկման վերաբերյալ խնդիրներ:

Մոլորակների շարժումը Արեգակնային համակարգում (թվային լաբորատորիա)Ուսումնական նախագիծ

1. Հայկական տոմար

2. Մայաների աստղագիտությունըՑուցադրումներ

Դիտումներ գիշերային պարզ երկնքում,

Լուսնի փուլերը, երկնքի աստղային քարտեզ, աստղադիտակ: