Ներկայացնում է Պատանի Հետազոտողների ակումբը.
«Ես հետազոտող եմ...» - Գիտական ինտերակտիվ խաղ-մրցույթ:
Համագործակցային նախագիծ Արևեյան դպրոցի բնագետների հետ:
«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին նվիրված նախագծեր՝ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Պատանի Հետազոտողների Ակումբը մեկնարկում է բնագիտական պարզ գիտափորձերի շարքը: Այս անգամ ակումբի հետազոտողների հյուրը Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի փոքրիկ բագետիկներն են *(ղեկավար Իվետա Ջանազյան):
Մրցույթի անցկացման օրը՝ մայիսի 12:
Վայրը՝ բնագիտության լաբորատորիաներին կից սրահ:
Մասնակիցներ՝ Միջին դպրոց և Արևելյան դպրոց:
Նախագծի նպատակը՝ հետազոտական մեթոդների ներդրումը կրտսեր դպրոցների կրթական գործընթացում, պարզ, մատչելի նյութերի օգնությամբ փորձել բացահայտել մեր շուրջը տեղի ունեցող ամենասովորական երևույթները, ինչպես նաև խթանել թիմաին աշխատանքների կարևորությունը, նպաստել սովորողի ստեղծագործական և անհատական մտածողության բացահայտմանն ու զարգացմանը:
Հետազոտական մեթոդն այսօր հանդիսանում է ճանաչողության հիմնական ուղիներից մեկը, ինչը նպաստում է սովորողի ստեղծագործ աշխատանքին և բացահայտմանն ու զարգացմաննը, առավելապես համապատասխանում է երեխայի բնույթին և նրա զարգացման ժամանակակից խնդիրներին:
Գիտափորձերից բացի, մասնակիցներին կներկայացվի նաև ինտերակտիվ կառուցողական խաղեր՝ թիմային խմբերով: