Համակցություն ֆիզիկական միջավայրում


01 Jun

Առցանց-ֆիզիկական միջավայրի համակցում .

Մասնակիցները՝ Միջին դպրոցի բնագիտության դասավանդողներ,  7-րդ և  8-րդ դասարանների սովորողներ և«Մուտք կրթահամալիր»-ի  ճամբարականներ.

Ծրագրի նպատակ՝ 

  • 10.00-12.00 — Աշխատանք ֆիզիկական միջավայրում.
  • Նախապատրաստում ամառային դպրոցի.
  • Ֆիզիկական միջվայրում սովորողների փոքր խմբի հետ ֆիզիկայի և մյուս բնագիտական լաբորատորիաների մաքրում, վերադասավորում, բույսերի խնամք,
  • Հանդիպումներ ֆիզիկայի լաբորատորիայում միջին դպրոցի սովորողների և«Մուտք կրթահամալիր» ճամբարականների հետ.
  • Ֆիզիկայի և բնագիտական մյուս լաբորատորիաներում Միջին դպրոցի սովորողների և «Մուտք կրթահամալիր» ճամբարականների մասնակցությամբ  հետաքրքրաշարժ փորձերի իրականացում և քննարկում:
  • Կամավորական աշխատանքների մասնակցություն Միջին դպրոցի բարեկարգման և վերանորոգման աշխատանքներին.
  • Բնագիտական լաբորատորիաների և պարտիզապուրակային բույսերի խնամքի հերթապահություն.

Հունիսյան- առցանց ճամբարի այս օրերին էլ անգամ, նույնիսկ արտակարգ իրավիճակի ստեղծված պայմաններում էլ կրթահամալիրում տիրում է կարգապահ աշխուժություն: Դասավանդողների և սովորողների փոքրիկ խմբերն իրականացնում են ուսումնական չորրորդ շրջանի իրենց նախագծային աշխատանքները ֆիզիկական միջավայրում, իհարկե, պահպանելով անվտանգության և սոցիալական համակեցության կանոնները: 








Comments
* The email will not be published on the website.