ՀՈՒԼԻՍ – ՕԳՈՍՏՈՍ


20 Jul

ՀՈՒԼԻՍ – ՕԳՈՍՏՈՍ

Հուլիսն ամռան ամենաքաղցր ամիսն էՄենք դեռ կարող ենք լուսաբացը դիմավորել առավոտյան ժամը 3-ինկամ էլ ընդհանրապես չքնելԱվելին՝ ամենաքաղցր մրգերն ու հատապտուղները ճաշակելճամփորդելպարել  ու զովանալ մեղմ քամուցլողանալ ու արևահարվել

Իսկ օգոստոսը դեղնա-նարնջագույնի էՄեղրի,  խնձորի մուրաբայի ու հասած խաղողի՝ կապտաբորդո գույներից մինչև  զմրուխտե կանաչ

Իսկ ինչ պետք է հասցնենք անել ամռան ընթացքում

Հուլիս - օգոստոսի անելիքներ.

  • Մեթոդական, առարկայական, ծրագրային աշխատանքներ, դասընթացի ծրագիրերի կազմում և մշակում, նոր ծրագրերի նախագծերի ստեղծում  (ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագրի նախագծի ստեղծում):
  • Հայրենագիտական-ստեղծագործական ընտանեկան ճամբար Արատեսում. մեղվաբուծության ուսումնասիրում, հայրենաճանաչություն, ընթերցանություն, աստղադիտակի փարձարկում:
  • Հեռավար փաթեթի ստեղծում (հեռավար ուսուցմամբ սովորողների համար ուսումնական արձակուրդային շրջանի ընթերցարանների, աշխատանքային, ինքնակրթության փաթեթների ստեղծում):
  • Ամառային բնագիտական ընթերցանության ցանկի ստեղծում:
  • Ջոն Դոլթոն բնագիտական կայքի վարում (մասնավորապես՝ թարգմանություններ. Կարլո Ռովելլի Յոթ էտյուդ ֆիզիկայից գրքի թարգմանություն):
  • Լաբորատորիայի թարմացում և վերազինում (անհրաժեշտ սարքավորումների ցանկ և դրանց ձեռքբերման ուղղված աշխատանքներ):
  • Մասնակցություն մանկավարժության կենտրոնի կողմից կազմակերպած սեմինարներին:
  • Հերթապահություն Միջին դպրոցում:
  • Ենթակայքի, կայքի սպասարկում:
  • Սովորողների հետ ամառային աշխատանքների քննարկում նամակագրական կապով:
  •  Հանրակրթական առարկաներից ֆիզիկա առարկայի չափորոշիչի, օրինակելի ծրագրի քննարկում, մասնակցություն ԿԳՄՍ-ի կողմից կազմակերպած առցանց քննարկմանը zoom հարթակում, դիտարկումներ և Դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջներ:
  • Մասնակցություն Մուտք ճամբարին (բնագիտական լաբորատորիաներում փորձերի անցկացում Միջին դպրոցի մուտքի ճամբարականների համար):

  • Մասնակցություն մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքներին հուլիս- օգոստոս: 

  • Հանրահաշիվ, երկրաչափություն-7 (ծրագրի լրամշակում, աշխատանքն ընթացքի մեջ է):

  • Ճամփորդության կազմակերպում օգոստոսին՝ «Աստղաթափ կամ աստղային ամառ» նախագիծ. (այց Վ. Համբարձումյնի անվ. Բյուրականի աստղադիտարան և ամռան գլխավոր աստղաթափի՝ Պերսեիդների ասուպային հոսքի,   դիտարկում: Երևույթը կրկնվում է ամեն տարի հուլիս - օգոստոս ամիսներին):

  • այցի նպատակը՝   Սկսում ենք հետազոտել երկինքը. Գունեղ աստղաթափ Հայաստանի երկնքում (Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում  2020թ օգոստոսին կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի): 

  • Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ և  բնագիտության դասավանդողներ:
     

     



 

Comments
* The email will not be published on the website.