«Լույսի միջազգային օր»․ /«ՔԵՆԴԼ» ինստիտուտ CANDLE SRI, ՀՀ ԳԱԱ և Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ/;
Այս տարի միջոցառումը մեկնարկում է «Լույս, գիտություն, նորարարություն» խորագրով։
Հրավերի մասնակցության նախագիծ․
Իրականացման օրը՝ հունիսի 9 /09․06․2025/
Վայրը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ /Ք․ Երևան, Ավան, Աճառյան 31/;
Մեկնում ՝ 09․06 ժամը 09։30 /Մայր դպրոցի բակից/;Վերադարձ՝ 09․06 ժամը 16։00 /Մայր դպրոցի բակ/;
Պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Գայանե Մխիթարյան, Էմմա Այվազյան;
Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ:
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է կրթահամալիրի սովորողներին միասին տոնելու ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ, որը ավանդաբար տեղի է ունենում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-16:00-ը: Ընդունելով «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հրավերը հունիսի 9-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներ մեկնելու են CANDLE SRI, որտեղ կարող են գիտական շրջայց կատարել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի լաբորատորիաներում և փորձարարական կայաններում:
Նպատակը՝
Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սովորողները ականատես կլինեն տարբեր գիտահանրամատչելի փորձերի, կծանոթանան ինստիտուտի գործունեությանը, պատմությանը և պարզապես մի փոքր կընկղմվեն գիտության զարմանահրաշ աշխարհ: Լույսի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային նախաձեռնություն է, որի շրջանակներում «ՔԵՆԴԼ»-ը հանդիսանում է Հայաստանի ազգային հանգույց։ Լույսի միջազգային օրը բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, կլիման և առողջապահությունը:
«Լույսի միջազգային օր» /«ՔԵՆԴԼ» ինստիտուտ CANDLE SRI/;
Այս տարի միջոցառումը մեկնարկում է «Լույս, գիտություն, նորարարություն» խորագրով։
Այն ուսումնասիրում է լույսի դերը գիտության, մշակույթի և արվեստի, կրթության և կայուն զարգացման, ինչպես նաև այնպիսի բազմազան ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, հաղորդակցությունը և էներգետիկան։
Տոնի ի հայտ գալուն նախորդել է Լույսի և լույսահենք տեխնոլոգիաների միջազգային տարվա (IYL2015) անցկացման գաղափարը, որն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 2015 թվականին: Միջոցառման հաջողությունը դրդել է այս կազմակերպության մի շարք ներկայացուցիչների քննարկել մարդու կյանքում լույսի դերին նվիրված ամենամյա տոն սահմանելու մասին բանաձև: Այդ տարի 147 երկրներում անցկացվեց ավելի քան 13,000 միջոցառում՝ նվիրված լույսի դերին գիտության, մշակույթի, արվեստի, բժշկության և մարդկային առօրյա կյանքում։
Լույսը կենտրոնական դեր է խաղում մարդու գործունեության մեջ։ Ամենահիմնարար մակարդակում, ֆոտոսինթեզի միջոցով, լույսը կյանքի ծագման աղբյուրն է։ Լույսի ուսումնասիրությունը հանգեցրել է խոստումնալից այլընտրանքային էներգիայի աղբյուրների, հիվանդությունների ախտորոշման և բուժման տեխնոլոգիաների ոլորտում բժշկական նշանակալի առաջընթացի, բարձր արագությամբ ինտերնետի ստեղծման և բազմաթիվ այլ հայտնագործությունների, որոնք հեղափոխություն են մտցրել հասարակությունում և ձևավորել տիեզերքի մասին մեր ընկալումը։ Այս տեխնոլոգիաները մշակվել են լույսի հատկությունների վերաբերյալ դարավոր հիմնարար հետազոտությունների ընթացքում՝ սկսած Իբն ալ-Հայթհամի «Քիթաբ ալ-Մանազիր»-ից (Օպտիկայի գիրք), որը հրատարակվել է 1015 թվականին, և ներառյալ Այնշտայնի 20-րդ դարի սկզբին արված աշխատանքը, որը փոխեց ժամանակի և լույսի մեր ընկալումը։