20 Mar
20Mar

Մարտի 25-ին ՄՍԿՀ կրթահամալիրի մի խումբ սովորողներ՝ Ջինիշյան հիմնադրամի կրթական բաժնի ներկայացուցիչ և Հայաստանում ՊՀԱ համակարգող Ռուբեն Կրիկյանի հրավերով կմասնակցեն «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի և Հայաստանում Պատանի Հետազոտողների ակումբի կողմից նախաձեռնած գիտկան պիկնիկին: Այն ամենամեծ բացօթյա միջոցառումներից է համարվում, որի նպատակն է խթանել գիտությունը և STEAM(ԳՏՃՄ) առարկաները: 

Հայաստանի 15 դպրոցների սովորողներ ներկայացնում են իրենց ձեռքբերումները և բացահայտում իրենց ամենօրյա աշխատանքի տարբեր՝ հեշտ և դժվար կողմերը: Նրանք ըմբռնելի կերպով ներկայացնում են գիտությունը տարբեր տարիքի հանդիսատեսին՝ փորձերի, ցուցադրությունների և ինտերակտիվ ցուցադրությունների օգնությամբ: Գիտական խնջույքի թեման է՝ խթանենք գիտությունն ու բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը:

Հայաստանի Պատանի հետազոտողների ակումբը մեր կրթահամալիրից մի խումբ սովորողների հրավիրում է մասնակցել եկող շաբաթվա մեջ, գիտական մրցույթ - պիկնիկի: Հավաքվելու են Հայաստանի տարբեր դպրոցների սովորողներ մի տեղ և ներկայացնելու են իրենց կողմից ընտրված 3- 5 պարզ գիտափորձեր, սովորողները ծանոթանալու են միմյանց հետ ձեռք բերեն նոր փորձերի փոխանակման հնարավորություններ, իսկ ամենահետաքրիր, լավագույն ու կրեատիվ փորձերի համար թիմերը կստանան հատուկ մրցանակներ, լինելու է նաև հյուրասիրություն (փորձերը պետք է լինեն հնարավորինս պարզ, պարզ նյութերով, բայց յուրօրինակ, հետաքրիր, չկրկնվող):

Քանի որ խնջույքին սովորաբար այցելում են տարբեր տարիքի դպրոցականներ, մեր ստենդը նախատեսել ենք ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, որտեղ մեր թիմի մասնակցնրը կներկայացնեն ֆիզիկայից, քիմիայից և բնագիտությունից հետաքրքրաշարժ բայց պարզ գիտափորձեր՝ մատչելի նյութերից: 

Կրթահամալիրի թիմը կներկայացնեն Միջին դպրոցի Պատանի Հետզոտողների Ակումբի հետևյալ սովորողները՝

Գաբոյան Կորյուն 8-6

Աբրահամյան Գուրգեն 8-6

Քարամյան Անի 8-6

Խաչատրյան Անի 8-6

Աղայան Դավիթ 8-3

Թալանչյան Վահագն 8-3




Comments
* The email will not be published on the website.