Ջինիշյան հիմնադրամի կրթական բաժնի ներկայացուցիչ և Հայաստանում ՊՀԱ համակարգող Ռուբեն Կրիկյանի հրավերով ս․թ․ մայիսի 25-ին ՄՍԿՀ կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ կմասնակցեն «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի և Հայաստանում Պատանի Հետազոտողների ակումբի կողմից նախաձեռնած «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ին, որտեղ իրենց փորձերով հանդես կգան Հայաստանի շուրջ 25 դպրոցներում գործող «Պատանի հետազոտողների ակումբների» մասնակիցները՝ Ջինիշյան հիմնադրամի կրթական բաժնի ներկայացուցիչ և Հայաստանում ՊՀԱ համակարգող Ռուբեն Կրիկյանի հրավերով։ «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի և Հայաստանում Պատանի Հետազոտողների ակումբի կողմից նախաձեռնած ամենամյա գիտկան պիկնիկը ամենամեծ բացօթյա միջոցառումներից է համարվում, որի նպատակն է խթանել գիտությունը և STEAM (ԲՏՃՄ) առարկաները:
Հայաստանի 24 դպրոցների սովորողներ ներկայացնում են իրենց ձեռքբերումները և բացահայտում իրենց ամենօրյա աշխատանքի տարբեր՝ հեշտ և դժվար կողմերը: Նրանք ըմբռնելի կերպով ներկայացնում են գիտությունը տարբեր տարիքի հանդիսատեսին՝ փորձերի և ինտերակտիվ ցուցադրությունների օգնությամբ:
Անցկացման վայրը՝ Միջոցառումն այս տարի անցկացվելու է Գավառում՝ Մարզպետարանի հարակից հրապարակում։ Գիտական պիկնիկի թեման այս տարի տիեզերքն է, գիտական պիկնիկի հերոսները կլինեն տիեզերագնացությունն ու աստղագիտությունը։ 28-րդ գիտական պիկնիկը՝ «O, տիեզերեք և տիեզերական տարածություններ․․․!» միտված է խթանելու գիտությունն ու բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը: Այն խոստանում է լինել գիտության իրական փառատոն, որտեղ սովորողները կներկայացնեն՝ ինչպես կարելի է սիրել, զգալ և բացահայտել գիտությունը՝ փորձի, հայտնագործության և թիմային աշխատանքի միջոցով։
Հավաքվելու են Հայաստանի տարբեր դպրոցների սովորողներ մի տեղ և ներկայացնելու են իրենց կողմից ընտրված 5- 7 պարզ գիտափորձեր, սովորողները ծանոթանալու են միմյանց հետ ձեռք բերեն նոր փորձերի փոխանակման հնարավորություններ, իսկ ամենահետաքրիր, լավագույն ու կրեատիվ փորձերի համար թիմերը կստանան հատուկ մրցանակներ, լինելու է նաև հյուրասիրություն (փորձերը պետք է լինեն հնարավորինս պարզ, պարզ նյութերով, բայց յուրօրինակ, հետաքրիր, չկրկնվող): Քանի որ պիկնիկին սովորաբար այցելում են տարբեր տարիքի դպրոցականներ, մեր ստենդը նախատեսել ենք ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, որտեղ մեր թիմը կներկայացնի ֆիզիկայի, կենսաբանության և աստղագիտության ոլորտին առնչվող հետաքրքրաշարժ բայց պարզ գիտափորձեր՝ մատչելի նյութերից: (Փորձրի շարք՝ 1․ «Վազող ալիք»; 2․ Օպտիկական իլյուզիյա՝ Տաումատրոպ-առաջին անիմացիոն գործիքը; Կյանքը Մարսի վրա՝ տիեզերական կայանի մոդել, Գրավիտացիայի վիզուալացում, Լազերային փորձեր, լույսի սպեկտոր, սպիտակ լույս և այլն)։ Թիմն իր համար ընտրել է նաև հետևյալ կարգախոսը՝ «Տիեզերքը մեզ տալիս է անսահման հնարավորություններ․․․»։
Այս տարի մայիսիսի 10-ին Հայաստանի թիմը ներկայացավ նաև Վարշավայում, մեր կրթահամալիրի ավագ դպրոցից մասնակցեց է 12-րդ դասարանի շրջանավարտ Աբել Բաբայանը։
«ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը այս տարի կազմակերպվում է «Ջինիշյան» հիմնադրամի, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Գիտական պիկնիկի օրակարգ․․
Մասնակիցներ՝
1. Բաղդասարյան Յանա /7-1/
2. Իսախանյան Արինա /7-1/
3. Ստեփանյան Մարիա /7-1/
4. Շարոյան Լիլիթ /7-1/
5. Թալանչյան Գոհար /7-1/
6. Հակոբյան Անահիտ /7-1/
7. Բաբայան Աբել /12-րդ դասարան/