Մաթեմատիկա առանց բանաձեվ (ծրագիր)


Մաթեմատիկա առանց բանաձևերի  (ծրագիր)

Նպատակը՝
  • Տրամաբանական մտածողության  զարգացում;
  • Հետազոտական և որոնողական աշխատանքների կատարման հմտությունների զարգացում;
  • Հետաքրքրություն առաջացնել   առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ;
  • Տալ խնդիրների ռացիոնալ  լուծման եղանակները (բազմաթիվ լուծման եղանակներից գտնել առավել օպտիմալ լուծումը);
  • Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրների լուծման կարողությունների ձևավորում;
  • Սովորողների կողմից նոր ու  հետաքրքրաշարժ  խնդիրների կազմում ու լուծում;
  • Մեծացնել հետաքրքրությունը, սերն ու մոտիվացիան մաթեմատիկայի(տրամաբանության) նկատմամաբ;
  •  Տրամաբանական, լեզվական մտածողություն;
  • Զարգացնել մտքի արագությունը, հնարամիտ մտածողությունը;
  • Կրեատիվ լուծուների հայտնաբերում;
  • Դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ;
  • Խնդրի  լուծումն առանց անհայտի և ստանդարտ բանաձևերի ներմուծման գաղափարի;
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում:
Թեմա.
  • Գործնական  մաթեմատիկա, բանավոր հաշվարկներ
  • Տրամաբանական թերթիկներ
  • kahoot-ով կազմված վիկտորինա, խաղ-մրցաշարեր
  • Ֆլեշմոբյան  խնդիրների քննարկում, կազմում և լուծում
  • Հետաքրքրաշարժ, զվարճալի - կատակ խնդիրներ
  • Տրամաբանական խնդիրներ
  • Հնարամիտ պատասխաններ
  • Ամենա- ամենա...(հարմար, արագ ու կարճ ճանապարհները)
  • Վերջից լուծվող խնդիրներ
  • Ճանապարհ և արագություն
  • Լուծույթ և խառնուրդ
  • Մասեր և տոկոսներ
  • Խաղ թվերի հետ (թվի գուշակում)
  • Օրինաչափություններ
  • Հաջորդականություններ
  • Լաբիրինթ
  • Կռահիր պատկերը
  • Գլուխկոտրուկներ
  • Խորամանկ խնդիրներ
  • Կառուցողական խնդիրներ
  • Խնդիրներ զբոսաշրջիկների, ճանապարհորդների և  ուղևորների մասին
  • Խնդիրներ լուցկու փայտիկներով
  • Վիկտորինաների կազմում, լուծում
  • Օրվա, տարվա և ժամանակի վերաբերյալ խնդիրներ
  • Մոգական քառակուսիներ
  • Աշխատարակներ և կամուրջներ
  • Զանգված, կշիռ, մակերես, ծավալ, խտություն
  • Ով  է կռահելու առաջինը?
  • Մաթեմատիկական հնարքներ
  • Խաղ տարաներով
  • Խնդիր կենդանիների մասին
  • Մաթեմատիկական խաչբառեր
  • Մաթեմատիկական հնարքներ, գուշակություն
  • Կենգուրույի   խնդիրների քննարկում
  • Օլիմպիադայի խնդիրների քննարկում
Ուսումնական միջավայրը՝
  • Ուսումնական  կաբինետ՝   սովորողի  ու   դասավանդողի  անհատական նոութբուքերով կամ հեռախոս,
  • Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, սովորողների  բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք։
  • Ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ:

Արդյունքը՝
  • Սովորղները փորձում են լուծել առաջադրված խնդիրները, տեղադրում են Մաթեմատիկա առանց բանաձևի էջում՝ առաջադրանքների փաթեթի տեսքով:
  • Աշխատանքը համարվում է ստուգված, եթե խնդիրների մեծ մասը լուծված, բլոգում  ներկայացված է:
Մաթեմատիկա առանց բանաձեվ (ծրագիր)