Փոքր մարմինների չափերի որոշումը շարքերի մեթոդի կիրառման եղանակով։
Ինչպե՞ս որոշել այն մարմինների չափերը, որոնք այնքան փոքր են, որ անհնար է դրանք անմիջապես չափել քանոնով...
Նպատակը․ Ուսումնասիրել փոքր չափեր ունեցող մարմինների (ցորենի հատիկ, բրինձ, լոբի, ձավար, ուլունքներ, գրքի թերթ, մետաղալարի տրամագիծ և այլն) չափերը՝ կիրառելով շարքերի մեթոդը, առաջարկիր այլ մեթոդներ։
Փոքր չափեր ունեցող առարկաների չափումը (մեկ միլիմետրից փոքր) չափումը ուղղակի մեթոդներով, հաճախ դժվար է կամ անհնարին, հնարավոր չէ որոշել միայն սովորական քանոնի օգնությամբ։ Այդպիսի դեպքերում կիրառվում են անուղղակի չափման մեթոդներ, որոնցից առավել կիրառվողներն են՝ շարք կազմելու մեթոդը, խոշորացված լուսանկարների միջոցով չափման մեթոդը։ Այս նախագծում կդիտարկվեն նշված մեթոդներիըից շարքի մեթոդը՝ գործնական օրինակներով։
Մեթոդ 1․ Շարք կազմելու մեթոդ․
Անհրաժեշտ նյութեր և սարքեր․ Փոքր նույնանման առարկաներ (ոլոռ, կորեկ, ցորեն, բրինձ, ուլունք և այլն)։ Քանոն (միլիմետրային սանդղակով)։ Ընտրում ենք մի քանի նույնատիպ փոքր առարկաներ։ Դրանք դասավորում ենք միմյանց մոտ, մեկ ուղիղ շարքով՝ այնպես, որ մասնիկները ամուր հպվեն իրար։ Քանոնի օգնությամբ չափում ենք շարքի ընդհանուր երկարությունը։ Հաշվում ենք շարքում ընդգրկված մասնիկների քանակը։ Ստացված տվյալները գրանցում ենք աղյուսակում։ Կիրառում ենք բանաձևը՝ մեկ մասնիկի միջին չափը որոշելու համար՝ d=L/N; որտեղ` L— շարքի ընդհանուր երկարությունն է, N— մասնիկների քանակը, d— մեկ մասնիկի միջին չափը։
Օրինակ 1․ Ոլոռի չափում Շարքի երկարությունը՝ 1.5 սմ = 15 մմ Մասնիկների քանակը՝ 17:
d= 15 մմ/17=0,88մմ։
Օրինակ 2․ Ձավարահատիկի երկարության չափումը՝ Շարքի երկարությունը՝ 5 սմ = 50 մմ Մասնիկների քանակը՝ 24
Հուշում! Որքան մեծ է շարքում ընդգրկված մասնիկների քանակը, այնքան ճշգրիտ է ստացվում չափման արդյունքը։
