Լույսի միջազգային օր


06 Jun
06Jun

Նախագիծ՝ Լույսի միջազգային օր CANDLE SRI-ում:

Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 9-ը:

Ընդունելով «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հրավերը հունիսի 9-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներ մեկնելու են CANDLE SRI, որտեղ կարող են գիտական շրջայց կատարել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի լաբորատորիաներում և փորձարարական կայաններում:

Նպատակը՝ 

  • սովորողներին ծանոթացնել  լույսի աղբյուրներին և դրանց կիրառություններին, որոնք ուղղված են նանոաշխարհի գաղտնիքների բացահայտմանը;
  • էներգիա, էներգիայի աղբյուրներ;
  • Էներգիայի տեսակները և փոխակերպումները, այլընտրանքային էներգիա;
  • այց ինստիտուտի փորձարարական լաբորատորիաներ;
  • Ծանոթացում սինքրոտրոնային լույսին, ազատ էլեկտրոնային լազերներին և այլն:

Ճամփորդության մեկնարկ՝ 

Մեկնում

10:00-երթուղայինների հրապարակ, վերադարձ-15:00:

Ճամփորդության գումարը՝ 500 դրամ:

Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ:

Միջին դպրոց, 8-րդ դասարան

Մասնակիցներ՝ 8-րդ դասարան

1.Զարգարյան Էլեն 8-7

2.Տեր Սարգսյան Էդիտա 8-7

3.Հարությունյան Նինա 8-7

4.Չոլախյան Սյուզի 8-7

5.Գոմցյան Արսեն 8-4

6.Կնյազյան Գագիկ 8-4

7.Թորոսյան Ալեն 8-4 

8.Գրիգորյան Տիգրան 8-5

9.Եղիազարյան Լուիզա 8-5

Սպասվող արդյունք՝  պատումներ բլոգում, տեսանյութեր:

Ակնկալվող արդյունք՝

  • սովորողների տպավորությունների ներկայացումը բլոգում՝ պատումի տեսքով;
  • ֆոտոշարերի կամ տեսանյութերի հրապարակում: 


Մարդիկ հազվադեպ են մտածում այդ մասին, բայց լույսը կարևոր դեր է խաղում բոլոր կենդանի էակների կյանքում: Հիմնարար մակարդակում լույսը կյանքի աղբյուր է (ֆոտոսինթեզ):

Ի գիտություն.

Լույսի միջազգային օրը մայիսի 16-ն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես հաստատված ամսաթիվը հաստատուն է և տարեցտարի չի փոխվում: Սա գիտության, լուսավորության և կրթության զարգացման կարևոր ամսաթիվ է:

1960 թվականի մայիսի 16-ին առաջին անգամ տեղի ունեցավ լազերի ցուցադրումը, որը ներկայացնում էր ֆիզիկոս և ինժեներ Թ. Մայմանը:

Comments
* The email will not be published on the website.