Աշնանային նախագիծ՝ ֆիզիկայի 7-րդ դասարանի սովորողների համար․
Պատրաստել տեսանյութ կամ պատում՝ 🍂 🍁
1. «Տարբեր կենդանիների և մարմինների շարժման արագությունները»․
Մեր շրջապատում հանդիպող տարբեր մարմինների արագությունների մասին՝ ամենադանդաղ ու ամենաարագ շարժվող ցամաքային կամ ջրային կենդանիները, թռչունները նրանց արագությունները, ինչպես նաև ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, նավեր սուզանավեր և այլն...տիեզերքում հանդիպող երկնային մարմինների արագություններ և բնության մեջ հանդիպող ամենամեծ արագություն՝ լույսի արագություն…
2. Ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած իներցիայի երևույթի, հավասարաչափ և անհավասարաչափ շարժումների վերաբերյալ:
Տեսանյութում կամ պատումում լինի մեկնաբանություն և եզրակացություն, այն տեղադրեք ձեր ուսումնական բլոգներում ՝ ֆիզիկա 7 բաժնում։
Հնարավոր խորագրերի տարբերակներ․ (Ձեր նախընտրությամբ ընտրեք ներկայացված նախագծերից որևէ մեկը և իրականացրեք՝ անհատական կամ խմբերով)․
1. «Արագության հետքերով․ կենդանիներից մինչև տիեզերք»․ Կենդանիների արագությունների, տրանսպորտի, երկնային մարմինների ու լույսի արագության ուսումնասիրություն։ 
2. «Ո՞վ է ավելի արագ․ բնության և տեխնիկայի մրցավազքը»․
3. «Շարժման աշխարհը․ դանդաղից մինչև լույսի արագություն» Հավասարաչափ և անհավասարաչափ շարժումների, ինչպես նաև առօրյայում հանդիպող իներցիայի երևույթի ուսումնասիրություններ։
4. «Աշնանային ֆիզիկայի լաբորատորիա․ դիտարկում ենք շարժումը» Հարմար է աշնանային նախագծի համար, սովորողները տեսանյութերի ու սեփական դիտարկումների միջոցով բացահայտում են ֆիզիկական երևույթները, մեխանիկական շարժումը, արագությունը, իներցիան։
5. «Ֆիզիկան մեր շուրջը․ շարժում, արագություն, իներցիա»։
