Գիտելիքի օրը բարձրունքին


29 Aug

#Մեզ_փնտրեք_լեռներում ...

Ճամփորդության վայրը՝ Արայի լեռ, Ծաղկեվանք
Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Մենուա Հարությունյան, Լուսինե Ներսեսյան, Քրիստինե Սահակյանց, Նունե Թեմուրյան
Համակարգող՝ Մենուա Հարությունյան
Մասնակից սովորողներ՝
6-8- րդ դասարանների սովորողներ

Երթուղին՝ Երևան-Աշտարակ-Երզնկա-Արայի լեռ,Արայի լեռ-Երզնկա-Աշտարակ-Երևան:

Ժամանակահատվածը՝
Սեպտեմբերի 1-ին,մեկնարկը՝ Մայր դպրոցից,ժամը՝ 9:00:
Վերադարձը` նույն օրը,ժամը՝ 16:00:

Նպատակը՝ 
Գիտելիքի օրվա առթիվ ուխտագնացություն դեպի Ծաղկեվանք և Արայի լեռան բարձունքի հաղթահարում:
Նկարագրությունը՝ Մենուա Հարությունյանի բլոգում

Անհրաժեշտ պարագաներ՝

Ճամփորդական ուսապարկ
հարմարավետ հագուստ, կոշիկներ
լուսանկարչական, տեսագրող սարքեր
լրացուցիչ պաշտպանիչ դիմակ
ձեռնոցներ
ախտահանիչ միջոցներ
անհատական բրդուճներ, ջուր
տաք վերնազգեստ, գլխարկ, արևապաշտպան ակնոց:

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Նախահաշիվ՝

Տրանսպորտ /գումար, վարորդ, մեքենայի մակնիշ/-
Վճարող- ծնող՝ 2000 դրամ

Comments
* The email will not be published on the website.