Բնագիտության լաբորատորիաներում Արևելյան դպրոցի սովորողներն են.


13 May
13May

Բնագիտության լաբորատորիաներում Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակվում են քիմիական և ֆիզիկական փորձերի ցուցադրությունները: Այս անգամ Միջին դպրոցի սովորողները հետաքրքիր փորձեր ներկայացրեցին Արևելյան դպրոցի իրենց կրտսեր ընկերներին: 

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի սովորողները ցուցադրեցին հետաքրքիր փորձերի շարք ֆիզիկայից և քիմիայից՝ «Հրաբուխ», «Փարավոնի օձերը», «Հրավառություն», «Փղի ատամի մածուկ», «Կայծակ»,  «Արքիմոդյան ուժ», «Մարմինների լողալու պայմաններ», «Դիֆուզիա»:   

Ժամանակահատված - Մայիսյան հավաք՝ երկրորդ շաբաթ: 

Նախագծի նպատակը՝

Ֆիզիկական և քիմիական փորձեր կատարելու հմտությունների, կարողությունների և գիտելիքների փոխանցումը կրտսեր դպրոցի սովորողներին: 

Խնդիրներ՝ առաջացնել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ կրտսեր տարիքի սովորողների մոտ, տարածել և փորձի փոխանակման միջոցով առավել հասկանալի դարձնել մեզ շրջապատող երևույթները:   

Ընթացքը ՝
Միջին դպրոցի սովորողները իրենց կրտսեր ընկերներին սովորեցնում են լաբորատորիայում անվտանգ աշխատելու , լաբորատոր սարքերից օգտվելու կանոնները: Ինչպես նաև կատարում են հետաքրքրաշարժ փորձեր, պատմում են փորձի ընթացքի, անհրաժեշտ նյութերի և ակնկալվող արդյունքների մասին: 

Արդյունքները նկարաշարով.

Արքիմեդյան ուժ: Մարմինների լողալու պայմանները

Пример текста


Comments
* The email will not be published on the website.