Առցանց ուսուցման շաբաթ. մարտի 16-20
Սիրելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա համար ստեղծված առցանց-հեռավար առաջադրանքների փաթեթը: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտության դեպքում դասերն անցկացվելու են նաև առցանց տեսակապի միջոցով՝ outlook-ի Microsoft Teams  համապատասխան հարթակում (իմ դասարանների համար խմբերն արդեն ստեղծել եմ) : Պատասխաններն ուղարկեք  N.Temuryan@mskh.am էլ. փոստին: Հարցերի դեպքում նույնպես գրեք:  
 Օգտվեք նաև էլեկտրոնային դասագրքերից՝ 
 

Թեմա՝  
- 35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 
- 36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:
- Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:
2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:
3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:
-  Ինչ է ջերմային շարժումը: 
5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, 
երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:
-  Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   
-  Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը: 
-  Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  
-  Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:
-  Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք: 
- Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:
- Գրեք բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանների մասին: Օրինակ՝ Արեգակի մակերևույթի ջերմաստիճան, Երկրագնդի վրա ամենացածր  ջերմաստիճան.. և այլն: Ինչպես նաև կաթնասունների և թռչունների մարմինների ջերմաստիճանը:  Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ և ներկայացրեք այն: Կարող եք օգտվել նաև դասագրքի ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛  թեմայից՝ էջ 113:
 
Յոթերորդ դասարան
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՖԻԶԻԿԱ 7
Առցանց-ուսուցման շաբաթ
Դաս.20 (16.03-20.03)
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ: 
- 25. Մեխանիկական աշխատանք: 
- 26. Հզորություն (էջ 82- 89):
 
- Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛ հասկացությունը:
- Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կտարելու համար:
- Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
- Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
- Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
- Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
- Ինչն է կոչվում հզորություն:
- Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
- Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
- ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի մասին: ՛՛Ֆիզիկա 7՛՛ դասագիրք էջ՝ 89: