Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան


16 May
16May

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան.

 Ճամփորդություն (կրթամշակութային-ճանաչողական)՝  ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ. Հասցե՝  Ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 6 շենք :

Նախագծի իրականացման օրը՝ մայիսի 19-ին; /19.05.21/ 

Ճամփորդության ղեկավարներ՝  Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան;

Ճամփորդության ուղղությունը՝   Ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 6 շենք;

Ճամփորդության մեկնարկ՝ 

Մեկնում -12:00, Մայր դպրոցի բակից  

Վերադարձ-16:00, Մայր դպրոցի բակ:

Ճամփորդության գումարը՝ 1000 դրամ:

Տրանսպորտ՝ 20 տեղանոց Սպրինտեր, վարորդ՝ Արամ Հարությունյան 

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի սովորոներ` առանձին խմբերով։

Նպատակը՝

Ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում: Հասկանալ թղթադրամի ֆիզիկան, նրա ստեղծման պատմությունից մինչև սպառող:

Թղթադրամի ֆիզիկան՝

Եթե ասեն, որ փողը ստեղծվում է բամբակից, կհավատա՞ք: Ո՞չ։ Իսկ եթե սրա մասին պատմեն ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնո՞ւմ: Փողի ստղծման պատմությունն ամենասկզբից մինչև վերջ: Այստեղ կպատմեն նաև, թե՝ 

  • Ինչպես տարբերել իրական փողը կեղծից ու մատչելի կբացատրեն հայաստանյան ֆինանսական կյանքի ու դրամի պատմության մասին: 
  • Գիտության և տեխնիկայի բնագավառում արժեքավոր ներդրում ունեցող որ Ֆիզիկոսներն են պատկերված  թղթադրամների վրա:
  • թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատինի համար սահմանված գներ
    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լոգոն՝ 

 Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի խորհրդանշական պատկերը։
Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը, աստղադիտակի սխեմայական պատկեր հայկական թղթադրամի վրա։

Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի տեսքով կամ նկարաշարով:

Արդյունքներ.

Հովհաննես Գալիկյան 6-2

Այցելություն դեպի Կենտրոնական բանկ 

Վիկա Արևշատյան 6-6
Կենտրոնական բանկի թանգարանում

Կորյուն Գաբոյան 6-6

Լեո Աղաբեկյան 6-2



Comments
* The email will not be published on the website.