06 Jun
06Jun

Գաֆէսճեան արվեստի կենտրոն 

/Ժամանակակից արվեստի կենտրոն Երևանում՝ Կասկադ, Թամանյան 10

Ամառային հետաքրքիր կրթական, ժամանցային ծրագրիր՝ 

«Ժամանակի ճանապարհորդներ...»

Հունիսի 10 /Չորեքշաբթի/

«Ժամանակի ճանապարհորդներ» կրթական ծրագիրը նվիրված է Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։ Այն հիմնված է «Կոլեկցիոների ներաշխարհում» ցուցադրության վրա։

Կրթական ծրագրի նպատակն է վերաիմաստավորել «Գաֆէսճեան Արթ Թրասթ» հավաքածուն՝ դիտարկելով այն որպես անձնական պատմությունների, հիշողությունների և արժեքների արտացոլում՝ հիմնված Ջերարդ Գաֆէսճեանի կյանքի և ժառանգության վրա։

Մասնակիցները կդառնան ժամանակի ճանապարհորդներ, որոնք կբացահայտեն ոչ միայն թանգարանի ցուցանմուշները, այլ նաև կոլեկցիոների ներաշխարհը, տեսլականը և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած դերը՝ իր անձնական հավաքածուի միջոցով։ 

Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու կոլաժային նկար-պատումներ ցուցադրությանը ներկայացված արվեստանմուշների փոքր լուսանկարներով՝ կապելով դրանք Ջերարդ Գաֆէսճեանի կերպարի հետ։

Կրթական ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։

Քաղաքային տրանսպորտի կանգառ՝ Առնո Բաբաջանյան / Րաֆֆի (ՄՍԿՀ Միջին դպրոցի մոտի կանգառից՝ 99  համարի ավտոբուսով)։

Մասնակիցներ՝

  1. Դանիել Մաղաքյան
  2. Արսեն Մուրադյան 
  3. Ալեքսանդր Հովհաննիսյան 
  4. Ալեն Նազարյան 
  5. Աշոտ Գրիգորյան 
  6. Ռաֆայել Զաքեյան 
  7. Գրիգոր Միրզոյան 
  8. Նարեկ Ղարիբյան 
  9. Էրիկ Վանյան 
  10. Վահան Առուշանյան 
  11. Ռոբերտ Հակոբյան

Կարինե Պետրոսյանի ջոկատ՝ Արմեն Պետրոսյան, Արթուր Հարությունյան
Անժելա Մովսիսյանի ջոկատ՝ Տիգրան Գրիգորյան, Արթուր Հարությունյան, Դանիել Թումասի, Էրիկ Խաչատրյան

Էմմա Այվազյանի ջոկատ՝ Վազգեն Շաքարյան


Comments
* The email will not be published on the website.