12 Sep
12Sep

Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Ժամաքանակը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ, 3 կրեդիտ

Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլ.հասցե՝ nikonar@mskh.am, 094208440

Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար, էլ.փոստով

Ժամանակացույց՝ Օգոստասի 22-ից հոկտեմբերի 31;

Նոյեմբերի 4. վկայագրերի հանձնում:

Դասընթաց՝ սեպտեմբերի 12-16, Ավագ դպրոց, ՏՀՏ լաբ.

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ՝ Մոդուլը։ 

Մասնակիցների հաշվառման մատյան․ (4-րդ խումբ)

Հետազոտական աշխատանք

Թեմա 1. Առաջին պարապմունք.

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»

Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»:

Օր 1. Առաջադրանք 1

Պարապմունքն իրականցվել է համագործակցային ուսուցման «Ջիկսո» (խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ) այլընտրանքային մանկավարժական մոտեցման մեթոդով: Ինչը խմբային աշխատանքի համագործակցության նոր մշակույթ է։ Մեթոդի կարևոր պայմաններից է խմբի անդամների միջև դրական աջակցող փոխկախվածության ապահովումը։ 

Գլուխ 1 Շրջանակի նախապատմությունը.

Արժեքներ և կրթություն

1. Ինչո՞ւ է վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն դարձվում հատկապես կրթությանը: 

Ըստ Եվրոպայի խորհրդի կրթությունը հանդիսանում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման և պաշտպանության գործիք:

Ցանկացած հասարակության մեջ քաղաքացին պետք է ի վիճակի և պատրաստակամ լինի ակտիվորեն ներգրավվելու իր արժեքների ու սկզբունքների պաշտպանության գործին, որն է՛լ ավելի ակնհայտ է դառնում տնտեսական և քաղաքական ճգնաժամի ժամանակ:

2. Ե՞րբ է սկսվում քաղաքացու ժողովրդավարական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կարողության ձեռքբերումները և ինչպես է այն ընթանում: 

Ժողովրդավարական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կարողության ձեռքբերումն ու պահպանումը սկսվում է դեռ վաղ մանկության շրջանում և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Այն դինամիկ է և գտնվում է անընդմեջ զարգացման գործընթացում, որը երբեք չի ավարտվում։ Դրա հիմնական պատճառ է հանդիսանում անընդհատ փոփոխվող հանգամանքները, իրենց ապրած միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց պետք է արձագանքի քաղաքացին: Հենց դա էլ անհրաժեշտություն է առաջացնում, որ մարդիկ զարգացնեն առկա կարողունակությունները ու ձեռք բերեն նորերը:

3. Ի՛նչ դեր ունի այստեղ դպրոցը:

Երեխաների մեծ մասը հանրային տիրույթի հետ առաջին շփումն ու առնչությունն են ունենում դպրոցում, և դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը։ Մյուս ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ հետագա կրթություն ապահովող հաստատություններն ու բուհերը ևս պետք է ստանձնեն այս դերը՝ սովորողների տարիքին ու հասունությանը համապատասխան եղանակներով։

4. Ի՞նչ գլխավոր նպատակներ է ներառում կրթության տեսլականը:

Կրթության տեսլականը ներառում է չորս գլխավոր նպատակ. 

► պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության ակտիվ քաղաքացի. 

► պատրաստել աշխատաշուկային.

► ապահովել անձնային զարգացում. 

► ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Բոլոր այս 4 նպատակներն էլ անհրաժեշտ են, որպեսզի անհատները կարողանան ապրել անկախ կյանքով և որպես ակտիվ քաղաքացի մասնակցություն ունենան ժամանակակից, արագ փոփոխվող հասարակարգերին՝ բոլոր բնագավառներում։ 

5. Աշխատունակության համար մարդկանց անհրաժեշտ ո՞ր կարողունակություններ են օգնում են դարձնել նրանց ժողովրդավարական հասարակության ակտիվ քաղաքացիներ և հիմնարար նշանակություն ունեն նրանց դաստիարակության համար։ Թվարկել մի քանիսը:

Վերլուծական ունակությունը, հաղորդակցման հմտություններն ու խմբում աշխատելու ընդունակությունը: Որպես ակտիվ քաղաքացի լիազորված գործելու համար ուսումնառուները պետք է զարգացնեն հետևյալ կարողունակությունները՝ գիտելիք, հմտություն, ընկալում և վերաբերմունք: 

Իրավազորում ̸ արտոնում և կրթության եվրոպական ավանդույթներ.

Մանկավարժությունը ծառայում է ոչ միայն որպես գործիք, այլև ունի դաստիարակչական և ուսումնական նշանակություն։ 

Կրթության երկար ավանդույթը հիմնված է մարդասիրական գաղափարների վրա և ներառված է Bildung-ի հայեցակարգում. սա հարատև գործընթաց է, որը մարդկանց թույլ է տալիս իրենց կյանքի վերաբերյալ անկախ ընտրություն կատարել, ընդունել դիմացինին որպես հավասար և իմաստալից շփվել նրանց հետ։ Սա նշանակում է, որ սովորողները համարվում են իրենց ուսումնառության ակտիվ պատասխանատուներ, այլ ոչ պարզապես գիտելիք ստացողներ կամ արժեքների փոխանցման օբյեկտներ։ Ակնկալվում է, որ կրթության համակարգերը, հաստատություններն ու այդտեղ աշխատող մանկավարժներն իրենց ուսումնական գործընթացների կենտրոնում կդնեն ուսումնառուին և աջակցեն նրան անկախ մտածողություն և դատողություն ձևավորելու գործում։   

ժողովրդավարությանն ակտիվ մասնակցության կարողունակությունների ձևավորման համար առանցքը չպետք է լինի միայն գիտելիքի փոխանցումը։ Ուշադրությունը պետք է կենտրոնացնել նաև ողջամիտ պայմանների ստեղծման վրա, որտեղ ուսումնառուները կարող են զարգացնել իրենց ողջ ներուժն՝ իրենց հարմար և իրենցից ազդված եղանակներով ու արագությամբ։

Ուսումնառությունը միայն իմացական գործընթացների հարց չէ։ Այն պահանջում է գործընթացներ, որոնք ներգրավում են ուսումնառուի անձն ամբողջությամբ՝ միտք, հույզեր և փորձառություններ։ 

Շրջանակը կօգնի ձևավորել այնպիսի կրթություն, որը կապահովի մարդկությանծաղկումը, անհատների մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական արժեքների արտահայտումը հանրային մարմինների և քաղաքացիների վրա ներազդող այլ հաստատությունների միջոցով։ Շրջանակում ամրագրված կարողունակությունները սահմանում են խաղաղ եղանակով հաստատություններ կամ գործընթացներ ձևավորելու կամ վերակազմակերպելու կարողությունը՝ ժողովրդավարական հասարակություններ գեներացնելու և դրանք ամրացնելու նպատակով։ Սա ենթադրում է, որ քաղաքացիները շարժվում են առկա գործելակերպերի պահանջներով և նաև ակտիվորեն ներգրավվում են այնպիսի գործելակերպերում, որոնք համարվում են փոփոխության կարիք ունեցող։

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները և կրթական հաստատությունների համատեքստը

Խրախուսվում են ուսումնառության երեք տեսակներ։ Առաջինը՝ ինքնավստահությունը (սեփական ուժերին հավատալը) կարելի է զարգացնել ուսումնառուներին տալով առաջադրանքներ լուծելու հնարավորություններ, խրախուսելով հասնել իրենց ուզածին և գնահատանքի արժանացնելով անգամ ամենափոքր հաջողության համար։ Ուսումնառության ընթացքի՝ փորձառության վրա հիմնված և հուզական այս տիրույթը ժողովրդավարության «միջոցով սովորելն» է։ Երկրորդը՝ գիտելիքի ձեռք բերումն ու քննադատական ընկալումը, ժողովրդավարության «մասին սովորելն» է։ Երրորդը՝ տրված պայմաններում կամ իրավիճակում սեփական կարողություններն օգտագործելու ունակությունը «հանուն ժողովրդավարության սովորելն» է։2 Ուսումնառության այս երեք տեսակներն անհրաժեշտ են կրթության համընդհանուր նպատակին հետամուտ լինելու՝ ժողովրդավարական հասարակարգերում ակտիվ քաղաքացու կյանք վարելու, սովորողներին պատրաստելու, արտոնելու ու հզորացնելու համար։

Լեզու և ուսումնառություն.

 Հարկ է դպրոցում ուսումը սկսելու պահից հատուկ ուշադրություն դարձնել
ուսման լեզվի յուրացմանը, որը և´ որպես առանձին դպրոցական առարկա,
և՛ որպես այլ առարկաների դասավանդման միջոց, վճռորոշ դեր է կատարում
գիտելիքի մատչելիության և ճանաչողական զարգացման ապահովման գործում։

Լեզուն է գիտելիքի աղբյուրը, որքան շատ լեզու գիտես, այնքան շատ տեղեկատվական աղբյուրներ քեզ համար կդառնան հասանելի: Լեզվի վատ յուրացումը դոմինոյի սկզբունքով անդառնալիորեն կազդի սովորողի կողմից դպրոցական մյուս առարկաների յուրացման վրա:

Բոլոր առարկայական բնագավառներում կան լեզվական կարողունակություն
պարունակող աշխատանքներ.
► բացատրական տեքստերի ընթերցանություն և ընկալում, որոնք հաճախ
կառուցվածքով տարբեր են՝ կախված առարկայական բնագավառի
համատեքստից.
► լսել բարդ հարցերի բացատրություններն ուսուցչի կողմից.
► հարցերին պատասխանել գրավոր և բանավոր եղանակով.
► ներկայացնել հետազոտության և ուսումնասիրության արդյունքներ.
► մասնակցել թեմատիկ քննարկումների։ 

Լեզվական, հաղորդակցման և բազմալեզու հմտություններն նրանք են, որոնք պահանջվում են մարդկանց հետ արդյունավետ և ճիշտ հաղորդակցվելու համար։ Դրանք ներառում են հետևյալ ունակություններն ու
հմտությունները՝

  1. մի շարք իրավիճակներում հստակ հաղորդակցվելու ունակություն.
    սա ներառում է սեփական համոզմունքների, կարծիքների,
    հետաքրքրությունների և կարիքների արտահայտում, գաղափարների հիմնավորում և պարզաբանում, շահերի պաշտպանություն, խթանում, փաստարկում, պատճառաբանում, քննարկում, բանավիճում, համոզում
    և բանակցում.
  2. միջմշակութային իրավիճակների հաղորդակցության պահանջմունքները
  3. ճիշտ և զգայուն եղանակով պարզաբանող հարցեր տալու ունակություն այն դեպքերում, երբ դիմացինի արտահայտած մտքերը հստակ չեն կամ երբ վեր են հանված դիմացինի խոսքային և ոչ խոսքային ուղերձների
    անհամապատասխանություններ և այլն:

Օր 2. Առաջադրանք 2.

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։
    Հանդիպումների արդյունքում՝
    Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Քաղաքացիական դիրքորոշում.

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.

2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց

միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.

3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն

4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.

5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն,

6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.

7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

Ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում.

Մեր կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ զարգացող հասարակություններին, ուր մենք ապրում ենք։

Ժողովրդավարական մշակույթ, ժողովրդավարություն

Սա նշանակում է հետևել, որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ):

Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ.

Արժեքների այս շարքը ներառում է՝

1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից.

2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.

3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.

4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.

5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։ 

Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝

1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը, աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության բոլոր անդամներին.

2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն ընտրելու իրավունք

3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների ստորադասմանը.

4. գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում մյուսների իրավունքները և ազատությունները.

5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։

Իրավունքի գերակայություն.

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։

Օրենքի գերակայություն, արդարադատություն.

Մարդու իրավունքների տեսանկյունից դիմացինի՝ համոզմունքների ազատության իրավունքը

միշտ պետք է հարգել, սակայն հարգանքը չի կարող համահունչ լինել համոզմունքների

այնպիսի բովանդակության հետ, որով փորձ է արվում ստորադասել կամ խախտել մյուսների

արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Հավասարություն, արդարություն.

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին,

ժողովրդավարական գործընթացներին, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և

հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։ 

Թեմա 2, Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները:

Երրորդ հանդիպում՝ Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից
  3. Մեթոդ․ երեք խումբ ստեղծել
    առաջին խումբ՝ կրտսեր դպրոցի
    երկրորդ խումբը՝ հիմնական դպրոցի
    երեորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում չափորոշչից (20ր)
    Խմբերի ներկայացն-քննարկում (20ր)
    Արդյունքները հրապարակել բլոգներում

Օր 3. Առաջադրանք 3.

Պարապմունքն իրակականացվել է Վենի դիագրամ կրթական գործիքի օգնությամբ: Վենի դիագրամները օգնում են տեսողականորեն ներկայացնել երկու և ավել հասկացությունների նմանություններն ու տարբերությունները(առանձնահատկությունները): Վենի դիագրամը օգտագործում է շրջանակներ, որոնք համընկնում են կամ չեն համընկնում՝ ցույց տալու համար իրերի կամ իրերի վերջավոր խմբերի փոխհարաբերությունները, իրերի խմբերի ընդհանրություններն ու տարբերությունները: Համընկնող օղակները ընդհանուր են, մինչդեռ չհամընկնող շրջանակները չեն կիսում այդ հատկությունները, այլ ընդհակառակը մատնացույց են անում առանձնահատկությունները:  

V.Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները. (առանձնահատկություններ).

2) առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

7) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ. 8) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով. 

 24) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները. 

31) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու. 

32) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.

37) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար. 

8) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ. 

39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում. 

40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում. 

41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում. 

42) տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.

43) վարի առողջ և անվտանգ ապրելակերպ. 

44) բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով. 

45) տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության. 

46) ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։   

Օր 4. Առաջադրանք 4.

Չորրորդ հանդիպում.

(Մեթոդը՝ երեք բանալի, մեկ կողպեք․ Այս մեթոդը կարելի է կիրառել իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Առաջարկվում դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որոնք կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն): 

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝


Օր 5. Առաջադրանք 5.

Հինգերորդ հանդիպում.

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Նախօրոք ստեղծված խմբերով մշակել, ձևակերպել և սահիկաշարով ներկայացնել համապատախան հոդվածը: Կազմակերպել ամփոփիչ քննարկում:

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

https://my.visme.co/view/q6eg86mr-untitled-project

Վերջնարդյունքը՝

Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։


Այստեղ հարկ է նկատել, որ այս հասկացությունները՝  դիրքորոշում և արժեք, կմնան միայն գեղեցիկ խոսքեր, եթե դրանք իրականում, գործնականում կիրառություն չեն ստանում: Այդ արժեքների մասին միայն անվերջանալի ու գեղեցիկ արտահայտություններից անդադար խոսելուց, օգուտն ու արդյունավետությունը չի ավելանա, եթե դրանք չիրականացվեն և առօրյա կյանքում չօգտագործվեն: Եվ հակառակը՝  կարելի է չխոսել, բայց առօրյա կյանքն ապրել համաձայն այդ արժեքների, ապրել  այնպիսի արժեհամակարգով, որն ինքնին օգտակար է մարդուն և հասարակությանը:


Comments
* The email will not be published on the website.