17 Oct
17Oct

Ներկայացնում է Պատանի Հետազոտողների ակումբը.

«Ես հետազոտող եմ...»  - Գիտական ինտերակտիվ  խաղ-մրցույթ:

Համագործակցային նախագիծ Կրտսեր դպրոցների հետ (Արևեյան, Արևմտյան, Հյուսիսային, հարավային) դպրոց-պարտեզների բնագետների հետ:

Ժամանակահատված՝ - «Ձմեռային հունվարյան ճամբար»․

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Պատանի Հետազոտողների Ակումբը մեկնարկում է բնագիտական պարզ գիտափորձերի շարքը: ՊՀԱ հետազոտողների հյուրը կրտսեր դպրոցի սովորողներն են՝ այս անգամ Հյուսիասյին դպրոցի 5-րդ դասարանի փոքրիկ բնագետիկներն են (ղեկավար Անժել Բլեյան):

Մրցույթի անցկացման օրը՝ հունվարի 22;

Վայրը՝ բնագիտության լաբորատորիաներին կից սրահ:

Մասնակիցներ՝ Միջին դպրոց + Հյուսիսային դպրոց, Արևմտյան դպրոց, Արևելյան դպրոց, Հարավային դպրոց:

Նախագծի նպատակը՝  հետազոտական մեթոդների ներդրումը կրտսեր դպրոցների կրթական գործընթացում, պարզ, մատչելի նյութերի օգնությամբ փորձել բացահայտել մեր շուրջը տեղի ունեցող ամենասովորական երևույթները, ինչպես նաև խթանել թիմաին աշխատանքների կարևորությունը, նպաստել սովորողի ստեղծագործական և անհատական մտածողության բացահայտմանն ու զարգացմանը:Հետազոտական մեթոդն այսօր հանդիսանում է ճանաչողության հիմնական ուղիներից մեկը, ինչը նպաստում է սովորողի ստեղծագործ աշխատանքին և բացահայտմանն ու զարգացմաննը, առավելապես համապատասխանում է երեխայի բնույթին և  նրա զարգացման ժամանակակից խնդիրներին:

Գիտափորձերից բացի, մասնակիցներին կներկայացվի նաև ինտերակտիվ կառուցողական խաղեր՝ թիմային խմբերով:



Comments
* The email will not be published on the website.