31 Aug
31Aug

Գիտության օրվան և նախագծային շաբաթվան նվիրված՝ 

Ճանաչողական այց ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտ /Սեպտեմբերի 5-ին/․

«Բնության օրենքներից մինչև տեխնոլոգիաներ՝ ֆիզիկայի նշանակությունը»․ 

Ֆիզիկա՝ գիտության զարմանահրաշ բնագավառ, որն ուսումնասիրում է տիեզերքում գործող հիմնական ուժերն ու օրենքները, բնության երևույթները, մեզ շրջապատող աշխարհը։ Աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկն է, որի գլխավոր խնդիրն է ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին։ Տիրապետելով ֆիզիկայի հիմնական գաղափարներին և օրենքներին, ծանոթանալով նրա կիրառություններին՝ դուք կկարողանաք հետագայում աշխատել գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառներում, որոնց հիմքում հենց ֆիզիկան է։ Ֆիզիկան մեծ հեղաշրջում է առաջացրել մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում։ Դա չափազանց հետաքրքիր, գրավիչ, ապագայի մեծ հեռանկար ունեցող և խիստ արդիական մասնագիտություն է, որի նշանակությունն անգնահատելի է։ Ծանոթացում լաբորատորիաների հետ, գիտափորձերի դիտում։

Այցի նպատակը՝

Ճանաչել և առավել հստակ պատկերացնել բարձրագույն գիտհաստատությունների կրթական ուսումնական միջավայրը, այցելել լաբորատորիաներ և ծանոթանալ և մասնակցել գիտափորձերի իրականացման գործընթացին, ֆիզիկայի ոլորտում կատարված նոր հայտնագործություններին։ սովորողին օգնել պատկերացնել կրթական ուղին, սովորողին օգնել հասկանալու համար իր նախասիրությունները հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հանդիպում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանի հետ։

Հրավիրող՝  Ֆիզիկայի ինստիտուտ Միջուկային ֆիզիկայի ամբիոն ասիստենտ՝ Արմեն Հրանտի Գրիգորյան

Մասնակիցներ՝ 

  1. Աբրահամ Խաչատրյան /9 դասարան/
  2. Գոռ Խանզադյան     /9 դասարան/
  3. Ալեն Դավթյան         /9 դասարան/
  4. Միքայել Մանուչարյան/9 դասարան/
  5. Համլետ Մարգարյան  /8 դասարան/
  6. Արթուր Մկրտչյան       /9 դասարան/
  7. Մարատ Բրուտյան      /8 դասարան/
  8. Էրիկ Սայունց         /8 դասարան/
  9. Իռենա Կյուրեղյան /8 դասարան/
  10. Դավիթ Հակոբյան /8 դասարան/
  11. Ալեն Դավթյան         /9 դասարան/
  12. Միքայել Մանուչարյան/9 դասարան/



Comments
* The email will not be published on the website.