Մայիսյան հավաքի շրջանակում ներկայացնում ենք մեր կրթահամալիրի և վրացի գործընկերների Պատանի հետազոտողների ակումբի մասնակիցների հետ միասին համատեղ իրականացրած «Կյանքի էլիքսիր» նախագիծը, որը նվիրված է անտիօքսիդանտների հատկությունների և մարդու առողջության վրա դրանց ազդեցության ուսումնասիրմանը։
Կրթահամալիրի 9-րդ դասարանի սովորողներ՝ Նանե Սահակյանը, Աստղիկ Գաբոյանը, Գայանե Ալոյանը, Անգելինա Ադամյանը, Արևիկ Ջառահյանը, Մհեր Պետրոսյանը Անին, Մարիան և մյուս մասնակցները արդեն երկու ամսից ավել է իրականացնում են անտիօքսիդանտներ թեմայով հետազոտություններ, պարզում,թե Հայստանում աճող ո՞ր ամենատարածված մրգերի, խոտաբույսերի մեջ են նրանք առավել շատ։
Վրացի հասակաիցներն էլ նույն նախագիխն իրականացնում են իրենց տեսանկյունից, և երկշաբաթյա ընդմիջումներով zoom հանդիպումներին կիսվում իրենց ընկերների հետ։ Ուսումնասիրեցինք հին հայկական ձեռագրերը։ Հայտնաբերեցինք իրական պատմական գաղափարներ առողջության և երկարակեցության մասին։ -Անցյալում մարդիկ արդեն փնտրում էին ավելի երկար ապրելու եղանակներ։ Հինում հայոց արքաները իսկապես խմում էին հատուկ բաղադրատոմսով պատրաստված ըմպելիք (էլիքսիր), որը ներկայացվում էր որպես կյանքը երկարացնող կամ երիտասարդացնող աստվածային ըմպելիք։ Այն պարունակում էր տարբեր բուժիչ խոտաբույսերի, մեղրամոմի, գինու և այլնի թուրմ։

Մեր հանդիպումների և փորձերի ընթացքում սովորողները ուսումնասիրեցին «Կյանքի էլիքսիրի» գաղափարը և այն, թե ինչպե՞ս են հակաօքսիդանտները նպաստում առողջության պահպանմանն ու երկարակեցությանը։ Որոշեցին փնտրել սկզմնաղբյուրները «Կյանքի էլիքսիրի»-ի հնագույն բաղադրատոմսը՝ այցելելով Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի մեծ պահոցը։
Մենք ուսումնասիրեցինք հին հայկական ձեռագրերը և այտնաբերեցինք իրական պատմական գաղափարներ առողջության և երկարակեցության մասին։ -Անցյալում մարդիկ արդեն փնտրում էին ավելի երկար ապրելու եղանակներ։
Տեղեկացանք, որ հնում հայոց արքաները խմում էին հատուկ բաղադրատոմսով պատրաստված ըմպելիք (էլիքսիր), որը ներկայացվում էր որպես կյանքը երկարացնող կամ երիտասարդացնող աստվածային ըմպելիք։ Այն պարունակում էր տարբեր բուժիչ խոտաբույսերի, մեղրամոմի, գինու և այլնի թուրմ։ Նրանք մեծ կարևորություն էին տալիս թեյերին, գինիներին և տարբեր բուժիչ խոտաբույսերին՝ ուժն ու երիտասարդությունը պահպանելու նպատակով։ Սա ցույց է տալիս, որ բնության ուժի և բուժիչ հատկությունների մասին գիտելիքը վաղուց ի վեր եղել է մեր մշակութային ժառանգության մի մասը։Այնուհետև մենք այս ավանդույթը կապեցինք ժամանակակից գիտության հետ։ Հակաօքսիդանտները բնական միացություններ են, որոնք պաշտպանում են մեր բջիջները վնասումից և նպաստում օրգանիզմի առողջ գործունեությանը՝ դանդաղեցնելով ծերացման գործընթացները։ Մեր իրականացրած պարզ փորձը խնձորի միջոցով դրա ակնառու օրինակն էր․ կիտրոնի հյութով մշակված կտորը ավելի երկար պահպանեց իր թարմ տեսքը, քանի որ վիտամին C-ն հանդես եկավ որպես հակաօքսիդանտ։ Նույն կերպ, մրգերում, թեյերում և բույսերում պարունակվող հակաօքսիդանտները պաշտպանիչ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա։Մենք նաև ուսումնասիրեցինք բուսական թեյերի հատկությունները՝ պարզելով, որ դրանք ոչ միայն հաճելի և հանգստացնող ըմպելիքներ են, այլև հարուստ են հակաօքսիդանտներով։ Դրանք օգնում են նվազեցնել սթրեսը, ամրապնդել իմունային համակարգը և նպաստել ընդհանուր առողջությանը։
Այսպիսով, ի՞նչ եզրակացության եկանք։ «Կյանքի էլիքսիրը» որևէ կախարդական դեղամիջոց չէ։ Այն թաքնված է բնության պարգևների՝ բույսերի, մրգերի և թեյերի մեջ, որոնք մեզ տալիս են էներգիա, հավասարակշռություն և պաշտպանություն։ Հայկական ավանդույթներն ու ժամանակակից գիտությունը միասին մեզ հիշեցնում են, որ բնությունն ինքն է առաջարկում առողջ և երկար կյանք վարելու կարևոր միջոցները։
