Դասական երաժշտության գարնանատոն


16 Apr
16Apr

Գարնանային տրամադրություն,  թարմություն և իհարկե  բարձրաճաշակ երաժշտություն...այսպիսին էր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում թևածող մթնոլորտը ապրիլին:

Չնայած դարաշրջանների և կոմպոզիտորական ոճերի հսկայական տարբերությանը, աշխարհի ներդաշնակության և բնության գեղեցկության մասին հավերժական թեմաների պատկերացումները զարմացնում են իրենց նմանությամբ այս երկու աշխարհահռչակ վարպետների աշխատանքներում, որոնք շատ հեռու են միմյանցից և՛ տարածական և՛ ժամանակային իմաստով:

Բոլոր ժամանակների ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի 18-րդ դարի իտալացի մեծագույն կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» իրավամբ հանդիսանում են երաժշտական բարոկկոյի ժամանակաշրջանի  (XVI-XVII դարեր)  նվաճումների գագաթնակետը: Այս ամենին ներդաշնակորեն համադրվում էին  քսաներորդ դարի երկրորդ կեսի հայտնի արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի գույնզգույն ու յուրահատուկ «Տարվա եղանակները Բուենոս- Այրեսում» ստեղծագործությունները:

Իսկ ապրիլի 15-ին իսկական օպերային հրավառություն էր՝ Օպերա-Գալա համերգ, որտեղ ունկնդրեցինք Վերդիի, Պուչինիի, Լեոնկավալոյի, Դոնիցետիի  անմար ստեղծագրծությունները՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանո մասնակցությամբ: 

Ծրագիրում՝  Ջուզեպպե Վերդի․
Բալետային երաժշտություն «Օթելլո» օպերայից; Յագոյի արիան «Օթելլո» օպերայից, Մանտուան դուքսի արիան «Ռիգոլետտո» օպերայից, Լեոնորայի արիան «Ճակատագրի ուժը» օպերայից. Օթելլոյի արիան «Օթելլո» օպերայից. Ռիգոլետտոյի, Ջիլդայի, Մանտուան դուքսի և Մադդալենայի կվարտետը «Ռիգոլետտո» օպերայից, Պյոտոր Չայկովսկի, Ջակոմո Պուչչինի  և այլն:

Ապրիլի 6-ին և ապրիլի 15-ին երաժշտասեր սեբաստացիները հնարավորություն ունեցան վայելելու հարազատ կրթահամալիրի կողմից ստացած այս բացառիկ նվերը: 

Ֆոտոշարք՝

Comments
* The email will not be published on the website.