«Մխիթար սեբաստացի» կրթահամալիր․ /Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր 2025/
Հունվարյան ստուգատեսներ /Լաբորատորիայի մշակումը՝ այստեղ/։
Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընդհանուր դրույթներ․
Ստուգատեսի նպատակ՝ հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները ներկայանում են 2024 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով, վերջնարդյունքով։
Ստուգատեսի առաջին՝ տեղեկատվական, փուլ․
2025թ․ հունվարի 8-14
Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները իրենց խմբերի հետ կազմակերպում են տեղեկատվությունը՝ ստեղծում են իրենց լոգոն, բացիկներ, հայտարարություններ։ Պետք է վստահ լինել, որ տեղեկատվությունը հասել է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի, սովորողի, սանի ծնողի։ Ստեղծում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը, կատարում աշխատանքի բաժանում։
Ստուգատեսի երկրորդ՝ աշխատանքները ընդունելու, և նախնական ընտրույան փուլ․
2025թ․ հունվարի 15-28
Այս փուլում ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում, հասանելի դարձնելով այդ օրվա ընթացքում ընտրված նյութերը;
Ստուգատեսի երրորդ փուլ /կրթահամալիրային/;
2025թ․ Հունվարի 29-ից փետրվարի 4․
Կրթահամալիրում բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում դասավանդողները, ինժեներատեխնիկական ստեղծագործության ուսումնական կենտրոնի աշխատակիցները երկրորդ փուլում ընտրված աշխատանքներից կատարում են ընտրություն։ Ընտրված աշխատանքները ամեն օր ներկայացվում են բնագիտության բլոգում, կրթահամալիրի կայքում:
Ստուգատեսի աշխատանքների ամփոփման արդյունքում բնագիտության մասնախումբը որոշում է 2025թ․ «Հակոբ Հակոբյան» ամենամյա մրցանակակրին՝ նախադպրոցական ակտիվ խումբ, 5 տարեկանների ակտիվ խումբ, «Իմացումի հրճվանք» ծրագրի ակտիվ դասարան, 4-6-րդ դասարանցի, 7-9-րդ դասարանցի, ավագ դպրոցի և քոլեջի սովորող, մանկավարժական աշխատող։
Մրցանակները հանձնվում են 2025թ․ փետրվարի 7-ին՝ ուբաթ համերգի ժամանակ։
Ստուգատեսի բովանդակությունը /Միջին դպրոց/
Չորրորդ խումբ (6-րդասարան)
Սովորողը ներկայացնում է իր ունեցած ուսումնական գործիքները՝
Աշխատանքը կատարում է սովորողը: Ուսուցիչը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։Յուրաքանչյուր դասարան ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառությունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին: Աշխատանքը պատրաստում է բնագիտություն դասավանդողը՝ սովորողների հետ:Աշխատանքները տեղադրվում են դպրոց պարտեզի, միջին դպրոցի բլոգում:
Հինգերորդ խումբ (7-12-րդ դասարաններ)․
Սովորողը ներկայացնում է.
Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին:Սովորող սովորեցնող նախագիծով աշխատող իր բլոգում ներկայացնում է իր սաների աշխատանքները ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով։
Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է.
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:
Միջին դպրոցի համակարգողը․
Դասավանդողների ներկայացված նյութերին ծանոթանում են բնագիտության և մաթեմատիկայի մասնախմբերի բոլոր անդամները;
Ստուգատեսի բլոգը՝ այստեղ։
Ստուգատեսի համակարգող՝ Գևորգ Հակոբյան։
Մասնաճյուղերի պատասխանատուներ․
Միջին դպրոցի պատասխանատուներ/ըստ առարկաների/ Հասմիկ Ուզունյան, Էմմա Այվազյան, Կարինե Խառատյան, Նունե Թեմուրյան։