Կորոնավիրուսը - բնության հաղորդագրությունն է...


05 Jun

 Հունիսի 5-ին՝  շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, Միջին դպրոցի  8-րդ դասարանի սովորողների հետ կազմակերպած առցանց քննարկման շրջանակներում ևս մեկ անգամ անդրադարձ կատարեցինք կորոնավիրուսի, որպես բնության կողմից մեզ ուղարկված  հաղորդագրությանը, իսկ վերջում անցկացրեցինք  օրվան նվիրված (kahoot-ով կազմված) խաղ-մրցույթ՝ 

Շրջակա միջավայր - «Անտեսանելի թշնամի»

Այս յուրօրինակ ուղերձն ամբողջ մարդկությանը՝  COVID19 պանդեմիան, ևս մեկ տագնապի ազդանշան է Երկիր մոլորակի բնակչությանը, որտեղ հստակ մատնանշվում է, որ վնասելով բնությունը մենք ոչնչացնում ենք այն համակարգը, որն աջակցում է մարդու կյանքին, դրանով իսկ խոչընդոտելով սեփական գոյատևմանը: Մարդկային գործունեության արդյունքում աննախադեպ կրճատվել են բուսական և կենադանական աշխարհի կենսաբազմազանությունը, այն հիմքը, որն աջակցում է հողի և ջրի տակ գոյություն  ուեցող կյանքը: Այն ազդում է մարդու առողջության բոլոր ասպեկտների վրա՝  ապահովելով մաքուր օդ և ջուր, սնունդ, գիտական գիտելիքներ և նոր աղբյուրներ բժշկության  համար, դիմադրելու բնական հիվանդություններին և մեղմելու կլիմայական փոփոխության հետևանքները:  Այս ցանցի մեկ տարրը փոխելը կամ ջնջելն ազդում է ողջ կյանքի էկոհամակարգի վրա և կարող է հանգեցնել բացասական հետևանքների: 

Միջին հաշվով յուրաքանչյուր չորս ամիսը մեկ մարդկանց մոտ հայտնաբերվում են նոր ինֆեկցիոն հիվանդության ախտանիշներ: Մարդկանց մեջ առաջացող բոլոր վարակիչ հիվանդությունների 75 տոկոսը կենդանական ծագում ունեն, այսինքն՝ կենդանիներից փոխանցվում են  մարդկանց: Հետագա բռնկումները կանխելու նպատակով անխրաժեշտ է դադարեցնել վայրի բնության օբյեկտների առևտուրն ու կենդանիների բնակատեղերի ոչնչացումը: Առողջ էկոհամակարգը կպահպանի մեզ հիվանդություններից, քանի որ տեսակների բազմազանությունը կդժվարացնի հիվանդածին միրոօրգանիզմների արագ տարածմանը: 

Մենք այլևս չենք կարող վերադառնալ մեր սովորական կյանքին, կարծես ոչինչ չի պատահել: Մենք պետք է վերականգնենք բնությունը  ներդաշնակ ապրելով նրա հետ միասին, այլ ոչ թե մարտնչելով ու պայքարելով նրա դեմ: Մենք պետք է կանգնեցնենք կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուտը, քչացնենք մթնոլորտի թունավոր արտանետումների և տիեզերական աղբի թափոնների քանակը, պայքարենք օդի աղտոտվածության և բնության մեջ պլաստիկե արտանետումների դեմ, գտնենք  էներգիայի և կյանքի համար անհրաժեշտ այլընտրանքային միջոցներ, այլապես ուշ կլինի:

Անգործությունն ու անուշադրությունը մարդկությանը կբերի փակուղի, չմոռանանք, որ առանց բնության, երկրի վրա կյանքն ուղակի  անհնար կլինի:

Comments
* The email will not be published on the website.