Կրթահամալիրի Արտանիշի վրանային բնապահպանական եռօրյա ճամբար․
Վայրը՝ Արտանիշ /ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արտանիշ թերակղզի, Ճամբարակ համայնք՝ Շողակաթ (Շորժա) գյուղ, «Կենարար սոճի» հանգստյան գոտի, հեռավորությունը՝ 136 կմ/;
Ժամանակահատված՝ Օգոստոս 27-29
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի մուտքի ճամբարականներ(ճամբարի արտագնա փուլ);
Երթուղին՝ Երևան-Սևան-Ծովագյուղ-Արտանիշ;
Սկիզբը՝ Օգոստոսի 27, ժամը 08։00-ին` Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից;
Ավարտը՝ Օգոստոսի 29, մինչև ժամը 20։00` Մայր դպրոցի կայանատեղի;
Վերադարձի երթուղին՝ Արտանիշ-Ծովագյուղ-Սևան-Երևան;
Պատասխանատուներ` Նունե Թեմուրյան /099 91 44 77/, Լիանա Մովսեսյան;
Լողի պատասխանատու՝ Ռոբերտ Խաչատրյան;
Տրանսպորտ՝ /Մակնիշ, համարանիշ/` Մերսեդես Սպրինտեր, 60 DQ 077 ( նստատեղերը՝ 23);
Վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան /Հեռ․՝ 077 73 67 77/․
Նախահաշիվ` Ճամբարի ուղեգրի համար մեկ սովորողը վճարում է 10 000 դրամ /տրանսպորտ, սնունդ/։ Եղանակը՝ այստեղ ։
Նպատակը․
Ուղղությունները՝ Բնապահպանական-հետազոտական՝ (շրջակա միջավայրի, ափամերձ տարածքի խնամք, անաղբ կենցաղ, բնության ուսումնասիրություն և դիտարկումներ); Տեխնոլոգիաների գործածում բնության հետազոտության մեջ; ինքնակազմակերպման հմտությունների ձեռքբերում; համակեցություն, թիմային գործունեություն, Մարզական՝ նախավարժանք, լող, քայլարշավ, բարձունքի հաղթահարում, երեկոյան խարույկ;
Մասնակից արշավորդի ուսապարկ.
Անհրաժեշտ իրերի ցանկ՝ թեթև ուսապարկ, քնապարկ, հարմար արշավական կամ սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ, արևապաշտպան միջոցներ, տաք ծածկոց` խարույկի շուրջ նստելու համար կամ տաք վերնազգստ, գիշերազգեստ և հողաթափեր հիգիենայի պարագաներ օրապահիկ /բրդուճներ/, անհատական հիգիենայի միջոցներ, անհատական դեղեր (եթե կա այդպիսի կարիք) կամ անձնական դեղատուփ, մոծակի դեղ, ջուր` ճանապարհի համար, սեղանի ինտելեկտուալ խաղեր, եթե սովորողը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի, լողազգեստ, սրբիչ, լողափնյա հողաթափ, արևապաշտպան գլխարկ, ակնոց, անհատական սպասք, աղբի տոպրակ, ձեռնոցներ։
Արդյունքը՝ յուրաքանչյուր մասնակից իր բլոգում ներկայացնում է տպավորությունները՝ պատումի տեսքով։
Անհրաժեշտ հղումներ և օգտակար նյութեր՝ Ճամբարային ճաշացանկ, Ուսումնական ժամերգություն, Ճամփորդական երգուպար, Ճամփորդական լուսաբանման ուղեցույց, Ճամփորդի արկղիկ, Ինչպես պաշտպանվել օձերից, Առողջագետի արկղիկ, Անվտանգության կանոններ, Ամառային ֆլեշմոբներ;
Ծրագիր․
Օգոստոսի 27 /օր առաջին/.
08:30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:30` կանգառ Հրազդան գետի ակունքում,
11:30` կանգառ Սևանավանքում;
12:30՝ կանգառ ժայռաբեկորի մոտ (երկրաբանական հատուկ նշանակության տարածք), բրդուճային ընդմիջում;
13:00՝ ժամանում Արտանիշի թերակղզի. վրանային ճամբարի հերթափոխի ընդունում (Ճամբարի ընդունում-հանձնումը՝ որպես ճամբար մուտքի և ելքի ծես), ծանոթություն վրանային ավանին, տեղավորում, զրույց տեղանքի մասին, օրակարգի ներկայացում;
14։00` ճամբարային ճաշ
15։00 անվտանգության կանոնների իրազեկում, զրույց-քննարկում առաջին բուժօգնության կանոնների մասին;
15:30՝ անվտանգ լող
16:00՝ տարածքի խնամք
17:00՝ համեղ ընդմիջում. միրգ, քաղցրավենիք,
17:30՝ խարույկի պատրաստություն, փայտի հավաքում
18:00՝ մարզախաղեր, լող
19:30՝ ճամբարային ընթրիք
20:00՝ մայրամուտն` ափին մարզական խաղեր․
21։00` խարույկ, ինտելեկտուալ-տրամաբանական խաղերի փաթեթ,բնագիտական խաղ-վիկտորինա, օրվա ամփոփում,
22:00՝ Քուն
Օգոստոսի 28 /երկրորդ օր/.
07:00՝ Վերկաց, հիգիենա, լող
07:30` Քայլքով դեպի Արտանիշի բարձունք
09:00՝ Նախաճաշ-բրդուճներով ընդմիջում
12։00 Մրգային ընդմիջում, լող
13։00՝ Անօդաչու թռչող սարքի գործածումը վայրի բնության պայմաններում («Տեխնոլոգիաների գործածում բնության հետազոտության մեջ»)` բացառապես գիատական հետազոտության, բնապահպանական նպատակով, /ճամբարի նորարարական, գրավիչ ուղղություն, որտեղ երեխաները կսովորեն ոչ միայն բնությունը ուսումնասիրել, այլև գործնականում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները/։
15:00՝ Ճաշ
16:00՝ Լող
17:00՝ Համեղ ընդմիջում. միրգ, քաղցրավենիք, ազգային երգ-պար` լողափին
18:30՝ Մարզական խաղեր
19:30՝ Ընթրիք
20:30՝ Խարույկ, թեյախմություն, աստղագիտական զրույցներ բաց երկնքի տակ, գիշերային երկնքի ուսումնասիրում, խարույկի շուրջ, օրվա ամփոփում;
22:00՝ Քուն
Օգոստոսի 29, /երրորդ օր/.
08:00՝ Վերկաց, հիգիենայի ժամ, լող
08:30՝ Նախավարժանք
09:30՝ Նախաճաշ
10:00՝ Միջավայրի խնամք
12:00՝ Անվտանգ լող
11:00՝ Ազգային խաղեր, սեղանի ինտելեկտուալ խաղեր
13:00՝ Ճաշ
15:00՝ Իրերի հավաքում, մեկնում
17։00` Ժամանում Մայր դպրոցի կայանատեղի։
Մասնակիցներ՝