25 Nov
25Nov

Ներկայացնում է Պատանի Հետազոտողների ակումբը.

«Ես հետազոտող եմ...»  - Գիտական ինտերակտիվ  խաղ-մրցույթ:

Համագործակցային նախագիծ Կրտսեր դպրոցների հետ ․/Արևմտյան դպրոց- Զառա Սեդրակյան) դպրոց-պարտեզների դասվարների, բնագետների և կրտսեր դպրոցի սովորողների հետ:

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին նվիրված նոյեմբերի 14-ին Պատանի Հետազաոտողների և Արևմտյան դպրոցի դասվար Զառա Սեդրակյանի ղեկավարած 2-3 կրտսեր դասարանների սովորողների հետ միասին իրականացվեց համագործակցային-հետազոտական նախագծ։ Պատանի Հետազոտողների Ակումբի սովորողների կողմից ներկայացվեցին հետաքրքիր բնագիտական պարզ գիտափորձերի շարք: Այս անգամ ակումբի հետազոտողների հյուրը  Արևմտյան դպրոցի 2-3-րդ դասարանի փոքրիկ բնագետիկներն են *(ղեկավար Զառա Սեդրակյան):

Մրցույթի անցկացման օրերը՝ Նոյեմբերի 14, ժամը՝ 11։00։

Վայրը՝ Միջին դպրոցի Բնագիտության լաբորատորիայի նախասրահ։

Նախագծի նպատակը՝  հետազոտական մեթոդների ներդրումը կրտսեր դպրոցների կրթական գործընթացում, պարզ, մատչելի նյութերի օգնությամբ փորձել բացահայտել մեր շուրջը տեղի ունեցող ամենասովորական երևույթները, ինչպես նաև խթանել թիմաին աշխատանքների կարևորությունը, նպաստել սովորողի ստեղծագործական և անհատական մտածողության բացահայտմանն ու զարգացմանը:

Հետազոտական մեթոդն այսօր հանդիսանում է ճանաչողության հիմնական ուղիներից մեկը, ինչը նպաստում է սովորողի ստեղծագործ աշխատանքին և բացահայտմանն ու զարգացմաննը, առավելապես համապատասխանում է երեխայի բնույթին և  նրա զարգացման ժամանակակից խնդիրներին:

Գիտափորձերից բացի, մասնակիցներին ներկայացվեց նաև ինտերակտիվ կառուցողական խաղ-հարցաշար՝ թիմային խմբերով:

Տպավորությունները գերազանցեցին մեր բոլոր սպասումներին։ Նայեք Զառա Սեդրակյանի պատրաստած տեսանյութը և ամփոփումը։




Comments
* The email will not be published on the website.