03 Jun
03Jun

«Լույսի միջազգային օր»․ /«ՔԵՆԴԼ» ինստիտուտ CANDLE SRI, ՀՀ ԳԱԱ և Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ/:

Հրավերի մասնակցության նախագիծ․ Իրականացման օրը՝ հունիսի 9 /09․06․2026/ Վայրը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ /Ք․ Երևան, Ավան, Աճառյան 31/;

Այս տարի միջոցառումը մեկնարկում է «Գիտություն և լույս. կիրառություններ» խորագրով։

 

Մեկնում ՝ 09․06 ժամը 09։30 /Մայր դպրոցի բակից/;

Վերադարձ՝ 09․06 ժամը 16։00 /Մայր դպրոցի բակ/; 

Պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան

Մասնակիցներ՝ Միջին և ավագ դպրոցի սովորողներ: 

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է կրթահամալիրի սովորողներին միասին տոնելու ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ․/International Day of Light 2026/

International Day of Light 2026

, որը ավանդաբար տեղի է ունենում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-16:00-ը: Ընդունելով «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հրավերը հունիսի 9-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներ մեկնելու են CANDLE SRI, որտեղ կարող են գիտական շրջայց կատարել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի լաբորատորիաներում և փորձարարական կայաններում:


ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն 2026 թվականի հունիսի 9-ին կազմակերպում է Բաց դռների օր՝ նվիրված մեծ բարերար, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանի հիշատակին։ Միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր հետաքրքրվողների համար ծանոթանալու առաջադեմ գիտությանը և բացահայտելու, թե ինչ հետազոտություններ են իրականացվում ինստիտուտի լաբորատորիաներում։ Այցելուները կկարողանան ուսումնասիրել նորարարական սարքավորումները, մասնակցել հանրամատչելի գիտափորձերի և գիտության աշխարհը բացահայտել հետաքրքիր ու հասանելի ձևով։ Միջոցառումը կանցկացվի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն՝ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում (Աճառյան 31, Երևան)։ Բաց դռների օրվա շրջանակում կանցկացվի նաև «Գիտություն և լույս. կիրառություններ» խորագրով ֆոտոպատմության մրցույթը, որը նախատեսված է 12-17 տարեկան դպրոցականների համար։ 

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել լույսի աղբյուրներին և դրանց կիրառություններին, որոնք ուղղված են նանոաշխարհի գաղտնիքների բացահայտմանը; էներգիա, տեսակները և փոխակերպումները, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ; այց ինստիտուտի փորձարարական լաբորատորիաներ; Ծանոթացում սինքրոտրոնային լույսին, ազատ էլեկտրոնային լազերներին և այլն: մասնագիտական կողմնորոշում; այցելել մագնիսական չափումների, էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի, գերբարձր վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության և մի շարք այլ լաբորատորիաներ: Ծանոթանալ՝ Գերկարճ ազդակներով ճառագայթման մոլեկուլային և բջջային էֆեկտները; Մանրէների ներբջջային pH-ի ուսումնասիրությունը ֆլյուորեսցենտային սպեկտրալուսաչափով; Փոփոխվող ալիքի երկարությամբ Ti: Sapphire լազերով ստացվել է առաջին պատկերը։ 

Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սովորողները ականատես կլինեն տարբեր գիտահանրամատչելի փորձերի, կծանոթանան ինստիտուտի գործունեությանը, պատմությանը և պարզապես մի փոքր կընկղմվեն գիտության զարմանահրաշ աշխարհ: Լույսի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային նախաձեռնություն է, որի շրջանակներում «ՔԵՆԴԼ»-ը հանդիսանում է Հայաստանի ազգային հանգույց։ Լույսի միջազգային օրը բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, կլիման և առողջապահությունը:

Մասնակիցներ՝ 

1. Մաղաքյան Դանիել 

2. Արսեն Մուրադյան 

3. Ալեքսանդր Հովհաննիսյան 

4. Վազգեն Շաքարյան 

5. Ալեն Նազարյան 

6. Աշոտ Գրիգորյան 

7. Ռաֆայել Զաքեյան 

8. Գրիգոր Միրզոյան 

9. Նարեկ Ղարիբյան 

10. Էրիկ Վանյան 

11. Վահան Առուշանյան 

12. Ռոբերտ Հակոբյան

13. Արմեն Պետրոսյան 

14. Արթուր Հարությունյան

Անժելա Մովսիսյանի ջոկատ՝

Տիգրան Գրիգորյան 

Արթուր Հարությունյան 

Դանիել Թումասի 

Էրիկ Խաչատրյան


Comments
* The email will not be published on the website.