24 Feb
24Feb

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․

Ժամանակահատված   -   Մարտի 2-6;

Պատասխանատուներ՝   Նունե Թեմուրյան, Լուսինե Խաչատրյան;

Պարապմունքը վարում են՝ Յանա Կարապետյան /8-8/; Հրաչյա Վարդանյան /8-11/; Յանա Բաղդասարյան /8-4/; 

Մարտի 2 /Երկուշաբթի/․

  • Ողջույնի խոսք /Գարնանային առաջին շաբաթվա մեկնարկ/;
  • ՀՀ հիմնը` Մեր Հայրենիք; 
  • Մարտի 2 - /Ի՞նչ օր է այսօր/;
  • Անհատական կատարում - Արփի Իրիցյան / 8-6/ (Լավ էլի - «Գարուն է եկել»)
  • Միասնական ընթերցանություն -  
  • Միասնական պարերգ - Ախ գարուն է, Մշո ազգային պարերգ /Լուիզա Քեշիշյան/;
  • Միասնական պար - «Կտկտիկ» /Մերի Գարեգինյան/;

Մարտի 3 /Երեքշաբթի/․

  • Ողջույնի խոսք;
  • Մարտի 3 /Ի՞նչ օր է այսօր/; 
  • Կրթահամալիրային օրացույցային իրադարձություններ
  • Անհատական կատարում - Կատրին Ծատինյան /8-8/; 
  • Միասնական ընթերցանություն - 
  • Ինտերակտիվ բնագիտական հարցաշար
  • Միասնական պարերգ - Ջան ծաղիկ ջան, Հովն ընկավ /Լուիզա Քեշիշյան/;
  • Միասնական պար - «Քերծի» /Մերի Գարեգինյան/;

Մարտի 5 /Հինգշաբթի/․

  • Ողջույնի խոսք;
  • Մարտի 5 /Ի՞նչ օր է այսօր/; 
  • Կրթահամալիրային օրացույցային իրադարձություններ
  • Հիմնը` Մեր Հայրենիք; 
  • Միասնական ընթերցանություն - 
  • Ինտերակտիվ բնագիտական հարցաշար
  • Միասնական պարերգ - Ջան ծաղիկ ջան, Հովն ընկավ /Լուիզա Քեշիշյան/;
  • Միասնական պար - «Վանա ձկնորս» /Մերի Գարեգինյան/;

Մարտի 5 /Ուրբաթ/․

Պարատուն /Մերի Գարեգինյան/․

  • «Իշխանաց պար»;
  • «Շատրվանի շուրջպար»;
  • «Խոշ բիլազիգ»;
  • «Լուտկի»


Ծրագրի բովանդակությունը /Մարտի 2-6/․


Մարտի 2 - Երկուշաբթի;  /Ողջույնի խոսք/․


Բարի առավոտ բոլորին․ Այսօր մարտի 2 -ն է՝ երկուշաբթի -  Գարնանային առաջին շաբաթվա մեկնարկն ու ջերմ տրամադրությունը այսօր ձեզ կփոխանցեն՝ Յանա Կարապետյանը,  Հրաչյա Վարդանյանը և Յանա Բաղդասարյանը։  Պարապմունքն սկսենք Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգի միասնական կատարմամբ։


ՀՀ ազգային հիմնը․  «Մեր հայրենիք» 


Մեր Հայրենիք, ազատ անկախ,

Որ ապրել է դարեդար, 

Յուր որդիքը արդ կանչում են 

Ազատ, անկախ Հայաստան։


Ամենայն տեղ մահը մի է 

Մարդ մի անգամ պիտ մեռնի, 

Բայց երանի՝ որ յուր ազգի 

Ազատության կզոհվի։


Գարունը տարվա հիասքանչ եղանակներից է, երբ բնությունը արթնանում է երկար ձմեռային քնից և աշխարհը լցվում է բազմապիսի գույներով ու բույրերով։ Այն վերածննդի, լույսի և նոր սկզբի խորհրդանիշն է։ Բայց գարունը միայն գեղեցիկ տեսարան չէ։ Այն գիտություն է։ Երբ Երկիրը իր առանցքի շուրջը թեքված շարժվում է Արեգակի շուրջ, լույսի անկյունը փոխվում է, օրերը երկարում են, հողը տաքանում է, և սկսվում է կյանքի նոր փուլ։


Անհատական կատարում - Արփի Իրիցյան / 8-6/ (Լավ էլի - «Գարուն է եկել»)․


1. Ի՞նչ օր է այսօր․ 

Ամեն տարի մարտի 2-ին աշխարհում նշում են ամենաարտասովոր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը: Ի դեպ, ամենապարզ լուցկիների կատարելագործման հարցում վճռական է հատկապես ֆոսֆորի բացահայտումը: Գերմանացի գիտնական Գավիտցին առաջինն էր, ով հասկացավ, որ լուցկին պետք է պատրաստել ֆոսֆորից բռնկվող ծածկույթով, որից հետո լուցկին դարձավ մարդու կյանքի անփոխարինելի իրերից ու կարևորագույն հայտնագործություններից մեկը:

«Լուցկու միջազգային օր»


Այս օրը աշխարհում նշվում է նաև կատուների համաշխարհային օրը։


Միասնական ընթերցանություն -  Եղիշե Չարենց 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։


Միասնական պարերգ - Ախ գարուն է և Մշո ազգային պարերգ /Լուիզա Քեշիշյան/;

«Ախ գարուն է․․․»


Կրկնակ. 

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է:


Կրկնակ.

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:


Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,

Բացել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Կրկնակ.Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Հալվել է ճերմակ ձյունիկ, գարուն է,

Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:


Կրկնակ.

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:


«Մշո ազգային պարերգ» 

Մշո սարեր մշուշ է, 

Բացվել է գարուն, 

Լցվել է առուն, 

Խորոտիկ, հայ խորոտիկ… 

Ուր հողն ու ջուրն անուշ է, 

Բացվել է ծաղիկ, 

Դարձել է տաղիկ, 

Խորոտիկ, հայ խորոտիկ: 


Իմ յար քանց քում անուշ է, 

Իջել է շաղիկ, 

Դարձել է ծաղիկ, 

Խորոտիկ, հայ խորոտիկ: 

Մշո սարեր մշուշ է, 

Բացվել է գարուն,

Լցվել է առուն, 

Խորոտիկ, հայ խորոտիկ: 


Պարապմունքն ավարտենք միասնական պարով՝ Պար՝ «Կտկտիկ»․

Բոլորին սիրով հրավիրում ենք սրահի կենտրոն և մաղթում ենք բարի աշխատանքային օր։



Մարտի 3 - Երեքշաբթի;  /Ողջույնի խոսք/․



Բարի օր բոլորին, այսօր մարտի 3-ն է՝ օրը երեքշաբթի։

Հիշեցնենք, որ այս օրերը կրթահամլիրային օրացույցում ստուգատեսային է․

«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության և հասարակագիտական ստուգատեսը միավորում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ վիզուալ, դեկորատիվ կիրառական արվեստներ,արհեստներ, թվային տեխնոլոգիաներ, երաժշտություն, բնագիտական, էկո-ակցիաներ, կրթական պարտեզի նախագծեր, առողջագիտություն, գրականություն, պատմություն, հասարակագիտություն, հոգևոր մշակութային նախագծեր։


Անհատական կատարում ` Վաղարշակ Թադևոսյան - That's Amore


Միասնական ընթերցում՝  Վահան Տերյան․

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


Իսկ հիմա․․․ տեսնենք,  թե Ի՞նչ oր է այսօր աշխարհում․

Այսօ Չինաստանում նշվում է  ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկը՝ Լապտերների տոնը: Ավանդաբար այն համընկնում Է լուսնային օրացույցով չինական ամանորին հաջորդած 15-րդ օրվան։ Տոնը նշվում է հունվար- փետրվար ամիսներին (կախված լուսնային օրացույցից)։ Քաղաքների փողոցներն ու տները զարդարում են հազարավոր գունավոր լապտերներով։ Մարդիկ երկինք են բաց են թողնում լուսավոր լապտերներ կամ իջեցնում են ջրի վրա։

Լապտերը խորհրդանշում է լույս, հույս և բարի ապագա։


/Հայկական ժողովրդական երգ՝  «Սարի աղջիկ»/․


Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, 

Լե-լե աման-աման, լե-լե աման-աման, լե-լե աման։ 

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, 

Լե-լե աման-աման, լե-լե աման-աման, լե-լե աման։


Գնաց, ուրիշին առավ, 

Ա՜խ, մերդ մեռնի, 

Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Սոնա յարը:


Գնաց, ուրիշին առավ, 

Ա՜խ, մերդ մեռնի, 

Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Սոնա յարը:


Եղնիկ եմ՝ նետը կրծքիս,

Լե-լե աման-աման, լե-լե աման-աման, լե-լե աման։ 

Եղնիկ եմ՝ նետը կրծքիս, 

Լե-լե աման-աման, լե-լե աման-աման, լե-լե աման։


Տիրել ես խելք ու մտքիս... 

Ա՜խ, մերդ մեռնի, 

Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Սոնա յարը:


Տիրել ես խելք ու մտքիս... 

Ա՜խ, մերդ մեռնի, 

Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Սոնա յարը:


Մինուճարիս մեղքացիր, 

Լե-լե աման-աման, լե-լե աման-աման, լե-լե աման։ 

Մինուճարիս մեղքացիր, 

Լե-լե աման-աման, լե-լե աման-աման, լե-լե աման։


Ցավ մի դնի թեժ վերքիս... 

Ա՜խ, մերդ մեռնի, 

Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Սոնա յարը:


Ցավ մի դնի թեժ վերքիս... 

Ա՜խ, մերդ մեռնի, 

Սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Չար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ, 

Սոնա յարը:


Բոլորին հրավիրում ենք միասնական պարի՝ «Քերծի» ․․․


Մաղթում ենք բարի աշխատանքային օր։



Մարտի 5 -  Հինգշաբթի;  /Ողջույնի խոսք/․


Բարի լույս, սիրելի սովորողներ․․․ Այսօր  մարտի 5-ն է՝ հինգշաբթի, ընդհանուր պարապմունքը  ձեզ համար  կվարեն՝ Մարի Տեր Ստեփանյանը/8-9/  և ...

ՕՐՎԱ ԱԶԴԱՐԱՐԸ․․․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՕՐ; ԳԱՐՆԱՆ ՇՈՒՆՉ․

Այս օրը աշխարհում նշվում է խաղաղության գաղափարի կարևորությունը՝ հիշեցնելով, որ անվտանգ և ներդաշնակ աշխարհը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ «Խաղաղությունը պարզապես պատերազմների բացակայությունը չէ։ Խաղաղությունը հարգանք է։ Խաղաղությունը հանդուրժողականություն է։ Խաղաղությունը հասկանալն է, որ մենք տարբեր ենք, բայց ապրում ենք նույն մոլորակի վրա»։ 


Անհատական կատարում՝  Հայկ Հայրիյան դաշնամուր։


ԱՇԽԱՐՀԸ՝ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈՒՆԸ
Երկրի վրա կա շուրջ 200 պետություն։
Ամենամեծ երկիրը՝ Ռուսաստան:
Ամենաբնակեցված երկիրը՝ Հնդկաստան
Ամենափոքր պետությունը՝Վատիկան։
Կան երկրներ, որոնք աշխարհին օրինակ են խաղաղ գոյակցությամբ, օրինակ՝ Switzerland։
Աշխարհը բազմազան է, բայց մեր մոլորակը մեկն է։
Եթե մի տեղ լույս է վառվում, նրա շողը հասնում է բոլորին։
Եթե մի տեղ ցավ կա, արձագանքը զգացվում է ամբողջ աշխարհում։ 


Միասնական ընթերցանություն՝ Հ. Սահյան ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ․

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:

Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:

Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Միասնական պարերգ՝ Աման աման, մարգերս մնաց․

կրկնակ. Աման, աման, մարգերս մնաց,

Յարաբ, յարըս որ ճամփով գնաց:

Ամպել ա, ձուն չի գալիս, աման,

Մթնել ա, տուն չի գալիս, աման:

կրկնակ. Աման, աման, մարգերս մնաց,

Յարաբ, յարըս որ ճամփով գնաց:

Ելնիմ, ընկնիմ սարերը, աման,

Բարձըս էնեմ քարերը, աման:կրկնակ. 

Աման, աման, մարգերս մնաց,

Յարաբ, յարըս որ ճամփով գնաց:

Կարմիր վարդ ես, վարդ չունիմ, աման,

Չիմանաս, թե դարդ չունիմ, աման:

կրկնակ. Աման, աման, մարգերս մնաց,

Յարաբ, յարըս որ ճամփով գնաց:

Լուսնակ գիշեր հով կանի, աման,

Իմ քունը ոնց կըտանի, աման:

կրկնակ. Աման, աման, մարգերս մնաց,

Յարաբ, յարըս որ ճամփով գնաց:


Դերիկո յար․

Էրնեկ ես ծառ եղնեի,

Էրնեկ ես ծառ եղնեի,

Ձեր դռանը բուսնեի,

Ձեր դռանը բուսնեի,

Աման, աման, Դերիկո յար:


Սարեն անցան հավքերը,

Սարեն անցան հավքերը,

Կիսատ չի մնա սերդ,

Կիսատ չի մնա սերդ,

Աման, աման, Դերիկո յար:


Սուն ու գերան քար է պետք,

Սուն ու գերան քար է պետք,

Սրտով սիրած յար է պետք,

Սրտով սիրած յար է պետք,

Աման, աման, Դերիկո յար:


Երկան արտը գարի է,

Երկան արտը գարի է,

Նշանվելու տարի է,

Նշանվելու տարի է,

Աման, աման, Դերիկո յար:


ԲՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
Հյուսիսային կիսագունդ — Գարնան արթնացում
Մենք ապրում ենք Հյուսիսային կիսագնդում։
Շուտով՝ մարտի 20–21-ին, կլինի գարնանային գիշերահավասարը։ Այդ օրը գիշերն ու օրը հավասարվում են։ Լույսն ու մութը հավասար են դառնում։ Սա բնության հավասարակշռության խորհրդանիշն է։ Բնությունը արթնանում է։ Ծաղիկները բացվում են։ Օրերը երկարում են։
Գարունը հույսի եղանակ է 🌸 

Բոլորին հրավիրում ենք Մարմարյա սրահի կենտրոն՝ 

Միասնական պար՝ «Վանա ձկնորս»։

Մաղթում ենք բարի աշխատանքային օր։



Ուրբաթ- Պարատուն

«Իշխանաց պար»; «Շատրվանի շուրջպար»; «Խոշ բիլազիգ»; «Լուտկի»։



Comments
* The email will not be published on the website.