25 Oct
25Oct

Միջառարկայական կրթական նախագիծ՝ արվեստ, բնագիտություն և COP17․

Ճամփորդության վայր՝ Ք․Երևան, Հայաստանի Ազգային պատկերասրահ
Ճամփորդության օր՝ Հոկտեմբերի 28-ին , ժամը՝ 11:00-14։00
Մեկնման վայր՝ Մայր դպրոց,կայանատեղի
Ժամանում՝ նույն օրը, 14։00,Մայր դպրոց
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Նունե Թեմուրյան, Ստելլա Մնացականյան

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ:

Նախագծի նպատակը․ Ուսումնահետազոտական գործունեության ծավալում․ Արվեստի ստեղծագործության ուսումնասիրության միջոցով բացահայտել բնության երևույթների արտացոլումը գեղանկարչության մեջ, զարգացնել սովորողների դիտողականությունը, հետազոտական մտածողությունը և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը։

Սովորողները կուսումնասիրեն նկարում պատկերված բնական միջավայրը՝ լանդշաֆտը, ջուրը, երկինքը, բույսերն ու կենդանիները։ Կփորձեն բացահայտել շրջակա միջավայրի հետ փոխհարաբերությունները, ինչպես նաև քննարկել բնության բազմազանության պահպանության կարևորությունը։

Կապը COP17-ի հետ․ Նկարում պատկերված բնության ուսումնասիրությունը կդառնա կենսաբազմազանության պահպանության շուրջ քննարկման մեկնակետ։ Սովորողները կանդրադառնան մարդու և բնության փոխհարաբերություններին, կքննարկեն բնական միջավայրերի արժեքը և կառաջարկեն քայլեր՝ իրենց շրջապատում բնությունը պահպանելու համար։

Ակնկալվող արդյունք․ Սովորողները կստեղծեն ընտրված նկարի բնագիտական մեկնաբանությունը՝ համադրելով գեղարվեստական դիտարկումները, ֆիզիկական երևույթների բացատրությունները և բնապահպանական գաղափարները։ Արդյունքը կներկայացվի բլոգային պատումի, սահիկաշարի կամ «Նկարը՝ որպես բնության պատմություն» խորագրով փոքրիկ ցուցադրության տեսքով։

Մասնակիցներ՝ 

1. Թաշչյան Հայկ 9-8

2. Պապանյան Լուսինե 9-8

3. Սյուզաննա Սարգսյան 9-8

4. Մարիա Սահակյան 9-6

5. Իռենա Կյուրեղյան 9-6

6. Աստղիկ Մեղրումնի 9-6

7. Հովհաննիսյան Կարեն 9-6

8. Մնացականյան Մհեր 9-6

9. Մովսիսյան Դավիթ 9-6

10. Հարությունյան Եվա 9-6

11. Հարությունյան Մարի 9-6

12. Պլուզյան Նանե 9-6

Comments
* The email will not be published on the website.