Դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջներ


14 Aug

Յուրաքանչյուր դասընթացի ծրագրին ներկայացվող հիմնական պահանջը պետք է ուղղված լինի կրթության որակի բարելավմանըմիջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ ծառայություններ մատուցող կրթական համակարգի ստեղծմանը ահպանելով մեր ազգային  գաղափարները), ինչպես նաև գիտական և հետազոտական աշխատանքների խրախուսմանըմեր երկրի առաջ ծառացած արդի խնդիրների լուծմանըԱյն պետք է աջակցի բարձրագույն կրթական հաստատություններինապահովելով կրթության որակն ու համապատասխանությունըԱյսինքն ծրագրին ներկայացվող պահանջի  հիմքում ընկած  պետք է լինի կրթության որակն ու համապատասխանությունը:

Առարկայական դասընթացի ուսումնական ծրագիրը դասավանդողի անհատական գործիքն է, որտեղ ներկայացված  է որոշակի առարկայի  համար ուսումնական գործընթացը կազմակերպելու առավել օպտիմալ և արդյունավետ բովանդակությունըձևերն  ու մեթոդներըորպեսզի ստանա այնպիսի արդյունքորը համապատասխանում է ստանդարտի (պետական չափորոշիչներիհամապատասխանող պահանջներինԱյն կազմվում և մշակվում է կոնկրետ առարկայի դասավանդողի կողմից անհատապեստվյալ առարկայի համար և նախատեսված էորպես կանոնուսումնական տարվա կամ ուսումնական մակարդակի համարառարկայի օրինակելի կամ հեղինակային ծրագրի հիման վրատվյալ հաստատության ուսումնական ծրագրին համապատասխան:

Ծրագրին առաջադրվող պահանջներում կարևորում եմ՝

  • դասընթացի նպատակներն ու արժեքների առավելագույն բացահայտումը;
  • առարկայի բովանդակությունը;
  • ուսումնական բովանդակության բոլոր տարրերի հաջորդական դասավորությունը և միմյանց հետ նրանց փոխհարաբերությունները;
  • պարտադիր տրամաբանական կապ այլ ուսումնական առարկաների հետ;
  • միջառարկայական կապեր;
  • ուսումնական գործունեության տեսակները;
  • գիտելիքների ստուգման միջոցները;
  • վերջնարդյունքները

Ծրագրին ներկայացվող պահաջներում կարևորում եմ նաև հեղինակային յուրօրինակ նախագծերիուսուցման արդյունավետ ու հետաքրքիր մեթոդների օգտագործման առկայությունըինքնուրույնքննադատական մտածողությունըվերլուծողականությունն ու ստեղծագործականությունըհամագործակցային աշխատանքը (այլ ոչ բնավ քննությունների   ժամանակ պահանջվող նյութի անգիր անելու կարողության ամրապնդումը):

Սովորողներին փոխանցվող ուսումնական նյութըհիմնականում տեղի է ունենում դասագրքերի միջոցովորը պարունակում է տվյալ առարկայի վերաբերյալ ակադեմիական նյութիր մեջ ներառելով ինչպես փաստական գիտելիքներայնպես էլ տեսական և հիմնարար գիտելիքներ։ Իսկ գիտելիքների ստուգման միջոցները (կիսամյակային ամփոփիչ գրավորներքննություններհիմնվում են միայն չափելի գիտելիքների ստուգման վրա։ Այսինքնմենք ստուգում ենք ոչ թե կարևոր գիտելիքների յուրացումըայլ այն գիտելիքներիորոնք չափելի են։ Իսկ այդ գիտելիքները որպես կանոն չեն պահանջում քննադատական կամ ստեղծագործական մտածողություն։ Դրանք պարզապես պետք է անգիր անել և վերարտադրել։ Սա բերում է նրանոր դասավանդողներն ու սովորողները իրենց ջանքերն ուղղում են ոչ թե պետական չափորոշչում ամրագրված առանցքային հմտությունների և գիտելիքների վրաայլ պարզապես մեխանիկական մտապահմանը։ Այսպիսով՝ կրթության առանցքային պահանջներից մեկը պետք է լինի չափորոշիչ-ծրագիր-գիտելիքի ստուգում   շղթայի ներդաշակեցումը։ 

Կարծում եմ նաև ծրագրերի պահանջներում  գլխավոր շեշտը պետք է դրվի վերլուծական մտքի զարգացմանըայլ ոչ  բնավ անգիրի վրա հիմնված շտեմարաններով քննություն հանձնելու կարողությանը... նչ է ուզում ասել յուրաքանչյուր թեմաուսումնական նյութ,ստեղծագործությունինչ է այն տալիս սովորողինինչ կարևորություն կարող է ունենալ  առօրյա կյանքում): 

Այս պրոցեսում կարևորում եմ նաև որոշակի վերջնարդյունք աապահովելու  համար անհրաժեշտ միջոցների ընտրությունը (նոր գործիքների կիրառմաբ օրինակ՝  ինքնաստուգում  կամ թեստային աշխատանքներպրեզենտացիաներուսումնական մարտերբանավեճերմրցույթ-խաղ վիկտորիններվերջինս, հատկապես առավել   ակտիվացնում  և   մոտիվացիա է առաջացնում): 

(Ուսումնական ծրագրերը կազմելիս պահանջվում է հաշվի առնելՀՀ պետական կրթական  չափորոշիչների պահանջներըօրինակելի ծրագրերի համապատասխանությունըառարկայի կրթական բովանդակության պարտադիր նվազագույնի համապատասխանությունըկրթական բովանդակության ծավալների համապատասխանությունը սովորողների տարիքին և կրթական կարողություններինմոտավոր ուսումնական ծրագրով որոշված ժամային բեռի ծավալների համապատասխանությունը. սովորողների հոգեբանական և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններըդպրոցի կրթական ծրագրի նպատակներն ու խնդիրներըդպրոցի նյութատեխնիկական և մեթոդական հնարավորությունները):

Comments
* The email will not be published on the website.