Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընդհանուր դրույթները՝ այստեղ․
«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող բնագիտատեխնիկական ստուգատեսը նպատակ ունի համախմբել սովորողներին, դասավանդողներին և կրթական գործընթացով հետաքրքրված բոլոր ցանկացողներին՝ ստեղծագործ, հետազոտական և համագործակցային միջավայրում։ Ստուգատեսը հարթակ է՝ ներկայացնելու ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, փորձարարական աշխատանքները և նախագծային գործունեության արդյունքները։ Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7, 8 և 9-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, հյուրեր և այլ ցանկացողներ։
Միջին դպրոցի ֆիզիկայի ուղղության համակարգող՝ Նունե Թեմուրյան։
Բնագիտատեխնիկական ստուգատեսի փուլերը․
I փուլ՝ տեղեկատվական /2026թ. հունվարի 7–14/
Դպրոցների և քոլեջի համակարգողները կազմակերպում են ստուգատեսի տեղեկատվական մասը՝ պատրաստում լոգո, հայտարարություններ, բացիկներ, ստեղծում հայտի ձևաթուղթ և ապահովում տեղեկատվության տարածումը բոլոր մասնակիցներին։ Կատարվում է աշխատանքի բաժանում։
II փուլ՝ աշխատանքների ընդունում և նախնական ընտրություն /2026թ. հունվարի 15–28/
Մասնակիցները լրացնում են հայտը և ներկայացնում իրենց աշխատանքները։ Համակարգող խումբը ընդունում և ընտրում է երրորդ փուլին ներկայացվող աշխատանքները՝ ապահովելով ամենօրյա լուսաբանում մասնաճյուղերի կայքերում։
III փուլ՝ կրթահամալիրային /2026թ. հունվարի 29 – փետրվարի 9/
Դասավանդողներն ու մասնագիտական խմբերը ընտրում են լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվում են բնագիտության բլոգում և կրթահամալիրի կայքում։
Ամփոփման արդյունքում որոշվում են 2026թ. «Հակոբ Հակոբյան» ամենամյա մրցանակակիրները հետևյալ խմբերում՝
Մրցանակները կհանձնվեն 2026թ. փետրվարի 13-ին՝ ուրբաթ համերգի ընթացքում։
Միջին դպրոցի սովորողնեի և դասավանդողների համար նախատեսված նախագծերի պահանջները․
Սովորողը, ուսանողը ներկայացնում է՝
Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին: Սովորող սովորեցնող նախագիծով աշխատողը իր բլոգում ներկայացնում է իր սաների աշխատանքները ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով։
Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է՝
Աշխատանքի ներկայացման ձևաչափը կարող է լինել՝ ֆիլմ, նկարաշար, մեկնաբանություններ կամ հոդվածի տեսքով։
Ստուգատեսի համակարգող՝ Գևորգ Հակոբյան։
Միջին դպրոցի բնատեխնիկական ստուգատեսի համակարգողների խումբ /ըստ առարկաների/՝ Հասմիկ Ուզունյան, Էմմա Այվազյան, Նունե Թենուրյան, Կարինե Խառատյան և սովորողներ։
Բնատեխնիկական ստուգատես 2025-ի մասնակցության հայտ։