Ինքնուրույն անցնում ենք ճանաչման մե՛ր ճանապարհը…


27 Sep
27Sep

Ամենաարտասովոր ու հետաքրքրաշարժ ուղղու­թյուններ՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնա­ցու­թյուն, ծանոթացում ամեն տեսակ թռչող սարքերի, դրանց աշխատանքի սկզբունքի ու ստեղծման պատմությանը, ամենատարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի հետ: 

Անցած շաբաթ «ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության ղեկավար Ավետիք Գրիգորյանի հրավերով մեր «Աստղագետ-ֆիզիկոս» ընտրության խմբի 7-րդ դասարանի սովորողներով ներկա գտնվեցինք «Քվանտ» վարժարանում գործող տիեզերագի­տա­կան խմբի պարապմունքին: Այստեղ  նույնպես, ինչպես և մեր պարապմունքներին, ազատ, հետաքրքիր զրույցի ձևով անցկացվող հանդիպումների ընթացքում սովորողները անցնում են ճանաչման այն նույն ճանապարհը, ինչ որ ան­ցել է մարդն այդ բնագավառներում՝ քարե դարից մինչև մեր օրերը: Սկսում ենք ամենապարզ, առօրյայից հայտնի պատկերացումներից, քայլ առ քայլ գալիս ու, ամեն ինչ լիովին հասկանալով, հասնում բավական լուրջ գիտե­լիք­ների: Իսկ մեր սովորողից պահանջվում է միայն հետաքրքրություն:

Հուսով ենք, որ համագործակցությունը շարունակական կլինի, և մեզ համար նոր հնարավորություններ կստեղծի՝  նպաստելով այդ ոլորտում առավել շոշափելի զարգացումներին:

Comments
* The email will not be published on the website.