18 Oct
18Oct

Դասընթացի վերնագիր՝ «Ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկա»; 

Ժամաքանակ՝ 30 ժամ;
Կրեդիտների քանակ՝ 2;

Տևողություն՝ հոկտեմբերի 3-21;

Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ֆիզիկայի լաբորատորիա /Ա․ Բաբաջանյան 25/;
Վերապատրաստող՝ Նունե Թեմուրյան(Էլ․փոստի հասցե`  N.Temuryan@mskh.am; հեռ․ 099 914477);

Վերապատրաստման մոդուլ և ծրագիր՝ 

Դասընթացի ծրագրի հղում (կենտրոնի բլոգից); Վերապատրաստման ձև՝ առկա; Հետազոտական աշխատանքի հրապարակում՝ հոկտեմբերի 25;
Վկայականների հանձնում՝ հոկտեմբերի 29:

Վերապատրաստման կենտրոնի բլոգ

Վերապատրաստման իրականացման ժամանակացույց

Դասընթացների խմբեր

Վերապատրաստման դասացուցակ

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ, ուղեցույց

Հաշվառման մատյան 

Մասնակիցների անունները՝ 

Գայանե Մխիթարյան /ՄՍԿՀ, Միջին դպրոց/

Գոհար Իսկանդարյան /ՄՍԿՀ, Ավագ դպրոց/

Նունե Թեմուրյան  /ՄՍԿՀ, Միջին, Ավագ դպրոց/

Ծրագրի բովանդակություն.1. Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ

Թեմա 1. «Ֆիզիկա» կրթական ծրագիր․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը - 2 ժամ;1-ին պարապմունք.Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը (ֆիզիկա)՝ ըստ հանրապետական չափորոշչի; Գործնական աշխատանք (0,5 կրեդիտ):Բովանդակային մասը.
«Ֆիզիկա» առարկայի կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1.
Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել ֆիզիկա կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։
Անդրադարձ Հանրապետության պետական չափորոշչին (համեմատություններ՝  նմանություններ, տարբերություններ, առանձնահատկություններ):Կարդում, ծանոթանում ենք  (Հանրապետության պետական չափորոշիչ)-ին: Քննարկում ենք համապատասխանություն, անհամապատասխանություն և հիմնավորում: Գտնում, առանձնացնում ենք (IV. Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները; V. Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները) այն կետերը, որոնք առնչվում են ֆիզիկա առարկային, հիմնավորում:

Օր 1. Առաջադրանք 1.  

Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:  «Ֆիզիկա» առարկայի ուսուցումը իրականացվում է երկու փուլով: Միջին դպրոցում այն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էական փոփոխության են ենթարկվել: Ավագ դպրոցում, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, սովորողներն իրենց ընտրությամբ կարող են ֆիզիկան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտներում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:Ի տարբերություն ֆիզիկայի ներկայումս գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները. գործող չափորոշչով սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Վերջնարդյունքներն ուղղված են ոչ այնքան տեսական նյութի իմացությանը, որքան սովորողների տրամաբանական մտածողության, գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների զարգացմանը: Վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին: Առարկայի բովանդակությունը կառուցվել է երեք հիմնական գաղափարների (Շարժում և փոխազդեցություն, Նյութի կառուցվածք և հատկություններ, Ֆիզիկական դաշտեր) հենքի վրա, որոնք առավել կոնկրետացվել են հաջորդ երկու մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը: Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակության կառուցման հիմքում դրվել են նաև մի շարք այսպես կոչված՝ խաչվող հասկացություններ, որոնք ընդհանրական են բոլոր բնագիտական առարկաների համար և օգնելու են սովորողներին՝ միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակում: Փաստաթղթում սահմանվել են տարատեսակ հետազություններ կատարելու համար անհրաժեշտ ընդհանրական հմտությունները, որոնց ձևավորմանը պետք է նպատակաուղղվի ուսումնական գործընթացը:Որպես ուսումնական գործունեության տեսակ ներմուծվել է նախագծային աշխատաքը: Ի տարբերություն ներկայումս գործող ծրագրի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար, առաջարկվողն ընդամենը օրինակելի է, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կամ օգտագործել այդ ծրագիրը, կամ դրա հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր ծրագիրը. պարտադիր են համարվում միայն չափորոշչով սահմանված վերջնարդյունքները: Առաջարկվող օրինակելի ծրագրում բեռնաթափվել է ուսումնական նյութը, ինչը հնարավորություն է ընձեռելու առավել շատ ժամանակ հատկացնել սովորողների գործնական հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը, լաբորատոր, նախագծային աշխատանքների կատարմանը: IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝10. Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ. 5) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս. 6) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ. 7) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.8) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից. 9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.12) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.14) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ. 15) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը. 16) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.18) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները. 20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.21) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ. 22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.24) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.29) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.30) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ. 34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.46) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում. 51) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։

Օր 2. Առաջադրանք 2. 

Թեմա 2. Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ․Խմբային աշխատանքներ: Համագործակցային նախագծեր: Ընտանեկան նախագծեր- 3 ժամ;

2-րդ պարապմունք.

Անդրադարձ/ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին:Կարդալ հեղինակային ծրագրի ուսումնական պլանը, նշումներ կատարել՝  համապատասխանություն անհամապատասխանություն:Գործնական աշխատանք 2. Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։

Խմբային նախագիծը թույլ է տալիս լուծել ինչպես մի շարք ուսումնական, այնպես էլ հատուկ դաստիարակչական խնդիրներ: Բացի դրանից՝ խմբային նախագծի իրականացումն իրենից դժավարություն է ներկայացնում հենց դասավանդողի համար: Առաջին կարևոր և հիմնական դժվարությունը նախագիծն իրականացնող խմբի ձևավորումն է: Իդեալական խմբի անդամները պիտի լինեն ակտիվ, ինքնուրույն և պատասխանատու անձինք: Նրանք պետք է լինեն գաղափարներով հարուստ, բանիմաց, անընդհատ պրպտող, փնտրող, հետազոտող: Սովորողները պիտի կարողանան համագործակցել, ցուցաբերել ճկունություն և սկզբունքայնություն, հարգեն դիմացինի կարծիքը և հարկ եղած դեպքում հաստատակամորեն պնդեն իրենց կարծիքը, իսկ փոխզիջման գնան հանուն ընդհանուր նպատակի: Մի պահ նույնիսկ դժվար է պատկերացնել իրական դպրոցական իրավիճակ, որտեղ կարելի է իրագործել վերը նշված բոլոր պայմանները: Բայց եթե սովորողները նախագծեր իրականացնեն հինգերորդ դասարանից սկսած, ապա ութ-իններորդ դասարաններում նրանք կկարողանան աշխատել խմբային նախագծերի վրա առանց դժվարությունների:Խմբային նախագծերը չեն կարող երկարաժամկետ լինել: Սովորողները կդժվարանան երկար ժամկետով համագործակցել և միասնական աշխատանք իրականացնել: Դասավանդողին նույնպես դժվար կլինի հետևել երկարատև խմբային աշխատանքին, այդ պաճառներով էլ խմբային աշխատանքները, որպես կանոն, ուսումնական են և կարճաժամկետ:Խմբային նախագծերը նպատակահարմար է իրականացնել, երբ դասարանում կարիք կա ձևավորելու «կոլեկտիվ» հասկացությունը, երեխաներին սովորեցնելու համագործակցել միմյանց հետ: Սակայն խմբային աշխատանքի ժամանակ ոչ բոլոր սովորողներն են հնարավորություն ունենում ակտիվ և հավասար մասնակցություն ցուցաբերելու աշխատանքի բոլոր փուլերում: Միշտ էլ ինչ-որ մեկը կատարում է հիմնական աշխատանքը, իսկ մյուսը՝ անցնում երկրորդ պլան: Այդ իսկ պատճառով խմբային նախագծերի հետ համատեղ սովորողները պետք է իրենց ուժերը փորձեն նաև անհատական նախագծերում:

3․Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել առավելությունները, արձանագրել դժվարությունները:Խմբային աշխատանքը մեծ տարածում ունի այսօր ուսումնառության կազմակերպման գործում։ Խմբային աշխատանքի խոցելի կողմերից մեկն այն է, որ առանձին աշակերտներ «թաքնվում են» խմբի հետևում։ Նման իրավիճակում ուսուցիչները կարող են կիրառել «ես-դումենք» հնարը։ Յուրաքանչյուր աշակերտի առաջարկեք խմբային աշխատանքի վերջում ներկայացնել սեփական ներդրումը խմբի աշխատանքում, խմբի մյուս անդամների ներդրումը և ընդհանուր խմբի աշխատանքի որակը:3. Շատ զգույշ պետք է վարվել խմբային աշխատանքներ կազմակերպելիս: Շատ տարածված իրողություն է, • որ խմբում մեկն իր վրա է վերցնում ողջ աշխատանքը՝ կարդում է նյութը, պարտադրում է իր կարծիքը, գրում է, նկարում է, և մյուսները մնում են ստվերում, • աշխատանքը ժամանակի առումով չի վերահսկվում և կարող է ժամանակին չավարտվել, • ուսուցիչը չի ուղղորդում խմբի ներսում կատարվող աշխատանքը, այն երբեմն շեղվում է նպատակից կամ բոլորովին հասկացված չի լինում, • խմբի ներսում հստակ չեն բաժանվում պարտականությունները, • սենյակում լսվող ոչ գրադարանային ձայնը խանգարում է աշխատել։ Այստեղից հետևություն՝ նոր խմբում որևէ մեթոդ կիրառելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել երեխաներին, հասկանալ նրանց հետաքրքրությունները և փոքր-ինչ ճկունություն գործի դնելով՝ հնարը կամ մեթոդը համապատասխանեցնել երեխաների նախասիրություններին: Բնագիտական հոսքի 12-րդ դասարանում այս մեթոդի կիրառումը վերածվեց աղմուկի և ամբողջովին ձախողվեց։ Ինքս դասը վերլուծելուց հետո հասկացա, որ ցանկացած մեթոդ կիրառելուց առաջ պետք է հաշվի առնել, թե որքանով է դասարանը պատրաստ նման վարժությունների։ Ֆիլմերն ու տեսանյութերը խթանում են սովորողի հետաքրքրությունը, նրա անմիջական մասնակցությունը, օգնում է արագ և արդյունավետ յուրացնել նյութը, զարգացնում է ստեղծագործելու, ինքնուրույն մտածելու կարողությունը:Քաջալերում եմ հնչած բոլոր հարցերը, պատասխան գտնելիս ընդգրկում եմ այլ աշակերտների: Հարցերի համար կարելի է ունենալ փակ արկղ. դա շատ արդյունավետ է, եթե խմբում կան անհամարձակ սովորողներ, ովքեր վախենում են դասարանում հարց հնչեցնել:  Ուսուցման ձևերը կրթահամալիրում.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է սովորողի համար՝ հաշվի առնելով սովորողի անհատական պատվերը։ Ըստ այդմ՝ սովորողի անհատական ուսումնական պլանը, որ կազմված է՝

  • Սովորողի ընտրությամբ գործունեությունից, դասընթացներից
  • սովորողի ընտրած ակումբից
  • սովորողի ինքնակրթության նախագծերից
  • լրացուցիչ կրթությունից
  • Այլ՝ սովորողի համար կարևոր, անհատական բաղադրիչներից

Սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելիս՝ հաշվի է առնվում նաև՝ կրթության կազմակերպման՝ սովորողին հարմար ձևը։ Ըստ այդմ ընտրելով ուսումնական տվյալ շրջանին, կամ նշված ժամանակահատվածին հարմար ուսուցման կազմակերպման ձևը։Կրթահամալիրում գործող ուսուցման կազմակերպման ձևերը՝

Ընտանեկան-առցանց-ինքնակրթության դպրոց.Ուսուցման կազմակերպման այն ձևերից է, որ ապահովում է սովորողի՝ անընդհատ կրթվելու, զարգանալու շարունակականությունը՝ հնարավորություն տալով հիվանդ, այլ անձնական խնդիրներ ունեցող, համաճարակային իրավիճակում, արտակարգ դպրության մեջ գտնվող սովորողին՝ իրացնել կրթության իր իրավունքը։Ուսուցման կազմակերպման այս ձևը կապվում է սովորողի տարիքային, իրավիճակային առանձնահատկությունների հետ, սովորողն ընտրում է իրեն հարմար տարբերակը՝ ընտանեկան ուսուցում, ինքնակրթություն, առցանց ուսուցում։

Օր 3. Առաջադրանք 3. 

Թեմա 3. Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ՛՛Ֆիզիկա՛՛ ուսումնական առարկայի դասերին- 5 ժամ.Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք): Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը);

Գործնական աշխատանք 3. Կազմել մեկ նախագիծ(ուսումնական, լաբորատոր և/կամ գործնական), այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

Նախագծային ուսուցումը որպես փորձարկված մանկավարժություն

Նախագծային ուսուցման մեթոդՆախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց -Հասմիկ Ղազարյան 

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

«Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում»

Օր 4. Առաջադրանք 4. 

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը - 5 ժամ.Ինտեգրված գործունեություններով նախագծեր․Ծեսեր; Հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ; Ուսումնական ճամբարներ;Անդրադարձ, ծանոթություն կրթահամալիրում իրականացվող Հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին: (Հրապարակել բլոգում, կարդալ նյութը՝ Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում- Ներկայացնում են հեղինակային մակավարժության հիմնադիր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը): Կարդալ՝ Հեղինակային կրթական ծրագիր 2021Ուսումնական պլաններով որոշված կարգեր.

Գործնական աշխատանք 4.
Կարդալ ծանոթանալ՝ Հեղինակայինը ֆիզիկայի դասվանդման մեջ.

Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել, տեղադրել բլոգում։Միջառարկայական բնույթի խնդիրների լուծումը հնարավորություն է տալիս հարակից առարկաներից ավելի վաղ ուսումնասիրած հասկացություններն ու օրենքները կիրառել տվյալ պահին ուսումնասիրվող ուսումնական առարկայի գիտելիքների համակարգում: Միջառարկայական բնույթի խնդիրների կազմումն ու լուծումը նպաստում են ճանաչողության գործընթացի ակտիվացմանը՝ խթանելով առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Առավել մոտ լինելով իրականությանը և բնական իրավիճակներին՝ դրանք նպաստում են տարբեր երևույթների ավելի բազմակողմանի և խորքային ընկալմանը, զարգացնում են սովորողների՝ բնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները: Այդ խնդիրները ոչ միայն հետաքրքիր են, այլև բացահայտում են սովորողների ստեղծագործական ներուժը, զարգացնում պատկերավոր մտածողությանը և նպաստում են նրանց գիտական աշխարհայացքի ձևավորմանը։Նշված առավելություններով հանդերձ, տարբեր առարկաների հատման տիրույթին վերաբերող միջառարկայական բնույթի խնդիրները դպրոցական խնդրագրքերում գրեթե բացակայում են, ուսուցիչները դրանց, որպես կանոն ուշադրություն չեն դարձնում, իսկ սովորողները դժվարանում են լուծել այդպիսի խնդիրներ։ Պատճառն այն Է, որ միջառարկայական բնույթի խնդիրների լուծումը պահանջում Է անհրաժեշտ գիտելիքների իմացություն հիմնական և հարակից առարկաներից, ինչպես նաև լուծման յուրահատուկ մեթոդների կիրառման կարողաթյուններ և հմտությաններ։ Բնական Է, որ ուսուցման որոշակի փուլում այդ գիտելիքները դեռևս կապված չեն միմյանց, ուստի դրանց համատեղ կիրառումն առաջացնում է որոշակի դժվարություններ։ Մ. Ն. Սկատկինը գրում է. «Զարմանալի բան է ստացվում, կան գիտելիքներ, բայց դրանք մեռած բեռի պես սովորողի գլխում են, և նա չի կարողանում հասկանալ, թե հենց ո՞ր գիտելիքները և ինչպե՞ս կիրառելով է հնարավոր լուծել տվյալ խնդիրը»:Միջառարկայական կապերի ստեղծմանը շատ է նպաստում նաև ինտեգրված դասերի անցկացումը: Մանկավարժական պրակտիկայում երբեմն նույնացնում են միջառարկայական կապերը իրականացնող և, այսպես կոչված, ինտեգրված դասերը: Այժմ էլ ինչպես բարձր դասարաններում, այնպես էլ արտադասարանական առարկայական խմբակների պարապմունքներում, կազմակերպվում են ինտեգրված դասեր` նվիրված կոնկրետ որևէ տարողունակ-համալիր ընտրովի թեմայի ուսումնասիրմանը: Օրինակ` «Բնությունը և մարդը», «Ես և շրջակա աշխարհը», «Քիմիան և ֆիզիկան մեր շրջապատում» և այլ թեմաների համալիր ուսումնասիրումը հնարավոր է միայն միջառարկայական կապեր իրականացնող ինտեգրված դասերին:Սակայն ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից կամ այլ առարկաներից կազմակերպվող ինտեգրված դասերը պիտի տարբերել միջառարկայական կապերը իրականացնող սովորական դասերից, որտեղ ուսումնասիրվում են ոչ թե ընտրովի թեմաներ /ինչպես ինտեգրված դասերի ժամանակ է արվում/, այլ տվյալ առարկայի դպրոցական ծրագրային նյութերը:Շատ թեմաներ կան, որոնց ուսումնասիրությունը պետք է ուղղակիորեն շաղկապված լինեն հարակից առարկաներից ձեռք բերված գիտելիքների հետ, դա վերաբերվում է ֆիզիկային և քիմիային, կենսաբանությանը և աշխարհագրությանը: Երբեմն ծրագրերի անհամապատասխանություն է ստեղծվում, որը բարդացնում է այդ աշխատանքը, բայց դա չի խանգարում, քանի որ եթե անգամ տվյալ նյութը մյուս առարկայից անցել են այլ դասարանում նրանց համար կլինի կրկնություն և գիտելիքի վերաարժևորում:Ինքս կարևորում եմ միջառարկայական կապերն ու նրա նշանակությունը հատակապես ֆիզիկայի ուսուցման գործընթացում: Այդ նպատակով էլ իմ մասնագիտական ամբողջ գործունեության ընթացքում փորձել եմ ստեղծել ու ստեղծելու եմ այդպիսի դասեր:Միջառարկայական կապերի ապահովմանկարևորությունն ու հնարավոր միջոցները ֆիզիկա առարկայի ուսուցման պրոցեսում.

Գիտությունների և արտադրության ինտեգրացման մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում գիտությունների համագործակցությունը` միջգիտական կապերը: Քանի որ ուսումնական առարկաները ուսուցանում են գիտությունների հիմունքները, ուստի հրատապ է դառնում նաև ուսուցման գործընթացում միջառարկայական կապերի իրականացումը:Բնագիտական առարկաների ուսուցման ժամանակ միջառարկայական կապերի իրագործումը նպաստում է գիտելիքների խոր և բազմակողմանի յուրացմանը, գիտական հասկացությունների և օրենքների ձևավորմանը, ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործմանը և նրա օպտիմալ կազմակերպմանը, գիտական աշխարհայացքի ձևավորմանը, նյութական աշխարհի ընդհանրացմանը, բնության և հասարակության մեջ երևույթները փոխկապվածության մեջ ընկալելուն: Բացի այդ, դրանք նպաստում են սովորողների գիտելիքների գիտական մակարդակի բարձրացմանը, զարգացնում են տրամաբանական մտածողությունը և ստեղծագործական ունակությունները:

Միջառարկայական կապերի իրագործումը հնարավորություն է ստեղծում խնայելու ժամանակը, սովորողների ընդհանուր ուսումնական կարողությունների և հմտությունների ձևավորման համար ստեղծելու նպաստավոր պայմաններ:Մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում առարկաների և գիտությունների համագործակցությունը` միջառարկայական կապերը: Ուսուցման գործընթացում կարևոր տեղ պետք է հատկացնել միջառարկայական կապերին, որոնք ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից են: Միջառարկայական կապերի մասին Յ.Ա.Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» աշխատությունում նշում է, որ ուսումնական առարկաների փոխկապակցված ուսուցումը երեխաներին սովորեցնում է բացահայտել ուսումնասիրվող առարկաների և երևույթների միջև եղած կապերը. «Ամեն ինչ ամրապնդել բանականության հիմունքներով նշանակում է ամեն ինչ սովորել՝ մատնացույց անելով պատճառները, այսինքն՝ ոչ միայն ցույց տալ, թե ինչպես է այս կամ այն բանը տեղի ունենում, այլ նաև ցույց տալ, թե ինչու դա այլ կերպ լինել չի կարող: Չէ՞ որ իմանալ որևէ բան նշանակում է իրը ճանաչել իր փոխկապակցվածության մեջ»: Ֆիզիկան ըստ բնույթի համարվում է ինտեգրված առարկա: Այն ամբողջությամբ լի է միջառարկայական կապերով և առաջարկում է աշակերտներին գիտելիքներ գիտության տարբեր բնագավառներից: Միջառարկայական կապերը նպատակաուղղվում են օբյեկտիվ աշխարհի բաղկացուցիչ մասերի եռամիասնության` բնություն-մարդ-հասարակություն հասկացության ըմբռնմանը:

Կարելի է միանշանակ պնդել, որ բնագիտական առարկաները պետք է ուսումնասիրվեն միջառարկայական կապերի ստեղծման հիման վրա: Բնագիտության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության թեմաների փոխկապակցված ուսումնասիրությունը սովորողներին ցույց է տալիս աշխարհի միասնականությունը: Միջառարկայական կապերի պահպանումը ժամանակակից դպրոցում ուսուցման կարևորագույն սկզբունքներից մեկն է: Այն ապահովում է բնագիտական և հումանիտար առարկաների փոխադարձ կապը, և դրանց կապը կյանքի հետ: Ֆիզիկայի ուսուցիչը, այլ առարկաների ուսուցիչների հետ համագործակցելով, միջառարկայական կապերի միջոցով իրականացնում է ուսումնադաստիարակչական խնդիրների ամբողջական լուծում: Ուսուցիչները դժվարություններ են ունենում միջառարկայական կապերը գործնականում կիրառելու ժամանակ: Հիմնական պատճառը կոնկրետ թեմաներում միջառարկայական կապերի իրագործմանն ուղղված բավարար մեթոդական նյութերի բացակայությունն է, ինչպես նաև ուսուցիչների` միասին աշխատելու, համագործակցելու թույլ կարողությունը: Սակայն ժամանակակից ուսուցիչը ֆիզիկայից միջառարկայական կապեր իրագործելիս պետք է կարողանա ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Դրա համար նա պետք է տիրապետի տեսական հարցերին և խելամիտ օգտագործի մեթոդական նյութերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` գտնելով ֆիզիկայի ուսուցման ժամանակ միջառարկայական կապերի իրագործման նոր ձևեր և ուղիներ` հաշվի առնելով առարկայական ծրագրերն ու չափորոշիչները:Ուսուցման պրոցեսում աշակերտների գործունեության և պահանջմունքների, նպատակների, հետաքրքրությունների համապատասխանությունից կախված, նյութը և մեթոդներն ընտրելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել տվյալ դասարանը, նրա առանձին խմբերը կազմող աշակերտների հնարավորությունները, պահանջմունքները, շարժառիթները և հետաքրքրությունները:

Ուսումնական նյութի շարադրման կամ սովորողների հիշողության մեջ հենակետային գիտելիքների վերականգնման ժամանակ օգտագործվում են հարակից դասընթացներում սովորած փաստեր, հասկացություններ, օրենքներ: Միջառարկայական կապերի իրագործման հաջողությունն ապահովող կարևոր հանգամանք է նաև ուսուցչի` դասին մանրակրկիտ պատրաստվելը: Գործադրվող մեթոդները պետք է նպաստեն ինքնակրթության կարողությունների ձևավորմանը: Ուսումնական մեթոդների համակարգում պետք է հստակորեն արտացոլվի ուսուցչի և աշակերտների գործունեության փոխադարձ կապը: Պետք է օգտագործվեն ուսուցման մեթոդների ոչ միայն ուսուցողական, այլև զարգացնող և դաստիարակող ֆունկցիաները: Միջառարկայական կապերի իրագործման արդյունքում կազմավորվում է գիտելիքները մի ընդհանուր համակարգում ընդգրկելու, հիշողության մեջ ամբողջական կայուն գոյացություն ձևավորելու կարողություն:Կարելի է առանձնացնել դասին միջառարկայական կապերի իրագործման ձևերից հետևյալները.

1. տնային հանձնարարություն այլ առարկաներից,

2. միջառարկայական բնույթի խնդիրների լուծում,

3. արտադասարանային պարապմունքների ժամանակ ֆիզիկայից և այլ առարկաներից միջառարկայական կապերի իրագործում (խմբակներ, վիկտորինաներ, ՈւՀԱ, թեմատիկ երեկոներ և այլ),

4. միջառարկայական բովանդակությամբ միջոցառումներ (կոնֆերանս, բանավեճ, համադպրոցական երեկո, օլիմպիադա և այլն), որոնք, որպես կանոն, կազմակերպում և անց է կացնում ֆիզիկայի ուսուցիչը այլ ուսուցիչների հետ միասին:Դասի պլանավորման ընթացքում առաջարկում եմ անհրաժեշտ տեղեկատվության հավաքման և համակարգման մի քանի կետ, որոնց նա պետք է ուշադրություն դարձնի.

1. որտեղ (ո՞ր դասարքում կամ կայքում) է անհրաժեշտ նյութը,

2. հարակից առարկայում ե՞րբ է ուսումնասիրվում տվյալ նյութը,

3. հարակից առարկայի նյութի համառոտ նկարագրությունը,

4. ի՞նչ մեթոդ կամ հնար է նպատակահարմար կիրառել հարակից առարկայի նյութին անդրադառնալիս,

5. հետագայում ո՞ր առարկայում կարող է օգտագործվել ֆիզիկայի տվյալ նյութը:

Դասին ուսուցչի բարձր մակարդակով նախապատրաստվելու ցուցանիշներից մեկը դասանյութի համակողմանի վերլուծությունն է, որի ժամանակ աշակերտներին տնային հանձնարարությունները տրվում են, պահանջելով` հենվելով մի առարկայից յուրացրած գիտելիքների վրա, բացատրել այն փաստերն ու երևույթները, որոնք ուսուցանվում են այլ դասընթացներում:Միջառարկայական կապերով դասի գնահատման և վերլուծության համար առաջարկում ենք հետևյալ չափանիշները.

1. ուսումնադաստիարակչական խնդիրների ձևակերպման մեջ միջառարկայական կապի առկայության արտացոլում,

2. դասին կիրառվող բովանդակային-տեղեկատվական միջառարկայական կապերի տեսակները (այլ առարկաներից հետաքրքրող կոնկրետ փաստեր, հասկացություններ, օրենքներ, հարցեր),

3. միջառարկայական կապերի իրականացման մեթոդներ և հնարներ, դրանց համապատասխանությունը դասի ուսումնադաստիարակչական պահանջներին,

4. միջառարկայական կապերի իրագործման ժամանակ սովորողների ակտիվությունը, հետաքրքրություններն ու հաջողությունները,

5. ֆիզիկայի ուսուցչի` այլ առարկաների ուսուցիչների հետ համագործակցության ձևերն ու մեթոդները:Ֆիզիկայի դասերին շատ կարևոր է միջառարկայական կապեր առաջացնելը:Ներկայացնում եմ միջառարկայական կապերի և ինտեգրված ուսումնառության սեփական փաթեթը:

Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտեգրացումայլ ուսումնական առարկաների ընթացակարգային կորդինացում միջառարկայական կապերիորոնք արտացոլում են բնության և հասարակության մեջ առկա կապերը:

Օր 5. Առաջադրանք 5. 

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ- 5 ժամ.Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)          Ուսումնական ռադիո; Ուսումնական TV; Հեռավար ուսուցում; Առցանց պարապմունքներ;Բովանդակային մասը.

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ);

    Գործնական աշխատանք 5.
  • Կարդալ բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում: Աշխատանքը կատարել օգտվելով ներքոնշված հղումներից:

Ծանոթանալ, կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.  (նշել համապատասխանություն, անհամապատասխանություն, բացթողումներ, առաջարկներ)՝

ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։Լրացուցիչ։Կարդալ և ծանոթանալ։

ՏՀՏ-ն կրթական ծրագրերում: Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան

Օր 6. Առաջադրանք 6. 

Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը - 2 ժամ.Առավոտյան ընդհանուր պարապմունք, ուսումնական ժամերգություն, հասարակական նախագծեր; Էկոլոգիական նախագծեր;Բովանդակային մասը. Առավոտյան ընդհանուր պարապմունքներ, մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:Գործնական աշխատանք 6.Ծանոթանալ նյութին. 

  • Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»Ընդհանուր մեդիապարապմունքի կազմակերպման;Մասնակցել ուսումնական պարապմունքին, գրառել ներկայացնել տեսածը:

Կրթահամալիրի կայքից կամ սեփական փորձից ներկայացնել որևէ հասարակական նախագիծ, մեկնաբանել:Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ:

Օր 7. Առաջադրանք 7. 

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը - 2 ժամՈւսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ; Մեդիագրադարան;Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում.

Գործնական աշխատանք 7.Ի՞նչ է ուսումնական նյութը: Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր:Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութեր:Թեմատիկ ուսումնական նյութերի ստեղծում:Ուսումնասիրել «Ուսումնական նյութ» հոդվածը, կատարել սեփական դիտարկումները ուսումնական նյութին ներկայացվող պահանջների մասին, պարզել ուսումնական նյութերի տեսակները, ներկայացնել սեփական ուսումնական նյութերի տեսակները, որոնցից դուք օգտվում եք և որոնք դուք եք ստեղծել: Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները. 

  • Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
  • Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
  • Ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը

Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։Գործունեությունների ժամանակացույցը։Թեմայի յուրացման գնահատման կարգը։2.Ուսումնական կայքերԳիտելիքի ձեռքբերման անսպառ աղբյուր է համացանցը:Այստեղ կան և՛ տեսադասեր և՛ լեզվական կառուցվածքների վարժություններ և գիտելիքների ու կարողությունների ուսուցողական հարցաշարեր:3.Վեբ-ֆորումներՎեբ-ֆորումները լրացուցիչ կրթության, ինքնակրթության յուրօրինակ տեղեկատվական աղբյուրներ են ավագ դպրոցի բոլոր այն սովորողների համար, ովքեր արդեն հաստատապես որոշել են իրենց ապագա մասնագիտությունը: Սա ընտրած մասնագիտության մեջ արդեն հաջողություններ ձեռք բերած մասնագետների հետ առցանց շփումների, քննարկումների, հետաքրքրող հարցերի պատասխանները անմիջապես նրանցից իմանալու մեծ հնարավորություն է:4.Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններՅուրաքանչյուր թեմայի համար կարող են գործածվել մի քանի էլեկտրոնային դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող տվյալ թեման:5.Պատճենահանված բաժանվող նյութերԴրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրություններն են, որոնք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը6.Տեսողական դիդակտիկ նյութեր

  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
  • Քարտեզներ
  • Լուսանկարներ

7.Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր8.ՖլեշմոբՖլեշմոբերի առաջադրանքները չեն նմանեցվում առարկայական քննությունների, օլիմպիադաների առաջադրանքներին, ընդհակառակը`դրանք պարզեցվում և հնարավորինս մոտեցվում են կյանքի պահանջներին, լինում են ուսանելի և կիրառելի կյանքում:9.Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններՅուրաքանչյուր ուսումնական նյութ կազմելիս փորձում եմ այն համապատասխանեցնել ուսումնական նյութի պահանջներին և հնարավորինս կիրառել վերջինիս տեսակները։Ես դասավանդում եմ օտար լեզու (ֆրանսերեն) չկա մեկ դաս որ առանց ուսումնակսն նյութի նախապես պատրաստման մտնեմ դասսրան։Փորձում եմ կիրառել ժամանակակից բոլոր հնարավոր զարգսցնող միջոցները ,որոնք ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն դասապրոցեսը(Ուսումնական կայքեր,Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ,ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր,ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ)։2.Գործնական առաջադրանք2Ուսումնասիրել ուսումնական նյութերի օրինակները և գրել դիտարկումներ դրանց մասին:

Ուսումնասիրեցի նյութերը,շատ հետաքրքիր և մանրակրկիտ ներկայացվում է ամեն ինչ։ Անպայմման կօգտագործեմ իմ դասապրոցեսի ընթացքում։

Գործնական աշխատանք 7.Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում՝ 

  • Անհատական աշխատանքի համար 
  • Խմբային աշխատանքի համար 

Վերապատրաստվողները պետք է կարդան, ուսումնասիրեն «Ուսումնական նյութ» հոդվածը և անեն սեփական դիտարկումները ուսումնական նյութին ներկայացվող պահանջների մասին, պարզեն ուսումնական նյութերի տեսակները, ներկայացնեն այն ուսումնական նյութերի տեսակները, որոնցից իրենք օգտվում են և որոնք իրենք են ստեղծում: Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.

  • Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
  • Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
  • Ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը

Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։Գործունեությունների ժամանակացույցը։Թեմայի յուրացման գնահատման կարգը։2.Ուսումնական կայքեր. Գիտելիքի ձեռքբերման անսպառ աղբյուր է համացանցը: Այստեղ կան և՛ տեսադասեր և՛ լեզվական կառուցվածքների վարժություններ և գիտելիքների ու կարողությունների ուսուցողական հարցաշարեր:3.Վեբ-ֆորումներՎեբ-ֆորումները լրացուցիչ կրթության, ինքնակրթության յուրօրինակ տեղեկատվական աղբյուրներ են ավագ դպրոցի բոլոր այն սովորողների համար, ովքեր արդեն հաստատապես որոշել են իրենց ապագա մասնագիտությունը: Սա ընտրած մասնագիտության մեջ արդեն հաջողություններ ձեռք բերած մասնագետների հետ առցանց շփումների, քննարկումների, հետաքրքրող հարցերի պատասխանները անմիջապես նրանցից իմանալու մեծ հնարավորություն է:4.Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններՅուրաքանչյուր թեմայի համար կարող են գործածվել մի քանի էլեկտրոնային դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող տվյալ թեման:5.Պատճենահանված բաժանվող նյութերԴրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրություններն են, որոնք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը6.Տեսողական դիդակտիկ նյութեր

  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
  • Քարտեզներ
  • Լուսանկարներ

7.Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր8.ՖլեշմոբՖլեշմոբերի առաջադրանքները չեն նմանեցվում առարկայական քննությունների, օլիմպիադաների առաջադրանքներին, ընդհակառակը`դրանք պարզեցվում և հնարավորինս մոտեցվում են կյանքի պահանջներին, լինում են ուսանելի և կիրառելի կյանքում:9.Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններՅուրաքանչյուր ուսումնական նյութ կազմելիս փորձում եմ այն համապատասխանեցնել ուսումնական նյութի պահանջներին և հնարավորինս կիրառել վերջինիս տեսակները։Ես դասավանդում եմ օտար լեզու (ֆրանսերեն) չկա մեկ դաս որ առանց ուսումնակսն նյութի նախապես պատրաստման մտնեմ դասսրան։Փորձում եմ կիրառել ժամանակակից բոլոր հնարավոր զարգսցնող միջոցները ,որոնք ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն դասապրոցեսը(Ուսումնական կայքեր,Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ,ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր,ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ)։Գործնական առաջադրանք 7.Ուսումնասիրել ուսումնական նյութերի օրինակները և գրել դիտարկումներ դրանց մասին:

Ուսումնասիրեցի նյութերը,շատ հետաքրքիր և մանրակրկիտ ներկայացվում է ամեն ինչ։ Անպայմման կօգտագործեմ իմ դասապրոցեսի ընթացքում։

Գործնական աշխատանք 7.Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում՝ 

  • Անհատական աշխատանքի համար 
  • Խմբային աշխատանքի համար 

Ծանոթանալ նշված հարթակերին՝ Հակոբ Հակոբյան բնագիտական կայք:Հնարամիտ փորձարարական խնդիրներ ֆիզիկայից:Հետաքրքրաշարժ ֆիզիկա(ֆիզիկայի որակական խնդիրների փաթեթ):Լաբորատոր և գործնական  ֆիիկա Միջին դպրոցում;Լաբորատոր և գործնական  ֆիիկա Ավագ դպրոցում;

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը - 3 ժամ.

Բովանդակային մասը.

  • ինքնագնահատում
  • սովորողի անհատական պլան
  • ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
  • ֆլեշմոբներ

Գործնական աշխատանք 8.

Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում - 5 ժամ.«Սովորող-սովորեցնող» նախագիծ; անհատականացված ուսուցում, անհատական պլան; ինքնակրթության նախագծեր; սովորողի ընտրությամբ գործունեություն; սովորողի նախասիրության ակումբներ:2․ Հետազոտական աշխատանքի սկզբունքները - 5 ժամ (վերապատրաստման ողջ ընթացքում կարևորվում են հենց այս ուղղությամբ աշխատանքները), 3 կրեդիտ.Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. Փորձերը, փորձարարությունը՝ որպես ուսուցում
  2. Ուսումնական ճամփորդությունները՝ փորձով ուսուցման հնարավորություն
  3. Ֆիզիկական երևույթները կենցաղում, առօրյայում
  4. Հայաստանի բնագիտական լաբորատորիաները՝ բաց աշխատարաններ
  5. Սովորող-սովորեցնող նախագիծը՝ հմտությունների փոխանցման բաց հարթակ
  6. Միջառարկայական ուսումնասիրություններ․ նյութերի մաքրության որոշում
  7. Հայաստանի արտադրական նորարարությունները՝ ուսումնասիրման բաց հարթակներ
  8. Ջերմոց լաբորատորիան՝ բաց աշխատարան
  9. Ֆիզիկան ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ
  10. Ֆիզիկան՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
  11. Ֆիզիկան՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն:

------------------------------ Օգտագործված գրականություն և էլեկտրոնային ռեսուրսներ.


«Ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկա» -դասընթացի ամփոփում, գնահատում:

Դասընթացն օգնեց ամփոփել գիտելիքները ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկայի բնագավառում ևս մեկ անգամ ծանոթանալ հանրակրթական ոլորտում առկա, գործող մեթոդներին, անդրադառնալ առկա խնդիրներին, ինչպես նաև առանձնացնել կրթահամալիրում իրականցվող մեթոդներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով կրթահամալիրում փորձից դեպի տեսություն առնձնահտկությունները օրենսդրական կարգավորումների շուրջ և դիտարկել առկա խնդիրները։

Դասընթացը լավ առիթ հանդիսացավ միասին մասնագիտական քննարկումներ և զրույցներ ունենալու համար՝ անդրադառնալ առարկայի դասավանդման գործող և մեր կողմից կիրառվող մեթոդներին, դիտարկել առկա խնդիրները։

Անդրադարձ կատարեցինք, լրացրեցինք  մեր  ունեցած տեսական և գործնական մանկավարժական հմտություններիը, քննարկեցինք մեզ հուզող մի քանի հարցեր:

Անդրադարձանք ֆիզիկայի ուսունական նախագծերի մեթոդով դասընթացի կազմակերպմանը, լաբորատոր պայմաններում, դիտումների և փորձերի հիման վրա, ուսումնական ճամփորդությունների ընթացքում: 

Անդրադարձ կատարեցինք ֆիզիկայի(տեսական և փորձնական),  աստղագտության փորձարարական-հետազոտական ուսումնական նյութերի, առարկայական ֆլեշմոբի, ինչը նպաստում է առարկայի ուսուցումը դարձնել նորաշունչ, իկ դասավանդման ձևը՝ մատչելի:

Մեզ մոտ ուսուցման ժամանակակից մեթոդների՝ ՏՀՏ և թվային միջոցների կիրառումը վաղուց արդեն դարձել է մեր հիմնական գործիքն ամբողջ ուսուցման գործընթացում՝ դարձնելով դասապրոցեսն ավելի նորաոճ, նպաստելով անդրադառնալ գիտության, տեխնիկայի և կենցաղի, միջառարկայական կապերի նոր նվաճումներին, դրանով առավել հետաքրքիր կապ ստեղծելով դասի թեմայի և աշխարհում կիրառվող արդյունավետ օգտագործվող գործընթացներին ֆիզիկայի բնագավառում, նպաստելով կենտրոնացնել սովորողի ուշադրությունն ու բարձրացնել մոտիվացիան: 

Նեկայացրեցինք մեր ստեղծած հեղինակային ծրագրերը, մեր մշակումներն ու անհատական հեղինակային նախագծերը:

«Ֆիզիկա» - առարկայի ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը  լավ հնարավորություն էր ծանոթանալ ոլորտում առկա նոր ծրագրերին: 





 

Comments
* The email will not be published on the website.