Մայիսի 8, Հինգշաբթի - /Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր/.
Ընդհանուր պարապմունքը կվարեն՝ Լյուսի Բաբայանը /8-8/ և Լինա Բաբայանը /8-8/;
Մայիսի 8. /Ողջույնի խոսք/․
Այսօր մայիսի 8-ն է՝ հինգշաբթի։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը այսօր ձեզ համար կվարեն՝ Լյուսի Բաբայանը /8-8/ և Լինա Բաբայանը /8-8/;
1. Ի՞նչ օր է այսօր․
Մայիսի 8-ը - Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում 14 միլիոն կամավորներին, որոնք իրենց ժամանակն ու հմտությունները չեն խնայում իրենց համայնքն ավելի ապահով, ավելի դիմակայուն ու ավելի ներառական դարձնելու համար: Սա մարդասիրության ուժն է։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) միջազգային շարժման լիիրավ անդամ է։
Միասնական Կոմիտասյան պարերգ՝ «Իմ չինար յարը»․
1. Արև թռվռով ելավ, Իմ չինարի յարը,
Մեր բանը կռվով էլավ, Դարդիման յարը.
Թշնամու հոգին մեռնի, Իմ չինարի յարը,
Իրա չար սրտով էլավ, Դարդիման յարը:
Կրկ. Իմ չինարի յարը, Իմ չինարի յարը,
Իմ չինարի յարը, Գովական յարը:
2. Ճրագը վառա, վառա, Իմ չինարի յարը,
Հոր հետ վատամարդ դառա, Դարդիման յարը:
Մեր ու ախպեր թող տվին, Իմ չինարի յարը,
Ես իմ սիրածին առա Դարդիման յարը:
2. Մայիսյան հավաքի լավագույն մեկնարկ և հիանալի նորություն ․․․
Ամեն տարի մայիսին Լեհաստանի Վարշավա քաղաքում անցկացվում է տարվա ամենասպասված գիտական բացօթյա փառատոնը, որտեղ տարբեր երկրներից ընտրված չորս մասնակից կներկայացնեն իրենց ամենատպավորիչ նախագծերն ու գիտափորձերը ԲՏՃՄ ոլորտից։ Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ այս տարվա Գիտական պիկնիկին Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի նաև մեր կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորող Աբել Բաբայանը։ Շնորհավորում ենք Աբելին այս նշանակալի հնարավորության համար, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ մաղթում մեր ողջ թիմին։
Միասնական պարերգ «Սոնա յար»․
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար։
Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնա յար,
Ծաղիկը ցընծալիսա
Սոնա սիրուն, Սոնա յար:
Այ ծաղիկ կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար,
Ձենըդ ծըլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար։
Կանաչ տեղը` բաղում եմ,
Սոնա յար, Սոնա յար,
Պարի միջին խաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Կաքավի պես սորլով,
Սոնա յար, Սոնա յար,
Տըղաներին դաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար։
—————————————————
Այս շաբաթվա առավոտյան ծրագիրը հագեցած է Միջին դպրոցի շնորհալի սովորողների անակնկալ կատարումներով․․․Այս անգամ կվայելենք 8-րդ դասարանի սովորող Աշխեն Ավանեսյանի դաշնամուրային կատարումը՝
Դաշնամուրային պրելյուդ -/Քաջիկ Գրիգորյան/
—————————————————————————
Միասնական ընթերցանություն՝
Անծանոթ աղջկան /Վահան Տերյան/
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
Իսկ այժմ ստուգենք մեր բնագիտական կարողությունները՝
Միասնական պարերգ՝
Էսօր ուրբաթ է.
Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Ջուր կուգա վերին սարեն, Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն, Կաթ-կաթ ծորելեն:
Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Ջուր կուգա վերին սարեն, Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն, Կաթ-կաթ ծորելեն:
Կըռունկ կանչեր սարերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:
________________________________________________________________
4․ Պարապմունքն ավարտենք միասնական պարով՝
Պար՝ «Կտկտիկ» /Բոլորին սիրով հրավիրում ենք սրահի կենտրոն/․
Բոլորին մաղթում ենք բարի աշխատանքային օր։
________________________________________________________________________
Հարց 1. Ի՞նչը լույսի աղբյուր չի համարվում․
ա/ Արև
բ/ Լուսին
գ/ Խարույկ
դ/ Լուսատիտիկ
Պատ․՝ Լուսինը լույսի բնական աղբյուր չէ այն անդրադարձնում է արևի լույսը։
Հարց 2. Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ են խորհրդանշում այս չորս քարե սյուները։
Պատ․՝ Այս սյուները անտիկ դարաշրջանի տարրերի մասին ուսմունքի պատկերացումներն են.
Հին հույները դասական այս չորս տարրեր՝ օդը, ջուրը հողը և կրակը նշում էին իբրև ֆիզիկական աշխարհի նյութական հիմք։
Հարց 3. Ո՞ր դաշտն է բնորոշ զանգված ունեցող բոլոր մարմիններին։
1. Գրավիտացիոն
2. Էլեկտրական
3. Մագնիսական
Պատ․՝ Յուրաքանչյուր մարմին իր շուրջն ստեղծում է գրավիտացիոն դաշտ։
Հարց 4. Ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս Բլեզ Պասկալը՝ տեսնելով հոր աշխատանքը, ի՞նչ սարք հայտնագործեց նրան օգնելու համար?
1. Շոգեմեքենա
2. Բարոմետր
3. Հաշվիչ մեքենա
4. Դինամոմետր
Պատ․՝ Հաշվիչ մեքենա։ Պասկալինը (կամ թվաբանական մեքենան) մեխանիկական հաշվիչ է, որը մշակվել է Բլեզ Պասկալի կողմից1642 թ.։ Դա պարզագույն առաջին համակարգիչն էր, որն ընդունակ էր գումարել և հանել։