13 Apr
13Apr

« Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու»: 

                                                                                                                      Ալբերտ   Այնշտայն

 

Ֆիզիկայի ուսումնասիրությունն անհնար է առանց փորձեր կատարելու:

Նախագծի նպատակը — Սովորողների շրջանակներում ձևավորել ավելի կիրառական գիտելիքներ ֆիզիկա առարկայից, կիրառել տեսական գիտելիքներ ֆիզիկական երևույթները բացատրելու համար: համատեղելով օգտակարն ու հաճելին, հնարավորություն ընձեռել նրանց համար  ստանալու գործնական հմտություններ՝ տեսական գիտելիքներն ավելի ամրապնդելու համար, ստեղծել սեփական տնային-փորձարարական  լաբորատորիաները, կատարել ամենատարբեր ու հետաքրքիր փորձեր հենց իրենց տանը, ընտանիքի անդամների մասնակցությամբ և օգնությամբ, նկարահանել փորձերը, պատրաստել ուսումնական նյութեր և տեսահոլովակներ, տեղադրել այն սեփական  բլոգում:

 Տեսական մաս.

Ֆիզիկակայի օրենքներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կատարել փորձեր, ունենալ անհրաժեշտ սարքավորումներ և  գործիքներ: Փորձը միշտ ստուգում է ֆիզիկական երևույթների և օրենքների գործնական կիրառման հնարավորությունը: Նոր տեսության կառուցումը սկսվում է ֆիզիկական փորձով, հետևաբար ֆիզիկան չէր կարող գոյություն ունենալ և զարգանալ առանց փորձարարների: Փորձերը կարևոր նշանակություն ունեն արդյունավետ ուսուցման համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս պատկերացնել և հասկանալ ֆիզիկական օրենքները, փորձեր անցկացնելու համար անհրաժեշտ են նաև սարքավորումներ և գործիքներ: 

Նախագծի ընթացքըՓորձեր իրականացնելիս պետք է կարողանալ գտնել և բացատրել դիտարկվող ֆիզիական երևույթը, վերլուծել ուսումնասիրված երևույթը ֆիզիկայի օրենքների տեսանկյունից, կարողանալ ներկայացնել փորձի ընթացքը: Կարևոր է նաև տարբեր չափիչ սարքերի և գործիքների օգտագործումը՝ ֆիզիկայի օրենքների դրսևորումը պատկերացնելու և կյանքում ֆիզիկական երևույթների կիրառումը ցույց տալու համար, ինչպես նաև փորձերի միջոցով ձեռք բերել նոր գիտելիքներ:

Նախագծի արդյունքը — մասնակցի մոտ ձևավորվում է ամրապնդված գիտելիքներ ֆիզիկա առարկայից, անհրաժեշտ գործնական հմտություններ, ուսումնական նյութերն ու դրանց մասին պատմող տեսահոլովակները հրապարակվում են, դառնալով լրացուցիչ ուսումնական գործիքներ բոլոր սովորողների համար:

Comments
* The email will not be published on the website.