Համակարգչային գործիքներ և ծրագրային հավելվածներ


15 Apr
15Apr

1.  Kahoot!

Ներկայացնում եմ իմ (արդեն նաև սովորողների) կողմից սիրված նոր գործիքներից մեկը՝ Kahoot ծրագիրը: Այս անվճար հարթակը հնարավորություն է տալիս ուսուցանումն անցկացնել խաղային ձևաչափի միջոցով, ցանկաած առարկայի և տարիքի համար:

Ծրագիրն աջակցում է դասավանդման պրոցեսին՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող:

Kahoot- ը կրթական նախագծերի հավելված է, որի օգնությամբ դուք կարող եք ստեղծել թեստ, հարցում, անցկացնել ուսումնական խաղ կամ կազմակերպել գիտելիքների մրցաշար: Ծրագիրն աշխատում է ինչպես համկարգիչների, նոթբուկների, պլանշետների տարբերակում, այնպես էլ սմարթֆոններում:

Առավելություն. Kahoot- ն այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս լսել, տեսնել և իմանալ յուրաքանչյուր սովորողի կարծիքը, որը երբեմն անհնար է լինում մեկ դասաժամի ընթացքում: Ինտերակտիվ հարցման միջոցով ուսուցիչը կարող է բանավեճ սկսել այն հարցի շուրջ, որի պատասխանների արդյունքը շատ ցածր է (հետևելով էկրանի տվյալներին):

Օգտագործել եմ այն ինչպես «Մաթեմատիկա առանց բանաձև», այնպես էլ «Ֆիզիկա» առարկայի դասաժամերին:

Վերջում ավելացնեմ, որ հենց ձեր կազմած ու ընտրած հարցերն են, որ Kahoot-ը դարձնում են լավագույն գործիքը:

Ուղարկում եմ Kahoot! -ով աշխատելու քայլերի հերթականությունը:


Kahoot-ով կազմած հարցեր ֆիզիկայից, մաթեմատիկա առանց բանաձև և աստղագիտությունից:

 

Ճնշման ուժ

Մեխանիկական տատանումներ

ՆԵՐՔԻՆ ԷՆԵՐԳԻԱ

Ներքին էներգիայի փոփոխության եղանակները

Հետաքրքրաշարժ ֆիզիկա 2

Տրամաբանական թերթիկ # 1

Տրամաբանական թերթիկ # 2

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շրջակա միջավայր - «Անտեսանելի թշնամի»



2. Նոր գործիք ուսուցչի համար

Super Spinner 22

MSKH.middle. 8-4

3. Smart notebook!

4. Learningapps!

5. Quizziz!

6. Google Forms!



Comments
* The email will not be published on the website.