Զարգացնենք կրթական համակարգը միասին.


21 Jul

Հանրակրթության պետական առարկայական չափորոշչի և ծրագրի առցանց քննարկում Zoom հարթակում /ֆիզիկա/

21.07.2020 թ.- «Ֆիզիկա» օրինակելի ծրագրի նախագծի լրամշակող փորձագիտական խումբ.

«Ֆիզիկա» - լրամշակող խմբի ղեկավար Արտաշես Թորոսյան

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  կրթական ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ ֆիզիկա առարկայական ծրագրի առցանց քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին «Ֆիզիկա» առարկայի օրինակելի ծրագրերի նախագծի լրամշակող փորձագիտական խմբի անդամներ, ֆիզիկայի մասնագետներ՝ Գագիկ Մելիքյանը, Գագիկ Թոփչյանը, Բիլոր Կուրղինյանը, Աստղիկ Խաչատրյանը, Անուշ Դանիելյանը և  հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող շուրջ 300 ֆիզիկայի ուսուցիչներ: 

Քննարկումը տեղի ունեցավ երկու փուլով: Սկզբից ներկայացվեց, թե ինչի հիման վրա է կազմվել չափորոշիչները, իսկ երկրորդ փուլում առաջարկկություններ, հարցերն ու պատասխանները: 

Ծրագրի ղեկավարը նշեց, որ Ֆիզիկա առարկայի(տիեզերքը և ամբողջ ֆիզիկան)  բովանդակությունը ձևավորվում է համախմբվելով հետևյալ 3 հիմնարար գաղափարների շուրջ՝

1.Շարժում և փոխազդեցություն; 

2.Նյութի կառուցվածք և հատկություններ; 

3.Ֆիզիկական դաշտեր: 

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ ամբողջ ծրագիրը կազմվել է այդ հենքի վրա , որը շատ հարմար ձև է:

Այնուհետև խոսվեց, թե ինչի հիման վրա  է կառուցվում առարկայի բովանդակությունը: Դրանք առանցքային,  մի շարք ընդհանրական խաչվող հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում:  Ներկայացվեցին դասարանների ծրագրերում տեղ գտած փոփոխություններն ու նպատակահարմարությունները, դասաժամերի քանակն ու լաբորատոր պայմանների առկայության անհրաժեշտությունը: 

Ծրագիրը ներկայացնելուց հետո, արագ ծավալվեց բավականին ակտիվ ու բովանդակային քննարկում:

Ուրախալի են այս տարվա  ծրագրում տեղ գտած որոշակի փոփոխություններն ու ուսումնական գործունեության մեջ ներմուծված առավել համարձակ մոտեցումները: Մասնավորապես՝  ծրագրի  ուսումնական գործունեության տեսակներում այս անգամ ներառվում է նաև հետազոտական, նախագծային աշխատանքները, այն, ինչը մեր կրթահամալիրի հեղինակային ծրագրերում հիմնական ուսուցման ձևերից է հանդիսանում արդեն շատ վաղուց: Դե, մեզ համար արդեն սովորական է, սակայն շատերի համար նորություն, երբ սովորողը դառնում է նաև հետազոտող և անձամբ ինքն է պլանավորում ու կազմակերպում իր նախագծային հետազոտական աշխատանքը: Մանրամասն ներկայացվեց նախագծային աշխատանքի պլանավորումը, ընթացքը, կատարման փուլերը, ուսումնառության այս ձևի արդյունավետությունը (Մեջբերում՝ Պետական չափորոշիչների կետ 43. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ իր ընտրած առարկայից կամ առարկաներից): Կարևորություն տրվեց նաև միջառարկայական նախագծերին: Ծրագրում նկատելլիորեն կրճատվել են տեսական աշխատանքները(30%), փոխարենը ավելանալով գործնականը(40%): Որոշակի չափով կրճատվել է նաև աստղագիտությունը:

Չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, հետևաբար, ունենք առնվազն մի քանի տարի՝ այն փորձարկելու և անհրաժեշտ լրամշակումներ կատարելու համար։ Այս ժամանակահատվածն օգտագործվելու է ուսուցիչների վերապատրաստման և անհրաժեշտ ուսումնական նյութերի պատրաստման համար, և, առհասարակ, բոլոր փոփոխությունների նպատակն է հնարավորինս աջակցել ուսուցիչներին և նպաստել, որ սովորելու միջավայրը դառնա առավել արդյունավետ: 

ՄՍԿՀ-ի կողմից շնորհակալություն հայտնեցի մանրամասն քննարկման համար, մեկ անգամ ևս նշեցի նախագծային աշխատանքի կարևորությունն, առաջարկեցի արեգակնային էներգիայի ներառումը դասագրքերում, հաշվի առնելով դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը մեր տարածաշրջանում:

Կից տեղադրում եմ տեսանյութեր այսօրվա քննարկումից.

Comments
* The email will not be published on the website.