Փորձարարական առաջադրանքներ

Նպատակը՝ Ընդլայնել գիտելիքները ֆիզիկայի ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդների մասին ինչպես նաև  զարգացնել ուսումնառության տարբեր բնագավառներում և առօրյա կյանքում դրանք կիրառելու հմտություններ:

Փորձարարական հետազոտությունները  մեծ դեր են խաղում սովորողներին ֆ զիկա  դասավանդելու գործում: Նրանք զարգացնում են մտածողությունը և ճանաչողական գործունեությունը, նպաստում են երևույթների էության ավելի խոր ընկալմանը, վարկածի ձևավորման և գործնականում փորձարկման ունակության զարգացմանը: Փորձարարական խնդիրների լուծման հիմնական կարևորությունը դրանց դիտարկման, չափման հմտությունների և սարքերը օգտագործելու կարողության միջոցով սովորողի մոտ փորձարարաական հմտությունների ձևավորումն ու զարգացումն է: Փորձարարական առաջադրանքները օգնում են բարձրացնել դասարանում սովորողների ակտիվությունը, զարգացնել տրամաբանական մտածողություն, սովորեցնում վերլուծել երեւույթները:

«Ցանկացած գիտելիք մնում է անկենդան, եթե չի զարգացնում սովորողի նախաձեռնողականությունը և ինքնուրույնությունը»:                                     Ն.Ա.Ումով

Փորձարարական առաջադրանքների օրինակները նայեք՝

 «Հնարամիտ փորձարարական խնդիրներ»

                                                                    Վ.Ն.Լանգե. 

Գրքում ներկայացված է ամենատարբեր բաժիններից փորձարարական առաջադրանքներ, որոնք տարբերվում են դպրոցական սովորական խնդիրների ժողովածուներից, որտեղ խնդիրները խմբավորված են ըստ ֆիզիկայի բաժինների: Այստեղ խմբավորված են ըստ իրավիճակների, որոնց պայմաններում հենց առաջարկված է լուծել դրանք, և մի շարք խնդիրների լուծման համար պահանջվում է ֆիզիկայի տարբեր բաժինների իմացություն:  Նպատակը ոչ կարծրացած մտածողության, հմտությունների ձեռքբերման, ինքնուրույն աշխատանքի դաստիարակությունն է: Ֆիզիկայի պատմությունը ցույց է տալիս, որ փորձերի հաջողությունը որոշվում է չափման անսպասելի մեթոդների մշակմամբ: Անստեղ կան հարյուրից ավելի խնդիրներ, որոնցում առաջարկվում է պարզունակ սարքերով չափել այնպիսի մեծություններ, որոնց համար, թվում է, թե այդ սարքերն այնքան էլ հարմար չեն: Մարդը իր գործունեության ցանկացած բնագավառում, լինի  գիտության մեջ, թե տեխնիկայում, արտադրությունում, թե գյուղատնտեսությունում, տիեզերագնացության մեջ, թե բժշկության, անհրաժեշտություն է ունենում չափելու այս կամ այն մեծությունը` օդի ջերմաստիճանը, սարի բարձրությունը, մարմնի ծավալը կամ հնէաբանական բրածոների տարիքը և այլն:
Նման խնդիրների խմբավորման և լուծման մեթոդները համապատասխանում են նախագծային մեթոդին: