Օրվա լուսաբանում. Փառատոն՝ օր 2


16 Jun
16Jun

Փառատոնային երկրորդ օրն անցավ բավականին հագեցած: 

Առավոտյան 10:00-ին փառատոնային պուրակում  արդեն սկսվել էին  կազմակերպիչների և տնօրենների հավաքի  օրակարգային հարցերի քննարկումները, իսկ Մայր դպրոցում իսկական աշխատանքային եռուզեռ էր:

Մուտքի մոտ կանգնած օրվա պատասխանատու հերթապահները կատարում էին արդեն մշտական դարձած ջերմաչափումներն ու գրանցում տվյալները, ինչպես նաև  հետևում  կրթահամալիրի հյուրերի և աշխատակիցների ֆիզիկական  միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը:  

Շարունակվում է նաև ճամբարականների համակցությունը ֆիզիկական միջավայրում (իհարկե՝  չմոռանալով պահապնել  սոցիալական հեռավորության և  ֆիզիկական  միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները):  Ամենատարբեր ֆիզիկական երևույթները բացատրող  հետաքրքիր փորձերի դիտարկումներ՝  մակերևույթային լարվածություն, մթնոլորտային ճնշման ազդեցությունը և նյութի խտության որոշում՝  ահա մեր այսօրվա դիտարկման թեմաները, որոնք փորձերի արդյունքում գտան իրենց պատասխանները:

Մեր ամառային դպրոցի բնագիտական լաբորոտորիաները բաց են բոլոր ցանկացողների համար...

Էքսպերիմենտները շարունակվում են...

Comments
* The email will not be published on the website.