28 Feb
28Feb

Նախագիծ՝ Ինչպես առաջացավ տիեզերքը...

Բանավեճի թեմա՝  Գիտություն և կրոն

Նախագծի մտահղացումն ու բանավեճի գաղափարը՝ «Ֆիզիկոս-աստղագետ» ընտրության խմբի սովորողներ: 

Տիեզերքի և աշխարհի ստեղծումը /գիտական՝ Մեծ պայթյուն և արարչագործական վարկածներ/:

(Բանավեճի հիմք՝ Հաշվի առնելով ուսուցման ինտերակտիվ ձևերի ներառումն ու կարևորումը կրթական համակարգում, ինչպես նաև սովորողների սեփական առաջարկն ու ցանկությունը Տիեզերագետների ընտրության խմբի մասնակիցների կողմից Տիեզերքի ծագումը թեմայի շրջանակներում՝ ներկայացնում եմ բանավեճի նախագիծ Միջին և Ավագ դպրոցի սովորողների մասնակցությամբ):

Իհարկե, գիտական աշխարհում տիեզերքի առաջացման պատճառների մասին հարցի պատասխանը մնում է բաց, և մենք գուցե  և երբեք չկարողանանք հասնել բացարձակ ճշմարտությանը։ Այնուամենայնիվ, մարդկությունը ներկայումս ունի լավ վարկածներ և նույնիսկ ապացույցներ այս թեմայի որոշ առանձին հարցերում: Եվ, բացի գիտությունից, կրոնն այստեղ, իհարկե, իր ծանրակշիռ խոսքն ունի։ Բայց արդյո՞ք տեղին է այս հարցին «կրոնական» մոտեցումը: Այս ամենով մեր բանավեճի և այս քննարկման մասնակիցները փորձեցին պարզել դա:

Նախապատրաստական աշխատանքներ՝ թեմայի ուսումնասիրում, գիտական ֆիլմի դիտում:

Հանդիպման վայր՝ Ավագ դպրոցի գրադարան


Մասնակիցներ՝ 

Խաչատրյան Աշոտ

Գրիգորյան Սարգիս

Ստեփնյան Ալեքսան

Սինհա Մաքս

Աստղագետ -ֆիզիկոս ընտրության խումբ;

Ավագ դպրոցի սովորողներ

Դասվանդողներ 

Աշոտ Տիգրանյան

Նունե Թեմուրյան


-----------------------------------------------

Գիտություն և կրոն

Հարց. Որևէ մեկը համարո՞ւմ է, որ կա կրոն և գիտություն հակամարտություն, բանավեճ, որը Հայաստանում կամ աշախարհում  այսօր ակտուալ է?

Հնագույն օրերում մարդիկ կարծում էին, որ Երկիրը հարթ է և գտնվում է 3 կետերի վրա, իսկ այսօր մենք գիտենք Մեծ պայթյունի, սև անցքերի և տիեզերքի անսահմանության մասին: Սակայն մեր գիտելիքները ևս չնչին են թվում` օրեցօր նոր բացահայտումներով ներկայացող գիտական աշխարհի տեղեկությունների համեմատ:

Տիեզերքը լի է դեռևս անհայտ ու չմեկնաբանված երևույթներով, որոնք գիտնականները շարունակում են ուսումնասիրել և բացահայտել ամեն օր: Մի շարք աներևակայելի ու ապշեցուցիչ փաստեր տիեզերքի մասին՝

1. Նյութի 99 տոկոսը դատարկությունն է կազմում: Եթե այդ դատարկ տարածությունը վերացնենք մեր ատոմներից, ապա մարդկությունը (7 մլրդ) կարող է տեղավորվել շաքարի մեկ խորանարդիկում:

2. Վեներայի վրա մեկ տարին հավասար է Երկրի վրա 224 օրվան, սակայն մեկ օրը Վեներայում հավասար է Երկրի 243 օրվան, այսինքն` օրը Վեներայում ավելի երկար է, քան տարին:

3. Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99.8 տոկոսը: Արևն այնքան մեծ է, որ նրանում կտեղավորվեր Երկրի պես 1.3 մլն մոլորակ:

4. Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ Երկրի վրա:

5. Տիեզերքը բուրում է արքայամորու, ռոմի, բեկոնի, նուշի և վառոդի բույրերով:

6. Նեյտրոնային աստղերն այնքան խիտ են, որ նյութի մեկ թեյի գդալը, որից նրանք կազմված են, ավելի ծանր է, քան Էվերեստը:

7. Այն, ինչ տեսնում է մարդու աչքը, կազմում է տիեզերքի 5 տոկոսը միայն, իսկ մնացյալ 95 տոկոսը կազմում է մթությունն ու մութ էներգիան, որի մասին մենք դեռևս քիչ բան գիտենք:

 Աշխարհի ստեղծման գիատական վարկած. Մեծ պայթյուն Վերջին տվյալների համաձայն` գիտնականները ենթադրում են, որ Տիեզերքի գոյությունն սկսվել է 13,73 ՞ 0,12 մլրդ տարի առաջ՝ սկսած այն պահից, որն անվանում են Մեծ պայթյուն: Մեծ պայթյունով Տիեզերքի ողջ նյութն ու էներգիան սփռվել են տիեզերական տարածության մեջ: Դա է եղել ժամանակի և տարածության սկիզբը` մոտավորապես 13,7 մլրդ տարի առաջ: Ըստ Մեծ պայթյունի տեսության՝ ամենասկզբում Տիեզերքի նյութն անհավանականորեն խիտ էր ու տաք, սակայն, ընդարձակվելով, սկսել է սառչել: Սկզբնապես այդ նյութը պարունակում էր հսկայական քանակությամբ արագընթաց մասնիկներ՝ այսպես կոչված քվարկներ և էլեկտրոններ: Պայթյունից հաշված րոպեներ անց այդ մասնիկները, միանալով իրար, առաջացրել են նոր մասնիկներ՝ պրոտոններ և նեյտրոններ, որոնց մի մասը միավորվել է ատոմական թանձրուկներում: Այդ փուլում Տիեզերքի նյութը գրեթե ամբողջապես կազմված էր ջրածնի և հելիումի ատոմների միջուկներից: 300 հզ. տարի անց, երբ Տիեզերքի ջերմաստիճանն անհամեմատ իջել է, էլեկտրոնների շարժման արագությունը նվազել է, և միջուկներն սկսել են դրանք «բռնել»՝ առաջացնելով ջրածնի և հելիումի ատոմներ, որոնցից և հետագայում առաջացել է Տիեզերքի ամբողջ նյութը: Տիեզերքի ընդարձակման հետ նյութը, լույսն ու ճառագայթման այլ տեսակներ ավելի ու ավելի նոսրացել են: Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց գազի հսկա ամպերն սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և այդպիսի յուրաքանչյուր ամպ վերածվել է գալակտիկայի: Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել, և գալակտիկաներն ավելի ու ավելի են հեռանում իրարից: Եթե Տիեզերքի նյութն այնքան շատ լինի, որ նրա ձգողության ուժը բավարարի ի վերջո կասեցնելու ընդարձակումը, ապա այդ ուժը գալակտիկաներին կստիպի վերստին սեղմվել և մոտենալ իրար այնքան ժամանակ, մինչև գոյություն ունեցող ամեն ինչ սեղմվի և պարփակվի մեկ կետում: Դա Մեծ պայթյունի հակառակ գործողությունն է և կոչվում է Մեծ ճայթյուն: Իսկ եթե Տիեզերքի նյութը չբավարարի այդ գործողությանը, ապա այն կշարունակի ընդարձակվել, և միլիարդավոր տարիներ հետո աստղերը կծախսեն իրենց ամբողջ միջուկային վառելանյութն ու ի վերջո կհանգչեն: 

Լոմոնոսվն իր ժամանակին նշում էր. «Սխալ է այն մաթեմատիկոսը, որը ցանկանում է չափել Աստծու կամքը կարկինով, և սխալ է այն աստվածաբանը, որը կարծում է, թե կարելի է քիմիա և աստղագիտություն սովորել Սաղմոսագըրքում»:

Գիտությունը ճանաչում է աշխարհը իր տարրերով և կառուցվածքային մասերով, բայց չի ամբողջացնում այն, որպես միասնություն և չի կարող լինել բացարձակ: Բացարձակ լինելը չի կարող նյութական աշխարհի որևէ տարր, մասնիկ կամ ամբողջ նյութական աշխարհը: Բացարձակ լինելը, հոգևոր առումով, հատուկ է միայն Արարչին: Կրոնը, իմանալով Աստծուն, բացահայտում է աշխարհի և մարդու կապը՝ ընդունելով Աստծուն որպես գերբնական սկզբունք, որպես ավելի բարձր ուժ: Հետևաբար, գիտության և կրոնի միջև, ըստ էության, գոյություն ունի խոր կապ և ընդհանուր հիմք: Բնական գիտությունները որպես մասնագիտացված գիտելիքների աղբյուր, համաշխարհային տեսանկյունից, ունեն կրոնական բնույթ, այսինքն՝ կախված են հոգևոր շահերից և հիմնված են անհատների, ինչպես նաև ամբողջ դարաշրջանի հավատքի վրա: Հետևաբար խնդիրը այնքան գիտական չէ, որքան աշխարհայացքային: Գիտությունը՝ կրոնական զգացմունքների խորությունն է, որն օգնում է մեծ գիտնականին հայտնագործություններ կատարել, քանի որ այն, ինչպես բացատրում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը՝ հոգևոր մեծ բավականություն է պատճառում տիեզերքի Ամենակարող Արարչին:

Կրոնը հասարակական գիտակցության ձև է, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ ունեցած հավատի վրա: Կրոնը կարելի է սահմանել նաև որպես մարդու և Աստծո միավորման մասին գիտություն և կազմակերված երկրպագում:

Գալիլեյո Գալիլեյը, Իսահակ Նյուտոնը, Լոմոնոսովը հավատում էին Արարչի գոյությանը։ Նրանց հավատը չէր հակասում գիտության հանդեպ ունեցած նրանց հետաքրքրությանը: Չնայած այն բանին, որ հռոմեական կաթոլիկ եկեղեցին դատապարտեց Գալիլեյին այն գաղափարի համար, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջ, Գալիլեոյի տեսակետը բոլորովին չէր հակասում Աստվածաշնչին, բայց այն հակասում էր ժամանակի եկեղեցական դավանություններին: Հիշենք Գալիլեոյի խոսքերը. «Գիտությունը խոսում է այն մասին, թե ինչ կառուցվածք ունի երկինքը, իսկ կրոնը` այն մասին, թե ինչպես պետք է այնտեղ հասնել»։ Մագիստրոս Պահլավունին նույնպես կարևորում էր, որ բնագիտությունն ու նրա բոլոր ճյուղերը պետք է նախապատրաստեն մարդկային միտքը «բնությունից վեր գտնվող» գերագույն գոյի՝ Աստծո ճանաչման համար: Նա ընդունել է Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցը, համաձայն որի` բնության, որպես Աստծո ստեղծագործության ճանաչումով, կարելի է ըմբռնել նրա՝ Արարչի էությունը: Այսօր էլ բազմաթիվ գիտնականներ ոչ մի հակասություն չեն տեսնում Արարչին հավատալու և գիտության միջև։ Իսահակ Նյուտոնի ապրած ժամանակաշրջանում կրոնն ու գիտությունը դեռ բաժանված չէին և գիտությամբ զբաղվում էին հոգևորականները: Ինքը՝ Նյուտոնը, ուներ աստվածաբանական կրթություն ու հաճախ էր կրկնում. «Մեխանիկայի օրենքները ես սահմանում եմ՝ ելնելով Աստծո օրենքներից»: Աշխարհի մեծագույն տեսական ֆիզիկոսներից մեկը՝ Ալբերտ Էյնշտեյնը, 20-րդ դարի կեսերին գրեց. «Որքան շատ հայտնագործություններ է անում գիտությունը ֆիզիկական աշխարհում, այնքան ավելի շատ ենք եզրակացնում, որ դրանց լուծումը թաքնված է հավատքի մեջ»: Կրոնը և գիտությունը բոլորովին չեն բացառում միմյանց ընդհակառակը՝ դրանք լրացնում են միմյանց և հանդիսանում են բնագիտական առարկաների ուսուցման հիմք:

Գիտությունը նախապես ստեղծվել է անձի կողմից, որը կարող է սխալ լինել: Եվ դա նորմալ է: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Գալիլեոյի աշխատությունների մոտ 40 տոկոսը սխալ էին: (Գալիլեոն պնդում էր, որ ազատ անկման արագացումը կախված չէ մարմինների զանգվածից: Բայց, իրոք, կախված է: Բանն այն է, որ այս կախվածությունը աննշան է: ազատ անկում ապրող մարմնի զանգվածը աննշան չափով փոքր է, քան երկրի զանգվածը): Բնական գիտությունների և կրոնի միջև գոյություն ունեցող հակամարտությունը եղել է, կա և երկար կշարունակվի, բայց գիտությունը չի կարող ժխտել Արարչի գոյությունը: Գիտությունը առանց կրոնի կաղ Է, առանց գիտության կրոնը՝ կույր, ասել է Ալբերտ Էյնշտեյնը: Կրոնի նպատակն է վեր հանել աշխարհընկալման միասնության գաղափարը մարդու մոտ՝ առաջարկելով գիտելիքներ, հավատքով ընկալված յուրահատուկ աքսիոմներ, որոնք խորացվում և թարմացվում են Աստծո հետ անձնական հաղորդակցման գործընթացում: Այսպիսով, գիտությունը՝ գիտելիքները ներկայացնելով փաստերի տեսքով, նպաստում է երևույթների նոր տեսակետների առաջացմանը: Ցանկացած բնագիտական դասընթաց, գիտելիքների հաղորդմանը զուգահեռ, պետք է հանգի այն մտքին, որ անընդունելի է ժխտել Երկրի ասվածաշնչյան արարումը՝ հիմնվելով մարդու կենդանական ծագման վրա : Ընդունելով Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցը՝ կարելի է ըմբռնել նրա որպես Արարչի էությունը:

Արդյո՞ք կրոնն ու գիտությունն այսօր չեն հակասում իրար:

 Կրոնը (նկատի ունենք քրիստոնեությունը), որի մասին խոսում ենք, պահպանողական է միայն կրոնական բարձր արժեքները և գաղափարները պաշտպանելու և դրանց խեղաթյուրումը կանխելու մեջ: «Պահպանողական» հասկացության տակ երբեմն նկատի առնվող հետադիմությունը հատուկ չէ քրիստոնեությանը: Այլ հարցերում քրիստոնեությունը միշտ եղել է արդիական, յուրաքանչյուր ժամանակաշրջանում բերել իր համապատասխան հորդորներն ու պատասխանները` ըստ Սուրբ Գրքի: Հավատքն ու գիտությունը երբեք չեն հակասել իրար, որովհետև բոլոր մեծ գիտնականները գրեթե բոլոր ժամանակներում եղել են հավատացյալ այն իմաստով, որ առնվազն խոստովանել և հայտարարել են գերբնական ուժի գոյությունը: 

 Եթե օրինակի համար վերցնենք միջնադարից սկսվող ժամանակաշրջանը մինչև մեր օրերը, կտեսնենք, որ բոլոր ակնառու, նշանավոր գիտնականները հավատացյալներ են եղել, եթե ոչ քրիստոնեական իմաստով, ապա գոնե հավատացել են գերբնականի գոյությանը և տիեզերքի` գերբնական բանականության կողմից ստեղծված լինելուն: Օրինակ` Գալիլեյից մինչև Նյուտոն և ապա 20-րդ դարում` Էյնշտեյն և ուրիշներ հավատացել են Աստծո գոյությանը: Իսկ քրիստոնեական կրոնը և գիտությունը կամ դրա բացահայտումները հիմնական անհամապատասխանություններ չեն ունեցել, դեռ ավելին, կրոնը տալիս է ավելի շատ պատասխաններ, քան ունի գիտությունն իր կողմից ուսումնասիրվող իրերի ու երևույթների մասին: 

Գիտությունն այսօր էլ չի կարողանում ամբողջականորեն բացատրել տիեզերքի ծագման, կյանքի առաջացման հարցերը, այլ պարզապես առաջ է քաշում տեսություններ, որոնք սպառիչ պատասխաններ չեն բերում: Սուրբ Գիրքը գիտական հիմնական տեսակետներին չի հակադրվում:

 Օրինակ` գիտության կարծիքը աշխարհի փուլային առաջացման ու զարգացման մասին համապատասխան է Սուրբ Գրքի վկայությանը: Աստվածաշունչը խոսում է տիեզերքը և աշխարհը օրերի ընթացքում ստեղծվելու մասին, բայց այդ օրերը որոշակի շրջաններ են ենթադրում և ոչ թե մեր պատկերացրած օրերը, որոնք քսանչորսժամյա հատված են ներկայացնում, քանի որ մեր ընկալմամբ օրը կապ ունի Արեգակի նկատմամբ Երկրի պտույտի հետ: Աստվածաշունչը ևս նշում է, որ այդ օրերը խորհրդանշական ժամանակահատվածներ են, որովհետև Արեգակն ստեղծվեց միայն չորրորդ օրը (Ծննդ. 1.16-19): Կրոնի և գիտության հակասություն եղել է միջնադարում, հատկապես արևմտյան Եվրոպայում, երբ Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականներն իրենց հետադիմական հայացքների պատճառով հալածում էին գիտական տեսակետներ ունեցողներին և այրում ինկվիզիցիայի խարույկների վրա: Մինչդեռ հայ իրականության մեջ տեսնում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է գիտության օրրանը, հովանավորն ու զարգացնողը: Եվ գիտությունը` լինի պատմաբանություն, լեզվաբանություն, մաթեմատիկա, տոմարագիտություն, տիեզերաբանություն և այլն, զարգանում էր Եկեղեցու ծոցում և հենց եկեղեցականների կողմից, քանի որ Եկեղեցու վարդապետներն էին զարգացնում գիտության տարբեր ճյուղերը: Կրոն և գիտությունհակամարտության սկիզբը ՄԱՀՎԱՆ մահճում գտնվող 70–ամյա աստղագետը մեծ ջանք էր թափում ընթերցելու ձեռագիր մի տեքստ։ Դա տպագրության պատրաստ իր աշխատությունն էր։ Ամենայն հավանականությամբ, նա չէր էլ պատկերացնում, որ իր գիրքը հիմնովին կփոխի մարդկանց տեսակետը տիեզերքի վերաբերյալ։ Այդ աշխատությունը նաև սուր հակամարտություն էր բորբոքելու քրիստոնեական աշխարհում։ Դրա հետևանքները զգալի են նույնիսկ այսօր։Մահամերձը Նիկոլայ Կոպեռնիկոսն էր՝ կաթոլիկ լեհ գիտնական, իսկ նկարագրված դեպքը տեղի էր ունեցել 1543 թ.–ին։ Կոպեռնիկոսի «Երկնոլորտների պտույտի մասին» աշխատության համաձայն՝ արեգակնային համակարգի կենտրոնում գտնվում է արևը, և ոչ թե երկիրը։ Այս մի քայլով՝ գիտնականը չափազանց բարդ երկրակենտրոն ուսմունքը փոխարինեց անհամեմատ ավելի պարզ մեկ ուրիշ տեսությամբ։Սկզբնական շրջանում այնքան էլ ակնհայտ չէր այն բախումը, որ առաջանալու էր դրա հետևանքով։ Բանն այն է, որ իր գաղափարները ներկայացնելիս Կոպեռնիկոսը զգուշություն էր ցուցաբերում։ Բացի այդ, կաթոլիկ եկեղեցին, որը որդեգրել էր երկրակենտրոն ուսմունքը, շատ ավելի հանդուրժողաբար էր վերաբերվում այն ժամանակվա գիտական ենթադրություններին։ Նույնիսկ ինքը պապն էր հորդորել Կոպեռնիկոսին հրատարակել իր աշխատությունը։ Երբ գիտնականն ի վերջո տպագրեց այն, խմբագիրը, վախենալով հետևանքներից, մի նախաբան գրեց, որում արևակենտրոն, կամ՝ հելիոցենտրիկ ուսմունքը ներկայացրեց իբրև մաթեմատիկական թեորիա և ոչ թե անհերքելի աստղագիտական ճշմարտություն։Հակամարտությունը սրվում է. Հաջորդ «մարտիկը» իտալացի գիտնական, մաթեմատիկոս ու ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյն էր (1564–1642 թթ.), որը նույնպես կաթոլիկ էր։ Իր պատրաստած աստղադիտակների վրա նոր ձևի ոսպնյակներ տեղադրելով՝ Գալիլեոն կարողացավ երկինքը դիտել այնպես, ինչպես ոչ ոք մինչ այդ չէր դիտել։ Իր հետազոտություններից նա համոզվեց, որ Կոպեռնիկոսը ճիշտ էր։ Ավելին, Գալիլեոն արևի վրա տեսավ կլորավուն ծակոտիներ, որոնք այսօր կոչվում են արեգակնային բծեր, ինչը հարցականի տակ դրեց շատ կարևոր մեկ ուրիշ փիլիսոփայական գաղափար, ըստ որի՝ արևը չի կարող փոփոխության ենթարկվել կամ քայքայվել։Սակայն ի տարբերություն Կոպեռնիկոսի՝ Գալիլեոն մեծ նախանձախնդրությամբ ու խիզախորեն էր պաշտպանում իր գաղափարները։ Իսկ կրոնական միջավայրը, որ տիրում էր նրա շուրջ, շատ ավելի թշնամական էր, քանի որ կաթոլիկ եկեղեցին այդ ժամանակ արդեն բացեիբաց հակառակվում էր Կոպեռնիկոսի տեսությանը։ Երբ Գալիլեոն սկսեց պնդել, որ արևակենտրոն տեսությունը ոչ միայն ճիշտ է, այլև Աստվածաշնչին ներդաշնակ, եկեղեցին հերետիկոսության շունչ տեսավ դրա մեջ։*Իրեն պաշտպանելու նպատակով Գալիլեոն գնաց Հռոմ, սակայն որևէ արդյունքի չհասավ։ 1616 թ.–ին եկեղեցին հրամայեց նրան վերջ տալ Կոպեռնիկոսի գաղափարները խրախուսելուն։ Այդպես հաջողվեց որոշ ժամանակով լռեցնել Գալիլեոյին։ Սակայն 1632 թ.–ին նա հրատարակեց մեկ ուրիշ աշխատություն, որը սատար էր կանգնում Կոպեռնիկոսի տեսությանը։ Հաջորդ տարի ինկվիզիցիան Գալիլեոյին դատապարտեց ցմահ բանտարկության։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով գիտնականի տարիքը, նրանք կարճ ժամանակ անց մեղմացրին դատավճիռը՝ փոխարինելով այն տնային կալանքով։Գալիլեոյի բախումը եկեղեցու հետ շատերի կողմից դիտվում է իբրև գիտության մեծ հաղթանակ կրոնի, իսկ ավելի լայն իմաստով նաև Աստվածաշնչի նկատմամբ։ Սակայն, ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածից, նման եզրակացությունը հիմնավոր չէ։

Անանիա Շիրակացի

Ալբերտ էյնշտեյն

ՀԱՐՑԵՐ. ԿԱՐԾԻՔՆԵՐ

Որևէ մեկը համարում է որ կա կրոն և գիտություն հակամարտություն, բանավեճ, որը Հայաստանում կամ աշախարհում  այսօր ակտուալ է?

Ես կարող եմ պարզապես վստահ ասել, որ կրոն և գիտության հակամարտությունը դարեդար  եղել է մի քանի երևույթների հետ կապված հետևյալ ոլորտներում՝ դրանցից

ա/ Տիեզերքի և աշխարհի ստեղծումն է;

բ/ Մարդու և բնության գոյությունը

գ/ Կյանքի իմաստն ու դրանից հետո հոգու գոյությունը;

Եվ այս հակամարտությունը կլինի այնքան քանիդեռ գոյություն ունի գիտությունն ու կրոնը, քանի որ գիտության դեպքում հիմքն ավելի մատերիալիստական է, իսկ կրոնի դեպքում լրիվ ուրիշ կերպ է բացատրվում այս ամենը՝  առավել հոգևոր:

Հայ իրականության մեջ դեռ երբեք գիտության և քրիստոնեության միջև  հակամարտություն չի եղել: Արևմտյան աշխարհում նման հակասություն եղել է: Եվ դրա համար կաթոլիկ եկեղեցին ի դեմս Հռոմի Հովհաննես Պողոս II պապի ներեղություն է խնդրել իր կատարած սխալների համար: Սուրբ գրքում ներկայացված են Աստվածային հայտնությունն ու աշխարհի ստեղծման հոգևոր գաղափարները, պատվիրանները այլ ոչ թե բնագիտական ճշմարտություններ: Եվ եկեղեցին եթե ասում է Աստված 7 օրում ստեղծեց ամեն ինչ ոչնչից սա չի նշանակում մեր ընկալմամբ 24- ժամյա օրը կամ ասենք մեկ ուրիշ ժամանակի միավոր: Եկեղեցին երբեք չի մտնում բնագիտական հարցերի գիտելիքների ու աշխարհընկալման պատկերացումների մեջ, այլ գիտությունը համարվում է աստվածային շնորհ, պարգև և մարդը իր գործունեությամբ շարունակում է մասնակցել արաչագործության մեջ և մարդը կարողանում է հանգել նորանոր հայտնությունների: Եվ այս առումով հայ գիտությունն ու հայ քրիստոնեությունը երբեք գժտություններ չեն ունեցել:Վերջերս Անանիա Շիրակացու հոբելյանն էինք տոնում, իսկ ով էր Անանիա Շիրակացին և ինչ էր ասում նա տիեզերքի, տիեզերագիտության մասին: Ասում էր ..

Ես կարծու եմ կրոնն ու գիտությունը չեն կարող հակադրության մեջ լինել, որովհետև նրանց գործառույթները լրիվ տարբեր են և նպատակները տարբեր են:

Մենք չենք կարող անտեսել ոչ մի գիտական նվաճում որովհետև մեր հասարակական, սոցիալական զարգացումները պայմանավորված են հենց այդ նվաճումներով:

Իսկ կրոնի ֆունկցիան, կրոնի գործառույթն ավելի շատ դաստիարակող, բարոյական նկարագիրը կերտող ինչպես նաև միավորող ֆունկցիա է: Ավելի շատ նրանք կոչված են միմյանց լրացնելու քան հակադրվելու, ես կարծում եմ:

Ալբերտ էյնշտեյնը լինելով հվատացյալ և դա ոչ մի խոչնդոտ չէր հանդիասացել իր գործունեության գիտական բացահայտումների համար:

---------------------------------------------------

Ինձ թվում է շատ հետաքրքիր զրույց էր, ավաղ անավարտ մնաց և ինչ պարզվեց,.

Պարզվեց, որ կրոն / գիտություն թեման մեր հրավիրված զրուցակիցների կամ բանավիճողների համար երբեմն շեղվում էր իր հիմնական թիրախից, և առավել ակտուալ էին դառնում այլ հարցեր, կրոնը դա սոցիալական երևույթ է , հավատը այլ բան է, յուրաքանչյուր անձի անհատական որոշումն է, սեփական տեսակետը հոգևորի մասին:

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Աշոտին Խաչատրյան, որովհետև ինձ թվում է մեր հասարակությունը կարիք ունի այսպիսի բանավեճերի, երկխոսությունների: Միասին գտնելով որոշ խնդրահարույց հարցերի պատասխաններ:

Վերջում ուզում եմ ասել, որ նոր բրիտանական նախագիծը, որի նատակն է կրոնի և գիտության հաշտեցումը, դժվար թե վերջ դնի նրանց փոխհարաբերությունների շուրջ անավարտ բանավեճերին ու դեբատներին: Այնուամենայնիվ, այն կհամախմբի նրանց՝ սեմինարիստներին և քրիստոնյա գիտնականներին ժամանակակից գիտության ուսումնասիրության գործում:


Comments
* The email will not be published on the website.