23 Dec
23Dec

1.ՁՄԵՌԸ ԵՎ ՖԻԶԻԿԱՆ 


(Ժողովրդական նշանները սպասվող եղանակի մասին)

Մարդկանց համար միշտ էլ կարևոր է եղել սպասվող եղանակի կանխատեսումները, քանի որ այն անմիջականորեն ազդում է նրանց ինքնազգացողության և գործունեության վրա:

Հետևելով բնությանը մռայլ և արևոտ օրերին, վաղ առավոտան, մթնշաղին և գիշերը, տարվա բոլոր եղանակներին մարդիկ նկատել են եղանակի այս կամ այն փոփոխությանը նախորդող բնորոշ նշաններ: Հենց այսպես էլ առաջացել են բազմաթիվ նախանշաններ՝ այսպես կոչված ժողովրդական իմաստության վկայական:

Այս ամենի հետ միասին, ինձ հետաքրքրեց այն հարցը, թե ինչպիսի ժողովրդական նշաններով կարելի է որոշել եղանակը ձմռանը և ինչպես այն բացատրել ֆիզիկայի տեսանկյունից:

image

Հետազոտության նպատակը՝

. եղանակային նախանշանների վերաբերյալ մեր սեփական գիտելիքների ընդլայնումը,

. գնահատել եղանակային կանխատեսումների ժողովրդական նշանների հավաստիության, , ճշմարտաիության աստիճանը:

Խնդիրները.

. ծանոթանալ գրականության, հոդվածնրի և ֆիլմերի հետ, որտեղ նկարագրվում են ժողովրդական նախամշանները;

. նկարագրել այդ նախանշանները ֆիզիկայի տեսանկյունից;

. հետազոտություններ անցկացնել բնության մեջ հետևելով եղանակի փոփոխություններին;

.հետազոտել և կանխատեսել սպասվող եղանաակը ժողովրդական նախանշաններով;

. կազմել փոքրիկ օրացույց:

Հետազոտության ընթացքում ես առաջադրեցի հետևյալ հիպոթեզը. ՛՛Ժողովրդկան նախանշաններով կարելի է կանխատեսել եղանակը հաջորդ օրվա համարՙՙ: Ես կարծում եմ, որ հետազոտության ընթացքում մենք կտիրապետենք առավել շատ ինֆորմացիայի եղանակի և նրա փոփոխությունների նախանշանների մասին:

Հետազոտության ոլորտը՝ ֆիզիկա;

Հետազոտության օբյեկտը՝  եղանակ;

Հետազոտության առարկան՝ ժողովրդակն նախանշաններ;

Հետազոտության մեթոդները՝ դիտարկում, համեմատություն, վերլուծություն:

Գործնական կրառությունը- Տվյալ  ուսումնա- հետազոտական նյութը կարելի է օգտագործել  ֆիզիկայի հետևյալ դասընթացների անցկացման և նյութի յուրացման համար.

2. Ձյուն

Ձյունը, որպես ֆիզիկական երևույթներից ամենագեղեցիկն ու հեքիաթայինը, ունի իր առաջացման պատճառններն ու ֆիզիկական հստակ բացատրությունները:

Առաջադրվող հարցեր և ուսումնասիրվող երևույթներ՝ (Թեմայի հետ առնչվող)

  1. Նյութի ագրեգատային վիճակները:
  2. Նյութի ագրեգատային վիճակների փոոփոխության
  3. Ջերմային երևույթներ
  4. Քարշի ուժի
  5. Սահքի շփման ուժի
  6. Օդի խոնավություն
  7. Լուսային երևույթներ
  8. Լույսի բեկում և անդրադարձում
  9. Լույսի կլանում

 

3.Սահքի շփման ուժ

 

schlittelpiste_226550_-_767w

2. Շփման ուժի տեսակները.

  1. Հանգստի շփման ուժ.  2. Սահքի շփման ուժ  3.Գլորման շփման ուժ

[gallery ids="1301,1302,1300,1299,1303" type="rectangular"]

Բնության մեջ վատ եղանակ չկա....

Եղանակը  տվյալ տեղանքում բնութագրում է մթնոլորտի ստորին շերտի վիճակը, ժամանակի որոշակի պահին: Դա նշանակում է, որ եղանակն անընդհատ փոփոխվում է: Եղանակային պայմանը բնութագրվում է այնպիսի ցուցանիշներով, իչպիսին են՝ օդի ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, խոնավություն, քամու ուղղությունն ու ուժգնությունը ամպամծությունը,մթնոլորտային տեղումները: Այ բոլոր կոմպոնենտները կապված են միմյանց հետ: Մթնոլորտային գործընթաների ուսումնասիրությամբ զբաղվում է մետեորոլոգիան: Եղանակի տեսությունը կազմում են սինոպտիկները՝ ստացված արյունքների հիման վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում ցիկլոնների և անիիկլոնների շարժումը, ինչպես նաև մթնոլորտային ճնշումը: Դրանց համար լայնորեն կիրառվում են հրթիռներ, արբանյակներ և այլն...

Դեռև հին ժամանակներում մարդիկ նկատել են, որոշ բնական իրադարձություններ  ուղղակիորեն կապված են կլիմայական երևույթների հետ: 100-ամյակների ընթացքում նախորդ սերունդների կոմից հավաքվել է իրականում բավականին արժեքավոր նյութեր եղանակի կանխատեսման նշանների համար: Դա դժվար չէ հասկանալ, ինչպես կարող էր հակառակը լինել, չէ որ առաջներում սպավող եղանակի մասին կանխատեսուներ էին անում բացառապես ժողովրդական նշանների օգնությամբ՝ հողագործներն ու նավաստիները, որսորդներն ու ձկնորսները ուշադիր հետևում էին երկնքին, ամպերին, արևին, լուսնին և աստղերին, ուսումնասիրում էին թռչունների և գազանների վարքը, և փորձում էին այդ հետազոտություններ հիման վրա կառուցել եղանակի տեսություն:

Նախանշան բառը առաջացել է նշմարել, նկատել առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Գոյություն ունեն նախանշաններ, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել եղանակը՝ օրինակ. բերքը, որ օգնում է չմոլորվել անտառում,գտնել ձկնառատ վաըրը, կլինի արդյոք ձմեռը ուրտ ու ձնառատ , իսկ ամառը շոգ: Դրանք շատ էին օգնում մարդկանց իրենց աշխատանքի և ծրագրերի կայացմն գործում, քանի որ որոշակի չափով կանխատեսում էին ապագան:

Չնայած դրան հակառակ այդ ամենին զավեշտով և հումորով են նայում մետեորոլոգները: Օր.՝  1.Եթե շները շատ են քնում և քիչ ուտում՝ անձրև կտեղա: 2.Շները սահում են գետնի վրայով՝ ձյուն կամ անձրև կտեղա: 3. Թխկի ծառի վրա օղեր տեսննես՝ ցանիր բազուկ: 4.Ծաղկեց մանուշակը՝ ցանիր գազար և մաղադանոս: 5. Կեչու տերևը ամբոջովին շրջվեց՝ կարտոֆիլ աճեցրու: Սակայն այս բորոր ժողովրդական վկայությունները ունեն գիտական մեծ նշանակություն:

hello_html_10ef7ca8.jpg

Ձմեռը ներառում է 3 օրացույցային ամիսները՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար՝ 90-91 օր:

Ֆենոլոգիական տեսակե-տից, ձմեռը տևում է 111 օր՝ նոյեմբերի 27-ից մինչև մարտի 17-ը: Ձմեռը գալիս է հյուսիս -արևելքից: Աստղագիտական օրացույցով այն սկսվում է դեկտեմբերի 22-23՝ ձմեռային գիշերահավասարի օրը և ավարտվում է մարտի 22-23՝ գարնանային գիշերահավասարին:

Ժողովրդական նախանշաններ՝ 1. Ձմեռն արժանի է ամռանը: 2.Ինչպիսին ձմեռն է, այնպիսին էլ ամառն է, ինչպես նաև այդպիսին կլինի բերքը:3. «Դեկտեմբեր՝ սառցե-դոնդող. Ամբողջ ձմռանը երկիրը կսառչի»:4. «Դեկտեմբերին ձնառատ և ցուրտը խոստանում է առատ բերք: 5.Դեկտեմբերը մռայլ երկնքով՝ սպսիր բերքի, պարզ երկնքով՝ սոված տարի: 6. Չոր դեկտեմբերը կանխատեսում է  չոր գարուն և ամառ: 7.Քամին հյուսիսից՝ մեծ սառնամանիքներ; 8. Բուն կանչում է՝ ցրտելու է: 9.Եթե ագռավը դեպի հարավ է կռնչում՝ տաքանալու է,իսկ եթե դեպի հյաուսիս՝ ցրտելու է, կտուցը թևի տակ է թաքցնում՝ ցրտելուէ: 10.Ծխնելույզի ծուխը սյան նման ուղղահայաց է՝ սառնամանիք է: 11. Ձյան փաթիլները մեծ-մեծ են՝ տաքանալու է:

Հունվարը ձմռան ամենացուրտ ամիսն է: 1.Հունվարին սպիտակ են ամպերը՝ սպասիր ցրտերի: 2. Ամպերը գնում են քամուն հակառակ՝ ձյուն է գալու: 3.Աստղերը շատ վառ են պսպում՝ ցրտելուէ; 4. Ագռավներ թռչում ու պտտվում  են խմբերով՝ ցրտելու է: 5. Եթե ապակիները քրտնել են՝ տաքանալու է: Ապակու վրայի նախշազարդերը եթե դեպի վեր են՝ ցրտելու է, դեպի ներքև՝ տաքանալու:

Հունվարին հաջորդում է քամառատ փետրվարը: Փետրվարյան ժողովրդական կանխատեսումներ՝ 1. Եթե ճնճղուկները հավաքում են իրենց փետուրներն ու իրենց բունն են տանում՝ սպասիր ցրտերի սաստկաման: 2. Եթե փետրվարի 2-ին մայրամուտին արևը բծավոր է՝ ձյուն է տեղալու: 3. Եթե փետրվարի 4-ին ձնաբուք է, ամբողջ շաբաթ բուք է սպսվում: 4.Թռչունները նստում են ծառերի կատարներին՝ սպսիր ցրտրին, իսկ նրքևի ճյուղերին՝ տաքանալու է:

Նախանշանների աշխարհը անսահման է ու բազմապիսի: Բայց շատ եղանկային նշաններ,  որպես կանոն հիմնված են երկարատև տարիների հետազոություների վրա և տրամաբանորեն կապված են ֆիզիկական որոշակի  օրինաչափությունների հետ, որոնք կատարվում են մթնոլորտի մերձերկրյա շերտում:

                                              Ֆիզիկան և ժողովրդական նախաշանները եղանակի մասին

Գտնել նախանշաններ կամ ինքնուրույն ստեղծել դրանք կապելով երևույթները, ժամանակն ու տեղը - շատ հետաքրքրաշարժ զբաղմունք է: Եղանակային նախանշանները բազմապիսին են: Ոմանք նկատում են մարդկանց և կենդանիների վարքը, մյուսները կապված են ֆիզիկական երևույթների հետ: Այժմ փորձենք բացատրել ժողովրդական նախաշանները, նրանցում տեղ գտած ֆիզիկական պրոցեսների տեսանկյունից:

. Ապակու վրայի նախշազարդերը, եթե դեպի վեր են՝ ցրտելու է, դեպի ներքև՝ տաքանալու:

[gallery ids="1244,1243,1242,1241" type="columns"]

Նախ եկեք հասկանաք ինչպես են գծագրվում ապակու վրայի նախշազարդերը: Ինչով են նրանց սառնամանիքը նկարում? Այո, պատկերացրեք որ դրանք նկարվում են ջրով: Թափանցիկ ջրի գոլորշով, որը միշտ էլ առկա է օդի մեջ: Այն գոյություն ունի և սենյակում և կրկնակի պատուհանափեղկերի արանքում, մի խոսքով ամենուր: Ջրի  տաք գոլորշին նստում է սառը ապակու վրա և ձևափոխվում է սառցե բյուրեղիկների, այնպեսինչպես փաթիլները երկնակամարում: Այդպիսի բյուրեղիկները շատ են և նրանք միանալով իրար հետ կազմում են այդ գեղեցիկ պատկերները՝ սառցանախշերը:  Որպեսզի սկսվի բյուրեղացումը առաջին սառցե բյուրեղիկին անհրաժեշտ է նստել ինչ-որ բանի վրա: Առաջին բյուրեղիկները հայտնվում են ապակու այն մասերում, որտեղ կան անտեսանելի քերծվածքներ, փոքրիկ կեղտաբծեր: Երբեմն էլ ապակին թվում է շատ մաքուր, իսկ սառնամանիքը նկարում է իր նախշազարդերը այն լաթի թողած հետքերի վրա, որով բոլորովին վերջերս էր մաքրվել այդ ապակին: Առաջին բյուրեղիկները միշտ էլ վեցաթև աստղիկներ են, բայց հանդիպելով միմյանց ևմիավորվելով իրար հետ և աճելով նրանք հետզհետե  սեղմում են, ճկվում, ծռվում: Եվ այդպես առաջանում են նախշազարդեր: Որքան սաստիկ է ցուրտը փողոցում, այնքան ավելի շատ սառցե բյուրեղիկներ ենառաջանում և կպչում պատուհանի ապակու վրայի քեծվածքներին և նրա վրա նստած փոշեհատիկներին:

  • Վառարանում փայտը վատ է վառվում և ծխում է՝ եղանակը տաքանալու է:

[gallery ids="1252,1253,1251" type="rectangular"]

Վառարանում միասին տեղավորվում են փայտերը և սկսում են ուրախ վառվել, լուսարձակելով և ճրթճրթալով՝ իհարկե, եթե նրանք չոր են: Այրման ընթացքում խոնավությունը արագորեն և ինտենսիվ կերպով արագ գոլորշիանում է: Մեծանալով ծավալով, գոլորշին ճայթյունով կոտրատում է փայտե մանրաթելերը: Ձմռանը, չոր օդում և սառնամանիքից առաջ, փայտը վառարանում արգ է վառվում, վերջանում: Իսկ Խամրած և գունաթափված կրակի բոցն ու վառելիքի ոչ լրիվ այրումը, ծխնելույզից հետ մղվող ու դժվարությամբ քաշվող ծուխը, օդի մեջ բարձր խոնավության նախանշաններ են: Ամռանը եղանակի վատացման, իսկ ձմռանը տաքացման: Դա բացատրվում է նրանով, որ տաաքանալուց առաջ օդում աճում է ջրային գօլորշիների քանակը: Վառելափայտը ներծծում է այդ խոնավությունը օդից: Վառվելիս անջատված էներգիան, ծախսվում է այդ խոնավության՝ ջրի գոլորշու տաքացման, իսկ այնուհետև նրա գոլորշիացման վրա: Հենց այդ պատճառով էլ կրակը թույլ է զարգանում, և փայտն էլ վատ է այրվում:

Ծուխը  ծխնելույզից կամ խարույկից դուրս գալիս սյան նման է՝ ամռանը՝ լավ եղանակ է սպասվում, իսկ ձմռանը սառնամանիք.

Առավել պարզ և հիշվող նախանշաններ ընթացիկ եղանակի փոփոության մասին կարող են ձեզ հուշել ծխնելույզից կամ խարույկից դուրս եկող ծխի շարժումները: Եթե քամի չկա, ապա ծխի շարժման ուղղությունը բավականին հստակ կարող է որոշել սպսվող եղանակը:

4. Ֆիզիկան մեկ գավաթ թեյի  շուրջ

 

Ֆիզիկան թեյի սեղանի  շուրջ:

Comments
* The email will not be published on the website.