Բնագիտատեխնիկական ստուգատես 2021.


30 Dec
30Dec

Բնագիտության  և  տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2021թ.

Նպատակը

Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի  և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։  Մասնակիցներկրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատներ, այլք:

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ուղղություններն են՝

  1. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ;
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում;
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում;
  4. Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում;
  5. Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված);
  6. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում;
  7. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում;
  8. Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում;
  9. Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում;
  10. Սովորող-սովորեցնող նախագիծը  մաթեմատիկայի, բնատեխնիկական  առարկաններում;
  11. Համագործակցային նախագծեր;
  12. Արտադրական ուսուցման նախագծեր:

Աշխատակարգը՝Դեկտեմբերի 30-հունվարի 7
Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30,Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:Հունվարի 29,30՝ստուգատեսային տոն-ղափամա:Ստուգատեսին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով՝  Մասնակցության հայտ (հայտաձև)

  • Անվնակարգերի պայմաններն ու պահանջները.

    Անվանակարգ՝
    Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում.

Անվանակարգին ներկայացվող պայմաններն ու պահանջները՝

 Բնագիտություն ուսուցման   փորձնական և տեսական նյութերիի ուսումնասիրությունը, հետազոտական, նախագծային աշխատանքները, ցուցադրումներն ու  լաբորատոր և փորձնական աշխատանքները, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը, ինչպես նաև մեծ քանակով միջառարկայական և կենցաղային կապերը հաշվի առնելով՝բնագիտության ուսուցման միջավայրը կարող է հանդիսանալ հետևյալ հարթակները՝

  • Կաբինետային լաբորատորիաներ;
  • Ընտանեկան լաբորատորիաներ;
  • Արտադրական ձեռնարկություններ;
  • Չրանոցներ և խոհանոցներ;
  • Տարբեր ուսումնական հաստատություններ;
  • Գիտահետազոտական կենտրոններ;
  • Վիրտուալ փորձարարական հարթակներ;
  • Քաղաքային և գյուղական միջավայրեր;
  • Ճամփորդություններ (ուումնական և մարզական);
  • Ուսումնական խաղեր կամ գիտելիքների մրցաշարեր:

Բնագիտություն ուսուցման  միջավայրերի պահանջներից են հանդիսանում՝

  • Լաբորատոր սարքավորումներն ու անհրաժեշտ նյութերը (փորձնական աշխատանքներ իրականացնելու համար): 
  • Միջավայրին համապատասխան անվտանգության կանոնների պահպանումը:
  • Ճամփորդությունների կազմակերպման համար անհրաժեշտ արշավային նվազագույն սարքավորքւմների քանակը (կողմնացույց, պլանշետներ, բաժանումներով չափիչ ժապավեն, ջերմաչափեր, միջատաբանական ցանցեր (օդ և ջուր), ապակե տարաներ (փոքր կենդանիներ դիտելու համար): Այսինքն, այդպիսի միջավայր կարող է լիովին հանդիսանալ նաև ցանկացած ճամփորդություն:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու  թվային միջոցները և դրանց հետ աշխատելու բավարար հմտություններ:

Մշակող՝ Նունե Թեմուրյան


Միջին դպրոցի դասավանդողների՝

. Բնատեխնիկական ստուգատես 2021-ի շրջանակներում հունվարի ընթացքում պլանավորած և կազմակերպվող աշխատանքների մասին. (նախագծեր, օր, ժամ, վայր, նպատակ): 

  • բաց դասերի կազմակերպում;
  • սովորող-սովորեցնող նախագծի ստեղծում;
  • այցերի կազմակերպում ( արտադրամասեր, լաբորատորիաներ,...):
  • և այլք (եթե նոր մտահղացումներ կան);



Միջին դպրոցի համակարգող՝ Նունե Թեմուրյան

Comments
* The email will not be published on the website.