Արատեսում աշուն է…


09 Oct
09Oct

Արատեսում աշուն է… 

Հոկտեմբերի 1-ին Աշունը՝ Արատեսում   նախագծով   ճանապարհ ընկանք դեպի Եղեգիսի կիրճի Արատեսի  դպրական կենտրոնԱռաջին կանգառը՝ 5-րդ   դարի կառույց Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրն էրԲարձունքի հաղթահարման համար Շատինից խմբին միացավ և ուղեկցեց մեր գործընկեր Տարոն Հակոբյան։ Սմբատաբերդը (ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրությ.) հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետ

Արդեն Արատեսում ենք... Վերջապես տեղավորեցինք մեր իրերը, նախաճաշեցինք և անցանք մեր ծրագրով նախատեսված աշխատանքներին... 

Մնացածը՝ առանձին ֆոտոշարերի տեսքով:

Ինչպես որ քայլքը բնությունը և միմյանց ճանաչելու և իրարից սովորելու լավ հնարավորություն է, այնպես էլ երկրագործությունը մեր ճամփորդության բաղադրիչներից է: Միջին դպրոցի սովորողները (երկու խմբեր) Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցին աշնանային երկրգործական աշխատանքներ...

Իսկ երեկոյան Արատեսում վառվեց թոնիրի կրակը... Համեղ գաթայի ու փախլավայի բուրմունքը բոլորին հավաքեց խարույկի շուրջ:

Արատեսի ընկույզով ու մեղրով փախլավան էլ արդեն պատրաստ է..

Գիշերվա պարզ երկինքը ուղղակի տրամադրեց մեզ երկնքի ուսումնասիրման ու գիշերային Արատեսի աստղադիտմանը՝ տեսանելի դարձավ Արեգակնային համակարգի գազային հսկայի մակերևութի մի հատվածը...

Comments
* The email will not be published on the website.