Արտակարգ սեպտեմբեր 2020


28 Aug

Արտակարգ - հակաբացիլային սեպտեմբեր՝ «Կորոնավիրուսը մեզ չի հաղթի». 

  • Սեպտեմբերի 1` «Գիտելիքի օրը բարձունքին» նախագիծ. Բարձունքի հաղթահարում՝  Արայի լեռ, Ծաղկեվանք;
  • Սովորողների մոտ գիտակցության բարձրացման և ստեղծված արտակարգ սեպտեմբերի կապակցությամբ սեմինար՝ «Անվտանգության հակահմաճարակային միջոցների՝ դիմակների ու ախտահանիչ նյութերի, և մյուս կանոնների պահպանման կարևորությունն ու անհրաժեշտությունը ուսումնական պրոցեսի շարունակականությունն ապահովելու համար»:
  • Սեպտեմբերի 3՝  «Ճամփորդություն դեպի աստղեր»: Ամբերդ-Բյուրական: 
  • Սեպտեմբերի 1-15՝   «Արատես դպրական կենտրոն», (նախագիծը մշակման փուլում է):
  • Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ: Տոնական պլեներ. փառատոնային ամփոփում Սասնալանջում:
  • Սեպտեմբերի 21՝ Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում (նախագիծը մշակման փուլում է):
  • Մոտիվացիոն սեմինար պարապմունքներ բնագիտական լաբորատորիաներում . թեմաներ՝

    Հայտնագործություններ, որոնք փոխեցին աշխարհը: 
  • Ֆիզիկայի պատմության մեծագույն հայտնագործությունները:  
  • Ինչու է ինձ անհրաժեշտ ֆիզիկայի իմացությունը: Գիտությունը ապագայի կանխատեսումն է: 
  • Ֆիզիկան և տեխնիկան: 
  • Ժամանակակից աշխարհն ու վերջին հայտնագործությունները:
  • Գիտության վերջին նվաճումները: Իլոն Մասկ: Արհեստական բանականություն և մեռնող մասնագիտություններ: Տիեզերական միջազգային կայան: Մեծ հադրոնային բախիչը (կոլայդեր) (ՄՀԲ): Հայ ֆիզիկոսներ և նրանց հայտնագործությունները:  
  • Ուշագրավ փորձեր՝Մարմինների լողալը հեղուկում՝ (ձվի լողալը աղաջրում);Խաղողը գազավորված ըմպելիքի մեջ և  դրա կապը սուզանավի հետ:  Բնության երևույթներ՝ կենցաղում, բնության մեջ և առօրյայում, անտիկ մեխանիկա (Արիստոտել Ք.ա. 384-322, Արքիմեդ Ք.ա. 287-212): Արքիմեդի հայտնագործությունները: Մարմինների լողալու պայմանները:Կենդանիների և մարդու լողալը:  
Comments
* The email will not be published on the website.