Բնագիտական լաբորատորիների վերազինման մեկնարկը տրված է…


07 Jul

Նոր ուսումնական տարվան ընդառաջ կունենանք բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ռոբոտիքս) գծով լաբորատորիաները ստեղծված արդիական ուսումնական միջավայր են, որտեղ սովորողը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով՝ լաբորատոր փորձերի կատարմամբ: 

Բնագիտական առարկաների ուսուցումն առանց համապատասխան նյութերի և սարքավորումների դժվար է պատկերացնել: Գիտակցելով մեր օրերում բնագիտական առարկաների նկատմամբ ավելացող պահանջարկի կարևորությունը, այս նորարարական լաբորատորիաները կնպաստեն ոլորտի զարգացմանը՝ բարձրացնելով հետաքրքրությունն ու մոտիվացիան բնագիտական առարկաների նկատմամբ: Դրանք սովորողին հնարավորություն կտան նաև իրենց ապագա մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հարցերում:

Հուլիս-օգոստոս ամիսների աշխատանքներն ուղղված են լաբորատորիայի գործիքների ուսումնասիրման, վերահաշվման և թարմացման, նոր գործիքների ձեռք բերման գործընթացին:

Եվ իհարկե չմոռանանք նաև աստղագիտությունունը, որը կրթահամալիրում արդեն ունի իր կայացած պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև մեզ հասած աստղադիտակները՝  CELESTRON ֆիրմայի NexStar 8SE մոդելի և  Celestron - NexStar 102SLT   աստղադիտակները:  Դրանք կարգի են բերվում և սպասում են սովորողների կողմից կատարվող տիեզերքի դիտարկումներին՝ ամենատարբեր  ու նոր բացահայտումներին:



Comments
* The email will not be published on the website.