Ճամփորդության վայր՝ ք․ Երևան, Երևանի 2750-ամյակի զբոսայգի՝ «Քաղաքային կենսաբազմազանության գոտի»
Ճամփորդության օր՝ հոկտեմբերի 30, ժամը 10:00
Մեկնման վայր՝ Մայր դպրոցից, քաղաքային տրանսպորտով․
Վերադարձ՝ նույն օրը՝ 16:00
Համակարգողներ՝ Ստելլա Մնացականյան, Նունե Թեմուրյան
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-9 դասարանի սովորողներ․
Նպատակը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքային կենսաբազմազանության գոտին» կարևոր հարթակ է քաղաքային միջավայրում բնության պահպանության, քաղաքային էկոհամակարգերի ուսումնասիրության, որտեղ դիտարկում են բույսերի, կենդանիների և մարդու փոխազդեցությունը քաղաքային միջավայրում, կենսաբազմազանության, կանաչ ենթակառուցվածքների և կայուն զարգացման խնդիրները բացահայտելու համար։
Այս նախաձեռնության ուսումնասիրությունը հնարավորություն կտա դիտարկելու քաղաքի և բնության փոխազդեցությունը, բացահայտելու կանաչ տարածքների դերը քաղաքային էկոհամակարգերում և քննարկելու մարդու գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
/Նախագիծն իրականացվում է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բնապահպանական օրակարգի համատեքստում/։
Իրականացման ընթացքում նախատեսվում է քննարկում, թե ինչպե՞ս կարելի է դպրոցի և համայնքի տարածքներում ստեղծել կենսաբազմազանության պահպանությանը նպաստող միջավայր։ Ձևակերպել առաջարկներ՝ քաղաքային բնության պահպանության և կանաչ տարածքների խնամքի վերաբերյալ։
Ամփոփում և վերջնարդյունք․ դիտարկումների և հավաքագրված նյութերի հիման վրա ստեղծել տեսանյութ կամ պատում, տեղադրել ուսումնական բլոգում։
Քաղաքային բնությունը մեր ընդհանուր տունն է։ Այն ճանաչելը, ուսումնասիրելը և պահպանելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։


Մասնակիցներ՝