07 Jun
07Jun

Հունիսի 8-ին ՄՍԿՀ կրթահամալիրի 8-րդ դասարանի մի խումբ սովորողներ՝ Ջինիշյան հիմնադրամի կրթական բաժնի ներկայացուցիչ և Հայաստանում ՊՀԱ համակարգող Ռուբեն Կրիկյանի հրավերով կմասնակցեն «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի և Հայաստանում Պատանի Հետազոտողների ակումբի կողմից նախաձեռնած գիտկան պիկնիկին: Այն ամենամեծ բացօթյա միջոցառումներից է համարվում, որի նպատակն է խթանել գիտությունը և STEAM (ԳՏՃՄ) առարկաները:

Հայաստանի 24 դպրոցների սովորողներ ներկայացնում են իրենց ձեռքբերումները և բացահայտում իրենց ամենօրյա աշխատանքի տարբեր՝ հեշտ և դժվար կողմերը: Նրանք ըմբռնելի կերպով ներկայացնում են գիտությունը տարբեր տարիքի հանդիսատեսին՝ փորձերի, ցուցադրությունների և ինտերակտիվ ցուցադրությունների օգնությամբ: Գիտական խնջույքի թեման է՝ խթանենք գիտությունն ու բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը:

Հավաքվելու են Հայաստանի տարբեր դպրոցների սովորողներ մի տեղ և ներկայացնելու են իրենց կողմից ընտրված 3- 5 պարզ գիտափորձեր, սովորողները ծանոթանալու են միմյանց հետ ձեռք բերեն նոր փորձերի փոխանակման հնարավորություններ, իսկ ամենահետաքրիր, լավագույն ու կրեատիվ փորձերի համար թիմերը կստանան հատուկ մրցանակներ, լինելու է նաև հյուրասիրություն (փորձերը պետք է լինեն հնարավորինս պարզ, պարզ նյութերով, բայց յուրօրինակ, հետաքրիր, չկրկնվող): 

Քանի որ խնջույքին սովորաբար այցելում են տարբեր տարիքի դպրոցականներ, մեր ստենդը նախատեսել ենք ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, որտեղ մեր թիմը կներկայացնի ֆիզիկայի, կենսաբանության և աստղագիտության ոլորտին առնչվող հետաքրքրաշարժ բայց պարզ գիտափորձեր՝ մատչելի նյութերից: (Փորձրի շարք՝ 1․ «Վազող ալիք»; 2․ Օպտիկական իլյուզիյա՝ Տաումատրոպ-առաջին անիմացիոն գործիքը; Գրավիտացիայի վիզուալացում, Լազերային փորձեր, լույսի սպեկտոր, սպիտակ լույս և այլն)։ Թիմն իր համար ընտրել է նաև « Մտածի՛ր գլոբալ, գործի՛ր լոկալ» կարգախոսը։

Կրթահամալիրի թիմը կներկայացնեն Միջին դպրոցի Պատանի Հետզոտողների Ակումբի հետևյալ սովորողները՝

Անժելիկա Մնացականյան- 8 դասարան

Էլիզա Տոնոյան - 8 դասարան

Բոիք Արեգ - 8 դասարան

Ինեսսա Մամայան - 8 դասարան

Անի Հարությունյան - 8 դասարան

Սոնա Այտնջյան - 8 դասարան 

Սյուզի Սարգսյան - 7 դասարան


Comments
* The email will not be published on the website.