31 Jan
31Jan

Բնագիտատեխնիկական ստուգատես՝ ամփոփիչ բաց հավաք-ցուցադրություն /EXPO-2026/․

Բնագիտատեխնիկական, Հանրակրթական Դիջիթեք 2026թ. ամենամյա ստուգատեսի շրջանակում այսօր՝ հունվարի 31-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում կայացավ սովորողների տեխնիկական ստեղծագործության բաց հավաք-ցուցադրությունը։

Ցուցադրությանը մասնակցում էին նախօրոք հայտագրված մասնակիցներ՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած նախագծերով, ովքեր ցանկություն ունեն իրենց ստեղծածը ներկայացնելու, և բոլոր նրանք ովքեր ցանկություն  ունեն տեսնելու փորձելու մյուսների նախագծերը, և համագործակցելու միմյանց հետ.․.

Ցուցադրության ընթացքում ներկայացված մոդելները ստեղծվել են սովորողների ձեռքերով՝ իրենց իսկ գաղափարների և ստեղծագործական մտքի հիման վրա։ Հողմաղաց, խելացի խաչմերուկ, արևային ժամացույց, հին սարքերի նորոգված ու արդիականացված տարբերակներ, ինչպես նաև բազմաթիվ այլ  նախագծեր վկայում են սովորողների ինժեներական մտածողության, ստեղծարարության և գործնական հմտությունների մասին։ Հավաքին ներկա էին նաև այլ դպրոցներից հյուրեր՝ սովորողներ և դասավանդողներ։ Կրթահամալիրին հատուկ և ավանդական դարձած ազգային պարերգը միջոցառմանը հաղորդեց տոնական ու միավորող շունչ՝ այն վերածելով իսկական տոնի։ 

Սիրով սպասում ենք բոլորին նաև հաջորդ տարի՝ նոր գաղափարներով, նոր նախագծերով և նոր համագործակցություններով։





Comments
* The email will not be published on the website.